Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար «Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել

Զավեշտ է, մեղադրում են ՔՊ-ի հետ գործարքի գնալու մեջ, երբ կալանքի տակ են դեռեւս կուսակցության 10 անդամ, այդ թվում՝ ես ու որդիս. Գալստյան

Ներքաղաքական

«Իրավունքի» հարցերին պատասխանել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու համանուն խմբակցության նորընտիր անդամ ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ:

Ձեր կնոջ խափանման միջոց կալանքի փոփոխությունը որոշ, այսպես ասած, ընդդիմադիր գործընկերների կողմից մեկնաբանվեց, թե այն տեղի ունեցավ իշխանությունՀանրային Ձայն» գործարքի շնորիվ, հատկապես որ սա համընկավ Տիգրան Ավինյանի ընտրության հետ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Ցավում եմ այդ ընդդիմադիր գործիչների եւ նրանց ունեցած արժեհամակարգի համար։ Երբ ընտրությունների նախաշեմին շինծու գործերով կալանավորվեցի ես, ընտանիքիս անդամները, կուսակիցներս, գրեթե բոլորը ենթարկվեցին ֆիզիկական եւ հոգեբանական խոշտանգման, ոչ ոք այդ խնդրին չանդրադարձավ։ Ընդհակառակը՝ ընդդիմադիր մեդիա ռեսուրսը հաճույքով օրը երեք-չորս անգամ տարածում էր ՔԿ-ի հրապարակած մեզ վարկաբեկող ռելիզները։ Չարձագանքեցին նաեւ այն ժամանակ, երբ ես հաղորդում ներկայացրի եւ հանրայնացրի այն, որ մեզնից պահանջում են չմասնակցել ընտրություններին։ Այժմ, երբ կնոջս չորս ամիս ապօրինի կալանքի տակ պահելուց, որեւիցե քննչական գործողություն չանելուց հետո փոխվել է դատարանի կողմից նրա միայն խափանման միջոցը, Ձեր ասած, ընդդիմադիրներն աղմուկ են բարձրացրել՝ այն էլ այն դեպքում, երբ դեռևս կալանքի տակ են կուսակցության 10 անդամներ, այդ թվում` ես ու որդիս։ Զավեշտն այն է, որ հինգ տարի այս իշխանության հետ համագործակցող, սեւ ու սպիտակով նրանց իշխանությունը պահողները, մեզ՝ բանտերում գտնվողներիս, մեղադրում են ՔՊ-ի հետ գործարքի գնալու մեջ։ Ասեմ նաեւ, որ մեր բոլոր կուսակիցներն են արդարացվելու՝ ոչ թե Ավինյանին դեմ քվեարկելու համար, այլ որովհետեւ անմեղ են եւ քաղհալածյալ:

Հանրության շրջանում մինչեւ հիմա էլ «մութ է մնացել»՝ «Հանրային Ձայն» խմբակցության ավագանու անդամները, քաղաքապետի ընտրությանը մասնակցելով, բայց դեմ քվեարկելով` ինչպե՞ս ապահովեցին Տիգրան Ավինյանի ընտրվելը, ինչի մասին պնդում են «Մայր Հայաստան»-ից ու «Ազգային առաջընթացից»:

— «Հանրային Ձայնն» իր որոշումներն ընդունում է առանց էմոցիաների` միմիայն քաղաքական նպատակահարմարությունից եւ ժողովիդի շահերից ելնելով։ ՔՊ-ն, նույնիսկ «Հանրապետության» հետ դաշինքով, ընտրության արդյունքներով իշխանազրկվեց Երեւանի ավագանիում եւ առանց ընդդիմության՝ չի կարող ընդունել որեւիցե որոշում։ Արձանագրվեց նաեւ, որ ՔՊ-ն կորցրել է իր լեգիտիմությունը Երեւան քաղաքում։ ՔՊ-ի թիկունքը ընդդիմադիր դաշտի անվան տակ պահող ուժերն էլ զրկվեցին միակ «ընդդիմադիրը» լինելու մենաշնորհից։ Այլ կերպ ասած՝ յոթ մանդատով «Հանրային Ձայնի» մուտքն ավագանի դրեց ներկա-նախկին կամ սեւ ու սպիտակ երկիրը կործանող խաղի վերջի սկիզբը: Այս պարագայում, տալ հնարավորություն ՔՊ-ին` նոր ընտրություններով շտկել իրավիճակը, մեր կողմից կլիներ հիմարություն եւ մեծ նվեր իշխանությանը։ Նոր ընտրությունն ամենաշատը ՔՊ-ին էր պետք, որ վարչական ռեսուրսի կիրառմամբ եւ տոտալ բռնաճնշումներով շտկի վերը նկարագրված իրենց համար խայտառակ իրավիճակը: Մենք, բոյկոտին չմասնակցելով, դա ենք կանխել, եւ սա ճիշտ որոշում էր։ Բացի այդ, սահմանային այս իրավիճակում, 100 հազար փախստականների առկայության դեպքում՝ պետությունը նոր ընտրությունների տանելը հարված է ՀՀ-ին թիկունքից։

Հիմա Դուք ինչպե՞ս եք վարվելու Ձեր մանդատի հետ, շարունակելո՞ւ եք պահպանել, թե՞, այնուհանդերձ, վայր եք դնելու:

— Մանդատը դեռ պահելու եմ, հետո երբ կլինեմ ազատության մեջ, կորոշեմ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված