Արայիկ Հարությունյանը ինձ հնարավորություն է տվել բանակցել․ պետք լինի Բաքու էլ կգնամ. Սամվել Բաբայան
ՆերքաղաքականԵրբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ինձ հնարավորություն տվեց բանակցել Բաքվի հետ բոլորը քար լռությամբ լսել են ու ձայն չեն հանել, շրջվել են դեպի Հարությունյանը, իսկ նա գլխով ասել է՝ այո, դրանով ավարտվել է, հիմա ուզում եմ հասկանալ, այդ 5-րդ շարասյունը ինչի է այդպես գոռգոռում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանը։
«Հիվանդացե՞լ են։ Քննչական վարչության տեղը գիտեն, դիմումները թող գրեն ուղարկեն այնտեղ, որ Բաբայանին դատեն։ Ես արդեն իրանց մասին գրել եմ, որպեսզի իրանցով զբաղվեն, կարո՞ւմ են, թող իրենք էլ գրեն»։
Հարցին, թե որքանով է Ադրբեջանին ձեռք տալիս, որ արցախցիները վերադառնան, Բաբայանն ասաց, որ Ադրբեջանին պետք է, որ 5000 արցախցի վերադառնան, իրենք էլ դա օրինականացնեն, իհարկե ոչ, իրենց պետք է, մզ ոչ։ «Իսկ եթե պիտի վերադառնանք մեր կարգավիճակով՝ մեզ համար ընդունելի է, ԱՐցախցիների համար էլ ընդունելի է իմ կարծիքով։
Հարցին՝ ի՞նչ ձևաչափով են տեղի ունենում բանակցությունները, Բաբայանն ասաց՝ ոչ մի բանակցություն տեղի չի ունենում, տեղի է ունենում սկզբունքների համաձայնեցում։ «Երբ դրանք համաձայնեցվի դեմ առ դեմ Բաքվում նստելու ենք բանակցեք։
Ես Բաքու էլ կգնամ, Աֆրիկա էլ, իմ ժողովրդի համար պատրաստ եմ, հիմա որտեղ ձերբակալված պահում են այդտեղ դեռ 26 տարեկանում եմ եղել, երբ նստել եմ։ Նրանք ինձ չեն ձերբակալի, ձերբակալել են նրանց, ում պետք է»։
