Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Գրանադայում

Թեմա

Մինչ ՔՊ-ականները շղարշում էին այն, թե ինչ տեղի է ունեցել Գրանադայում, փորձագիտական շրջանակն ահազանգում էր, որ, այսպես կոչված «անկլավների» (Տավուշի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի մի շարք գյուղերի) հանձման հերթական իրավական ակտի հետ գործ ունենք: Վերջիվերջո, ինչ փաստաթուղթ է ստորագրել Նիկոլ Փաշինյանը Գրանադայում, ընդ որում` առանց Իլհամ Ալիեւի ներկայության, միջազգային իրավունքի մասնագետ ԱՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆԸ փակագծեր է բացում:

— Մենք պետք է հասկանանք, որ ինչ հիմա խոսվում է, տեղի է ունեցել ոչ թե հիմա, այլ` վաղուց: Եթե համաձայնությունն ի սկզբանե նրա շուրջ է, որ Խորհրդային սահմաններով գործընթացը պետք է իրականացնենք, պարզ է, որ այդ տարածքները պետք է հետ տանք, քանի որ սա եղել է մի հոգու եւ իր «կոնստրուկտիվ» գործընկերոջ կամ գործատուի պայմանավորվածությունը: Օրինակ` Գրանադայի փաստաթղթում կետ կա՞ր, որ անհապաղ պետք է վերադարձվեն բոլոր ռազմագերիները: Առաջին կետը դա պետք է լիներ` մինչեւ մնացածը կատարելը: Դա պարտավոր էին ապահովել 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթով: ՀՀ մոտեցումները միջազգային իրավական ատյաններում ոչ թե պետք է լինեն վերացական, այլ ներկայացվեն առարկայական: ՀՀ-ն հստակ պիտի արձանագրի, որ իր քաղաքացիներին գնահատում է որպես ռազմագերիներ, ոչ թե` հանցագործներ:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ