Դուք մեզ չեք պատասխան տալու Տաթեւի առողջականի վատթարացման համար, դուք Օմարի արծիվ Գեւին, Տաթեւի երեխաներին եք պատասխան տալու. Մութաֆյան
Ներքաղաքական
«Տաթեւի ինքնազգացողությունը վատացել է, Տաթեւը ուշագնաց է եղել, Տաթեւը` Օմարի արծիվ Գեւի քույրը, հայրենասեր կինը, երկու անչափահաս երեխաների մայրն այսօր Նիկոլի կալանավայրում է եւ ինչո՞ւ, ինչի՞ համար, որովհետեւ Տաթեւն ուզում է ունենալ Արցախ, որտեղ ծնվել են իր երեխաները, որովհետեւ Տաթեւը չի ուզում մեռնել գաղթի ճամփեքին, որովհետեւ Տաթևը սիրում է իր երկիրը, իր հայրենիքը։ Դուք կալանքով չեք կոտրի Տաթեւին ու մեր տեսակը, դուք մեզ չեք պատասխան տալու Տաթեւի առողջականի վատթարացման համար, դուք Գեւին եք պատասխան տալու, դուք Տաթեւի երեխաներին եք պատասխան տալու», - գրել է դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ։
Հիշեցնենք, որ Տաթեւիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրել էր, որ երեկ ուշ երեկոյան կտրուկ վատացել է իր պաշտպանյալի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ նա խցում ուշագնաց է եղել։ Բժշկական միջամտությամբ՝ Տաթեւի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։ Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։ Դիմել են նաեւ ՄԻՊ-ի արագ արձագանքմանը եւ ստացել անհրաժեշտ միջամտություն։