Իշխանությունը փորձում է հասնել 8 գյուղերի հանձմանը. Տիգրան Աբրահամյան
Ներքաղաքական
Անդրադառնալով Հայաստանի շուրջ առկա անվտանգային մարտահրավերներին` ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆՆ արձանագրեց, որ իշխանությունը փակել է ցանկացած մանեւրելու հնարավորություն` տարբեր միջազգային հարթակներում հանդես գալով միակողմանի զիջումների օրակարգով:
— Այս իշխանությունները բանակցությունների են գնում ոչ թե հայկական շահերը ներկայացնելու, այլ առաջնորդվում են ադրբեջանական օրակարգով: Այս փուլում իշխանությունը փորձում է հասնել «անկլավներ» անունը ստացած 8 գյուղերի հանձմանը: Այն քառակուսի կիլոմետրերը, որը ճանաչել է Նիկոլ Փաշինյանը, որպես Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, ներառում էր ե՛ւ ԼՂ-ն, ե՛ւ այդ 8 գյուղերը: Ընդ որում` այդ գյուղերի դեպքում չկան փաստաթղթային հիմքեր, որոնք կապացուցեն, որ դրանք եղել են Ադրբեջանի կազմում կամ որեւէ փաստաթղթով փոխանցվել են Ադրբեջանին: Իսկ ցանկացած միակողմանի զիջմանը հաջորդում է Ադրբեջանի նոր օրակարգը` նոր պահանջներով: