Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Դավիթ Մանուկյանը կապ է հաստատել հարազատների հետ

Ներքաղաքական

Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից առևանգված Արցախի պաշտպանության բանակի հրամանատրի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը երկու օր առաջ ընտանիքի անդամների հետ հեռախոսով կարճատև զրույց է ունեցել։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց եղբայրը՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ հարազատների հետ կապ են հաստատել նաև Արցախի նախկին նախագահները և գեներալ Լևոն Մնացականյանը։

Նշենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչներին դեռևս չի հաջողվել տեսակցել նրանց, չի բացառվում, որ Ադրբեջանը թույլ չի տալիս մարդասիրական միջազգային անկախ, չեզոք կառույցի ներկայացուցիչներին հանդիպելու Բաքվում գերության մեջ պահվող պաշտոնյաներին՝ փորձելով նաև թաքցնել առևանգված անձանց իրական թիվը։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել է, որ ադրբեջանցիներն ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ սեպտեմբերի 19-ին սանձազերծեց ռազմական ագրեսիա՝ թիրախավորելով խաղաղ բնակիչներին, որոնց տարհանելու հնարավորություն ուղղակի չկար։ Մեկ օր կատաղի դիմադրություն ցույց տալուց հետո՝ Արցախի իշխանությունները պարտադրված ընդունեցին կրակը դադարեցնելու ադրբեջանական պայմանը, այն է՝ լուծարել ՊԲ-ն ու սկսել ինտեգրացիա։ Ավելին, Բաքուն ներկայացրել էր նաեւ ցուցակ՝ Արցախի Հանրապետության կայացման գործում դերակատարում ունեցող անձանցից բաղկացած՝ պահանջել էր նրանց հանձնել, ըստ էության՝ դա սահմանելով խաղաղ բնակչության փրկագինը։

Հաշված օրերի ընթացքում Արցախը հայաթափվեց ու ավելի քան 100.000 հայ գաղթեց Հայաստան։

Այս պահին Բաքվում պատանդի կարգավիճակում է գտնվում 8 քաղաքական, պետական ու ռազմական գործիչ՝ Արցախի նախկին երեք նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, նախկին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտպանության նախկին փոխնախարար Դավիթ Մանուկյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ