Կարո Փայլանը Թուրքիայում ՀՀ դեսպա՞ն
Ներքաղաքական
Թուրքիայի նախկին պատգամավոր, հայազգի ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻ Հայաստան այցելության չերեւացող օրակարգը բավական ուշագրավ է: Քաղաքական կուլիսներում շշուկներ են պտտվում, որ վերջինս եկել է Հայաստան` կարգավորելու դեսպան նշանակվելու իր հարցերը: Ըստ էության, ո՛չ ավել, ո՛չ պակաս արդեն իսկ քննարկման առարկա է դարձել Հայաստանում եւ Թուրքիայում փոխադարձ դեսպանություններ բացելու հարցը, իսկ Փայլանը հնարավոր է` դառնա Թուրքիայում ՀՀ առաջին դեսպանը: