Էս աղջկան էլ սպանեք՝ ձեզ մոտ լավ է ստացվում. Նաիրա Զոհրաբյան
Ներքաղաքական
«Էս աղջկան էլ սպանեք՝ ձեզ մոտ լավ է ստացվում: Տաթեւ Արցախի-Տաթեւիկ Վիրաբյանի փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ երեկ կտրուկ վատացել է Տաթեւի առողջական վիճակը։ Այնքան է վատացել, որ նա խցում ուշագնաց է եղել։ Բժշկական միջամտությամբ Տաթեւի վիճակը կայունացել է, այժմ նա գտնվում է քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության տակ։ Բժիշկը որոշել է ներգրավվել հոգեբանի։ Ի դեպ, Տաթեւը երկու անչափահաս երեխա ունի, հիվանդ մայր եւ կորցրել է երկու եղբայրներին։ Բայց, ոչինչ, Տաթեւին էլ սպանեք՝ դուք դա ֆանտաստիկ եք անում», - գրել է «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: