Այս ամենի գլխավոր մեղավորը Հայաստանի թյուրքակենտրոն իշխանությունն է. Գևորգ Գևորգյան
ՆերքաղաքականՀարգելի հայրենակիցներ.
Այսօր մենք բոլորս Հայաստանում և աշխարհի բոլոր հայաշատ համայնքներում, մեծից փոքր, կանգնած ենք գոյաբանական վտանգավոր սահմանագծին և մեր պետականությունը կորցնելու աղետալի վտանգի առջև։
Եվ այս ամենի գլխավոր մեղավորը Հայաստանի թյուրքակենտրոն իշխանությունն է։
Ես այս աղետալի իրավիճակը կանխատեսել և պայքարել եմ այս իշխանության դեմ ամբողջ ներուժով, հենց այն օրից, երբ այս խամաճիկները բերվեցին իշխանության։
Դա 2018թ-ի ապրիլն էր...
Այսօր, ցավոք, շարունակվում են մեր ողբերգական կորուստները, ու սրանք դեռ շարունակում են մնալ իշխանության։
Հինգ տարիների ընթացքում աննահանջ պայքար եմ մղել այս կործանարար խմբակի դեմ` խտրականություն չդնելով պայքարի հարթակների միջև։
Բոլորս տեսնում ենք, որ ոմանք ժամանակի ընթացքում ընկրկել են, ոմանք տարատեսակ պատճառներով ընդհատել են պայքարը, ոմանք էլ, ընդհանրապես, հեռացել են պայքարից։
Սա իրենց որոշումն է։
Ես չեմ ընդհատել և էլ ավելի աննահանջ շարունակելու եմ 2018-ին սկսած պայքարը և միասին հասնելու ենք հաղթանակի, որովհետև գործելու ենք հանուն մեր պետության և պետականության, ազգային միասնության և անվտանգ, արժանապատիվ Հայաստանի։
Հայտարարում եմ Հայ Ազգային Ճակատ համազգային շարժման մասին և միանում եմ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի կոչին։
Հարգելի՛ հայրենակիցներ, մենք բոլորս պետք է բռունցքվենք, միասնական դառնանք, ջնջենք մեր ժողովրդին իրար դեմ թշնամացնող սևն ու սպիտակը և բարձրացնենք մեր եռագույնը։
Բռունցքվենք հանուն Հայրենիքի, հանուն աշխարհասփյուռ հայության, իրական խաղաղության, հանուն արժանապատիվ Հայաստանի և ազգային զարթոնքի ու վերածնության, հանուն մեր հաղթանակի և մեր հավատի։
Առաջ Աստված։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ
