Ucom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունը ԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները 24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ Կարապետյանին Օրվա խորհուրդ. Մայիսի 7 Երեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու» Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա «Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ) Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման «Փաստ». Հայազգի գործիչներից ով է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ

Հրաժարվեք սեփական անհեթեթ գրառումներին կշիռ հաղորդելու համար Սերժ Սարգսյանի անունը շահարկելու կամ նրա անվան հետ կեղծիքներ կապելու ձեր այդ արատավոր սովորությունից. Նատալի Սաղիյանը` Թաթուլ Հակոբյանին

Թավշյա տեռոր
Թաթուլ Հակոբյանը դարձյալ մտել է ՛՛արդարացի վրդովված՛՛ քաղաքացու դերի մեջ:
Պարզվում է, որ իրեն խիստ մտահոգում է մեր գերիների և մասնավորապես Ռուբեն Վադանյանի ճակատագիրը: Հետաքրքրական է, որ իր գրառման մեջ Թաթուլ Հակոբյանը Ռուբեն Վարդանյանի մասին գրելիս օգտագործում է միայն անունը /Ռուբեն/, այդպիսով փորձելով ստեղծել անձնական մտերմության իլյուզիա և սեփական անձին կշիռ հաղորդել: Բայց դա մի կողմ:
Ըստ ավանդույթի, այս գրառումը կառուցված էր Սերժ Սարգսյանի անունը շահարկելու շուրջ: Թաթուլ Հակոբյանի աշխարհում ոչինչ տեղի չի ունենում առանց Սերժ Սարգսյանի:
Հիմա ըստ էության:
Երբ Թաթուլ Հակոբյանն ակնարկում է, որ Ռուբեն Վարդանյանը հայտնվել է Բաքվի բանտում, քանի որ հավատացել է իր անմիջական շրջապատի և Սերժ Սարգսյանի կողմից ստացված երաշխիքներին, լեգիտիմ հարց է առաջանում, թե որտեղի՞ց նա գիտի, որ առհասարակ եղել են երաշխիքներ: Չլինի՞ Ռուբենն անձամբ է զեկուցել Թաթուլին:
Հակադարձեմ պարոն Հակոբյանին. ես էլ ունեմ լեգիտիմ իրավունք մտածելու, որ հենց Փաշինյանն է բռնել տվել Ռուբեն Վարդանյանին, քանի որ ըստ շրջանառվող տեղեկատվության, նա սկզբում անխոչընդոտ անցել է Հաքարիի անցակետը, սակայն մի քանի քայլ հետո ադրբեջանցիներն իրեն հետ են կանչել և գերևարել: Դե ապացուցեք, որ այդպես չէ: Ռուբեն Վարդանյանն ազատության մեջ սպառնալիք էր բացառապես Նիկոլ Փաշինյանի համար:
Եվ ընդհանրապես, պարոն Հակոբյան, հրաժարվեք սեփական անհեթեթ գրառումներին կշիռ հաղորդելու համար Սերժ Սարգսյանի անունը շահարկելու կամ նրա անվան հետ կեղծիքներ կապելու ձեր այդ արատավոր սովորությունից: Ուղղակի մի պահ ինքներդ ձեզ հարց տվեք, թե ով եք դուք առհասարակ և փորձեք գոնե մտքի մեջ անկեղծ լինել այդ հարցին պատասխանելիս:
Իսկ այդ հարցը ինքներդ ձեզ տալու համար համարձակություն հավաքելու ընթացքում կարող եք շարունակել զբաղվել ձեր և օղու բաժակի միջև էլ ավելի սերտ կապեր հաստատելով: Ձերը դա է: Մեկ էլ տեսաք, մի օր թուրքերը կհասնեն Նոյեմբերյան ու…
Այո, մեր բոլոր գերիները պետք է վերադարձվեն Հայաստան, ԲՈԼՈՐԸ, առանց բացառության, անկախ նրանից, թե նրանց կարողությունը կամ անցած ճանապարհն ինչպիսին է եղել, նախկին ԱՀ պաշտոնյաներ են, միլիարդատեր, թե ուղղակի սովորական զինծառայող, ով Փաշինյանի քմահաճույքով է հայտնվել գերության մեջ: Ի տարբերություն ձեզ, անհարգելի պարոն Հակոբյան, ես առանձին անուններ չեմ շեշտում, որ հետո իմ գրածը ներկայացնեմ որպես հայտնի միլիարդատերի ճակատագրով մտահոգված քաղաքացու գրառում, ճղճիմ հույս ունենալով, որ ինձ բանի տեղ կդնեն: Այնպես որ, դեռ մեծ հարց է, թե ՈՒՄ են հետաքրքրում Ռուբեն Վարդանյանի փողերը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Զելենսկին և Ալիևը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման ընթացքըՀՀ ժամանած Լատվիայի նախագահը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշակոթողինՄեքենայի մեջ մաhացած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ ԿալոշյանըԱնդրանիկ Քոչարյանը «Մարտի 1-ի» մասին խոսելու փոխարեն թող 44-օրյայի զեկույցը մեզ ներկայացնի. ՕհանյանUcom-ը բարձրացնում է Unity փաթեթների ինտերնետի արագությունըՍիրելի' ընդդիմություն, ես ձեզ հաջորդ ԱԺ-ում չեմ կարոտի, միայն Արծվիկ Մինասյանին. Ռուբեն ՌուբինյանԻմ TikTok-ի և Instagram-ի ռուս հետևորդները խոստացել են, որ այս տարի այցելելու են անպայման ՀՀԵԼ/ԿԼ. Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Կառավարության նիստ. ուղիղ24 ժամ եմ տալիս՝ հորինեք, կմկմացեք, մոնտաժեք, թե ում ես նկատի ունեցել. Ալեն Սիմոնյանը՝ Նարեկ ԿարապետյանինԻնչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը չհաղթեց 2021-ին և չի հաղթելու 2026-ին. Միքայել ՄինասյանԼարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՀանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՕրվա խորհուրդ. Մայիսի 7 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներԵրեխաներին ուժով, համոզելով անընդհատ փորձել են տարբեր մարդիկ նստեցնել իրենց մեքենաները. Մանկապղծության ահասարսուռ մանրանասները Երբ է վերջապես Թրամփն Իրանը «դժոխքի վերածելու»Իրանը պահանջում է ԱՄՆ-ի լիակատար կապիտուլյացիան, ինչը Թրամփի գիտակցությունը չի կարողանում ընկալել. Բրիտանական հետախուզության նախկին սպա«Աննախադեպ մասշտաբի ավերածություններ». Ուկրաինայիկան աղբյուրներ (Տեսանյութ)Bloomberg. Զելենսկին Երեւանում ԵՄ ղեկավարներին հայտնել է, որ սպասում է Ռուսաստանի խոշոր հարձակման

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված