Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ադրբեջանը կանգ չի առնի, եթե հավաքական Արևմուտքի կողմից քայլեր չձեռնարկվեն. Բալայան

Ներքաղաքական

Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ: Ադրբեջանը կանգ չի առնի, եթե հավաքական Արևմուտքի կողմից գործնական քայլեր չձեռնարկվեն։ Այս մասին Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է Բելգիայում ՀՀ դեսպան և ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Տիգրան Բալայանը։ Բալայանն ընդգծել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները դատարկ են, իսկ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ հավակնություններ չունենալը՝ բլեֆ։ Դեսպանը նշել է, որ գործնական միջոցներ կան, որոնցով ԵՄ-ն կարող է դիմակայել Ադրբեջանին և Ալիևին։ Բալայանն առաջարկել է, որ ԵՄ-ն Ալիևին վերջնաժամկետ տա իր բանակը Հայաստանի սահմանից դուրս բերելու համար։ Չկատարելու դեպքում՝ ԵՄ-ի հետ Ադրբեջանի առանց վիզայի համաձայնագիրը կասեցնեն։ Նա նաև շեշտել է, որ անհատական պատժամիջոցները կարող են հստակ ուղերձ հղել։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ