Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

«Իմ ապրումներն են ներդրված իմ ողջ ստեղծագործության մեջ». Հակոբ Հակոբյանի հոբելյանական 100 ամյակի նկարների ցուցադրությունը

Մշակութային

Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի ունեցավ նկարիչ Հակոբ Հակոբյանի հոբելյանական 100-ամյակին նվիրված նկարների ցուցահանդեսը։  Ներկայացված են նկարչի ստեղծագործական հարուստ ժառանգությունները, գեղանկարչական և գրաֆիկական գործեր,  քանդակներ Հայաստանի ազգային պատկերասրահի, ժամանակակից արվեստի թանգարանի, ընտանիքի և մասնավոր հավաքածուներից։ Ցուցահանդեսի համակարգող Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ հետաքրքրական է հեղինակի եգիպտական շրջանի մարգինալացված մարդու  կերպարը, որը ամբողջովին փոխվում է հայրենադարձվելուց հետո։ 1962 թվականին 40 տարեկան հասակում նկարիչը հաստատվում է Հայաստանում։ 
Կարոտի, երազի և ինքնաճանաչողության փնտրտուքների շրջանում նա կարողանում է գտնել  իրեն, և նա այն բախտավոր արվեստագետներից է, որի արվեստն ընկալվեց և ճանաչվեց ինչպես հարկն է։ 
1970-80-ական թվականներին նկարիչը  մանեկենների, անմարմին հագուստների քանդակային աշխատանքների շնորհիվ կարողացավ անշունչ առարկաներին, աշխատանքային գործիքներին նոր շունչ հաղորդել և պատկերել իր կտավներում։ 
— Մշակույթն ու արվեստը այն կարևորագույն լծակն է, որոնց միջոցով մենք կարող ենք զարթոնք ապրել, հաղթանակ տանել  և պայքարել։ Հենց մշակույթի միջոցով է հնարավոր ճանաչել ինքներս մեզ, և պատահական չէ, որ ցուցահանդեսի գլխավոր նկար է ընտրվել նկարչի «Մարդը և բույսը» նկարը։ Այն արդիական է այսօր, քանի որ այն ոչ թե կոնկրետ կերպար է և բույս, այլ խորհրդանշում է մարդու և բնության, մարդու և կյանքի փոխհարաբերությունները։ Հատկապես այսօր մենք պետք է մեծագույն պատասխանատվությամբ մոտենանք մարդկանց հետ փոխհարաբերություններին, մեր և շրջակա աշխարհին, մեզ և բնությանը,– ասաց պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը։
Հակոբ Հակոբյանը կարողացել է գեղարվեստական միջավայրում իր  ուրույն գունամտածողության ոճականության և գեղագիտական սկզբունքները ներմուծել, որոնք ընդունվել և հաստատվել են հայրենական մշակութային դաշտում` ձևավորելով յուրօրինակ, հակոբյանական պատկերային մտածողություն։

Անժելա Սեդրակյան

1

2

3

4

5

6

7

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված