Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Բռնի տեղահանված մեր հայրենակիցներին պետք է տրվի ցմահ ցեղասպանվածի կարգավիճակ. «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության ղեկավար

Իրավական

«Ես կարծում եմ, որ պետք է նախադեպ դարձնել, որպեսզի Արցախում բնակություն հաստատած եւ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին տրվի ցմահ ցեղասպանվածի կարգավիճակ բխող բոլոր իրաբական հետեւանքներով: Պետք է միջազգային հարթակում ստեղծել իրավական փաստաթուղթ, որով կփաստվի, որ մեր հայրենակիցները բռնագաղթել են հայրենի բնօրրանից»,-«Իրավունք TV»-ի ուղիղ եթերում նման տեսակետ հայտնեց հայտնի փաստաբան, այս օրերին արցախահայերի առնչվող իրավական դաշտում առկա խնդիրները վեր հանող փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ:

Ապա անդրադառնալով մեր հայրենակիցներից մեկի ուղիղ եթերում հնչեցրած հարցին, թե հնարավո՞ր է արդյոք առանց Ադրբեջանի անձնագիր ստանալու վերադառնալ Արցախ եւ տնօրինել սեփականությունը, ընդգծեց.

-Այո, միջազգային իրավանորմով նման իրավանորմ կա, այլ խնդիր է, թե առերեւույթ դեմոկրատիա քարոզող տոտալիտար երկիր Ադրբեջանը կտա՞ այդ հնարավորությունը, թե՞ ոչ, բայց միջազգային իրավորմով այ՛ո, կարող են մեր արցախահայ հայրենակիցները ստանալ կեցության վկայական եւ վերադառնալ Արցախ, առանց անձնագիր փոխելու: 

Մանրամասները տեսանյությում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ