Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասին Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար

Իսրայել-Պաղեստին հակամարտությունից կարող է մեր տարածաշրջանը եռալ. Հայկ Քոչարյան

Միջազգային

«Իրավունքը» զրուցել է ԵՊՀ արաբագիտության ամբիոնի վարիչ, արաբագետ-իսլամագետ ՀԱՅԿ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

— Ի՞նչ է այս պահին կատարվում Իսրայելի շուրջ, որքանո՞վ էր Պաղեստինից ստացված հարվածը սպասելի Իսրայելի համար:

— Անսպասելիության էլեմենտն ակնհայտ էր, եւ պետք է հասկանալ, թե որտեղ են թերացումները եղել: Անակնկալ էր, ինչը տվեց այն արդյունքները, որ ներթափանցեցին եւ ՀԱՄԱՍ-ի զինյալները ներխուժեցին Իսրայելի տարածք: Ի՞նչ է այս պահին տեղի ունենում. Իսրայելը հայտարարեց, որ պատերազմի մեջ է գտնվում, ասաց, որ վերջացել է իր պահեստազորի հավաքագրումը եւ առաջիկայում ակնկալում է ռազմական ակտիվ գործողություններ սկսել: Հայտնի են եղել, թե որտեղ ինչ թիրախներ կան, որոնք պետք է վերացվեն վտանգի ժամանակ, դա միշտ քննարկվել է իսրայելական ռազմավարության տեսանկյունից: Կարծես թե, առաջին փուլում աշխատել են այդ ուղղությամբ, դրանք հայտնի են, հաջորդիվ պետք է սպասել, հավանաբար իրենք էլ սպասում են, տեսնեն՝ ի՞նչ հայտարարություններ կլինեն լիբանանյան կողմից: Այսինքն՝ երկրորդ ճակատ բացվելո՞ւ է, թե՝ ոչ: Դրանից կախված նաեւ կորոշեն իրենց գործողությունները Գազայի ուղղությամբ: Պետք է սպասել եւ տեսնել, թե ո՞ր սցենարով կզարգանան դեպքերը: Իսրայելն ունի իմիջային լուրջ կորուստներ, փորձելու՝ իրենց իմիջը վերականգնել եւ պատժել խստագույնս՝ ըստ իրենց պատկերացրածի:

— Իսկ իսրայելական բանակին որքանո՞վ է հաջողվում դիմակայել արդեն քաղաքներում գրոհող ջոկատների դեմ:

— Դիմակայելու խնդիր չկա, հավասար երկու ուժերի մասին է խոսքը, կազմակերպված բանակ եւ ջոկատայիններ, որոնք զինված են տարբեր տեսակի զենքերով: Այս պահի դրությամբ համակարգված գործողություններ են իրականացվում Իսրայելի կողմից, վերահսկվում են սահմանները: Մաքրում են քաղաքները, որտեղ ներթափանցում է եղել, բախումներ կան: Ըստ տարբեր հաշվարկների, գնահատվում էր ներթափանցման մոտ 1000 հոգի: Մաքսիմում թիվը դա էր նշվում, ինչը լուրջ թիվ է, ժամանակ է պահանջվելու Իսրայելից մինչեւ կարողանան կայունացնել այդ վիճակը, համոզվել, որ երկրի տարածքից բոլորին մաքրել են, ինչը կարող է երկար տեւել: Արդեն որերորդ օրն է, ու տեղ-տեղ երկրի ներսում բախումներ են, խմբեր են բացահայտվում, բայց, ընդհանուր առմամբ՝ բանակը հայտարարել է, որ ամբողջությամբ սահմանները վերահսկվում են:

— Իսրայել-Պաղեստին հակամարտությունը որեւէ կերպ կազդի՞ մեր տարածաշրջանի վրա, ինչպես նաեւ Իրանի հետ կապված սրացումներ կարելի՞ է սպասել:

— Վտանգը կա միշտ: Եթե հակամարտությունը մտավ այնպիսի փուլ, որը դուրս եկավ Պաղեստին-Իսրայել հակամարտության տարածաշրջանից, պայթյունավտանգ է: Անվտանգության տարբեր խնդիրներ ունեցող այս տարածաշրջանում նոր համակարգի ձեւավորման կոնտեքստում սա շատ իրատեսական կարող է լինել: Այդ ժամանակ կարող է արդեն տարածաշրջանը եռալ, այստեղ մեր անելիքները շատ կոնկրետ են, ուղիղ սպառնալիքներ կլինեն Հայաստանին: Կոնֆլիկտը, եթե միջնորդավորված երկարի, կարող է սպառնալիք լինել տարբեր ուղղություններով: Ինչ վերաբերում է Իրանի ներքաշվելուն, տեսնում ենք հայտարարություններ, որ արտաքին խաղացողները բոլորը փորձում են իրենց հեռավորությունը պահել կոնֆլիկտից, եւ ուղիղ մեղադրանքներ չկան, թե Իրանը կապ ունի այս ամենի հետ, մասնակից է այս ամենին՝ բացի որոշակի ամերիկյան լոբբիստական շրջանակներից, լրատվական ռեսուրսներից: Ընդհակառակը՝ Միացյալ Նահանգներն էլ հայտարարեց, իսրայելական բանակն էլ ասաց, որ չեն տեսնում այդ հետքը: Սա խոսում է այն մասին, որ փորձում են թույլ չտալ, որպեսզի կոնֆլիկտը դուրս գա պաղեստինյան առճակատումից եւ դառնա տարածաշրջանային խնդիր, իսկ այն այդ պոնտենցիալն ունի իր մեջ:

— Պարոն Քոչարյան, արտաքին միջամտություն կլինի՞, ո՞ր երկրներից սպասել  միջամտություն:

— Եթե ռազմական միջամտության մասով եք ասում, նման նախաձեռնություններ դեռ չկան, Միացյալ Նահանգներն, ի աջակցություն Իսրայելի՝ ասել է, որ համապատասխան ռազմական ուժ մոտեցրել է իսրայելական ափերին, բայց սա չի նշանակում, որ այս փուլում դրանք ակտիվ ռազմական գործողությունների են մասնակցելու: Իսրայելն ունի այդ հնարավորությունները իր ռեսուրսներով, իսկ կոնֆլիկտի երկարելու պարագայում կարող են քննարկվել տարբեր սցենարներ, բայց դեռ բոլորը փորձում են խուսափել արտաքին միջամտություններից, թողնել լոկալ երկու իսրայելապաղեստինյան հակամարտության կոնտեքստում, վտանգավոր է այդ արտաքին միջամտությունները:

— Միշտ օրինակ է բերվում իսրայելական բանակը, որպես հզոր ու զարգացած, մոտավոր կանխատեսումներն ինչպիսի՞ն են, Իսրայելը կդիմակայի՞, թե՞ առանց այդ արտաքին միջամտության երկար չի կարող այդ պատերազմը շարունակել:

— Իսրայելի բանակը մնում է էլի հզոր, գործողությունները չպետք է տպավորություն ստեղծեն, որ բանակը թույլ է կամ կազմակերպված չէ: Բանակը էլի կազմակերպված  է, պարզապես բացթողումներ է ունեցել, որի արդյունքն այն է, ինչ-որ տեսնում ենք: Իսրայելական քաղաքացիական եւ զինվորական բնակչությունը պատանդ է պահվում ՀԱՄԱՍ-ի կողմից, սրանք գործողություն են, որոնք ազդելու են տարբեր տեսակի որոշումներ ընդունելու վրա՝ ռազմական, ցամաքային գործողություններ կլինե՞ն Գազայի տարածքում, թե՝ ոչ: Իսկ գործողությունները հուշում են, որ Գազան պետք է պատրաստ լինի: Եթե եղավ ցամաքային գործողություն, եթե իսրայելական բանակը որոշի մտնել եւ Գազան վերցնել, բախումները կերկարեն, ու դաժան գործողությունների ականատես կլինենք: Կոնֆլիկտը նոր է սկսում, այսինքն՝ սրացումը նոր է եւ որոշ ժամանակ ակտիվ կմնա, մինչեւ Իսրայելը փորձի իր իմիջային հարցերը լուծել:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Բժիշկներն ու փորձագետները զգուշացնում են «սուպերգրիպ» վիրուսի ակտիվ տարբերակի տարածման մասինՓաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ Մոսկվա

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված