Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

Պետք է ապահովվի հայ փաստաբանների ազատ մուտքն ու տեղաշարժը Բաքվում, որպեսզի օբյեկտիվ իրականությունը բացահայտվի. Հայտնի փաստաբանի ուշագրավ զրույցը

Իրավական

«Եթե իրականում Ադրբեջանը ցանկանում է արդարադատություն իրականացնել, ապա անհապաղ պետք է ապահովի հայ փաստաբանների ազատ մուտքն ու տեղաշարժը Բաքվում, որպեսզի օբյեկտիվ իրականությունը բացահայտվի»,-«Իրավունք TV»-ի ուղիղ եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից կալանավորված, իսկ փաստաբանի պնդմամբ` առեւանգված ԱՀ երեք նախագահներին եւ այլ գործիչներին, ասաց «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար, հայտնի փաստաբան, իրսվունքի մասնագետ Լեվոն Բաղդասարյանը, ապա անդրադառնալով, համենայնդեպս հրաարակային ինքնակամ  Ադրբեջանի իշխանություններին հանձնված ԱՀ ԱԳՆ նախկին նախրար Դավիթ Բաբայանին, ուշագրավ դիտարկում արեց.

-Գիտեք, մենք պրակտիկայում ունենք դեպքեր, երբ անձը անգամ ինքնախոստովանական ցուցմունք է տալիս, որ նա կատարել է այս կամ այն ՔՐ. օրենսգրքով նախատեսված գործառույթը, բայց հետագայում պարզվում է, որ դա կորզվել է բռնության, շանտաժի միջոցով: Մենք նման դեքեր, ցավոք, ունեցել ենք նաեւ Հայաստանում, երբ ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար սպառնացել են իքս անձին, որ եթե նա իրենց ցանկալի ցուցմունքը չտա` իր եղբայրը, ով առաջնագծում է, կարող է մի օր քնել ու չարթնանալ: Մեկ այլ դրվագով շանտաժի այլ միջոց էին ձեռք բերել, երբ անձը գտնվելով ԱԱԾ մեկուսարանում նրա մոտ միացրել են կնոջ եւ երեխաների լացի ձայնագրությունները: Ասածս այն է, որ կոտրելու տարբեր ձեւեր կա, իսկ Ադրբեջանը այդ հարթակում, վստահեցնում եմ Ձեզ, որես տոտալիտար երկիր ուղղակի վարպետ է: 

Արցախցիների բարձրացրած խնդիրների, դրանց` իրավական հարթակում  տրվող  լուծումների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ զրույց ամբողջությամբ դիտեք «Իրավունք  TV»-ի ուղիղ եթերում:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ