Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հենց այսօր կանգնիր ժողովրդի առաջ, նայիր մեր աչքերին և ասա՝ Արցախը նվիրելուց հետո «անկլավներն» է՞լ ես նվիրում Ադրբեջանին․ Վարդան Օսկանյանը՝ Փաշինյանին (Տեսանյութ)

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի սխալների շքերթը շարունակվում է, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին  նախարար Վարդան Օսկանյանը:

Վերջինը, նրա խոսքով, Գրանադայում ստորագրված քառակողմ հռչակագիրն է, որից հետո իշխանականները «հերոսաբար» հայտարարում են, թե հասել են ՀՀ տարածքային ամբողջականության «պաշտպանությանը»։

««Հերոսաբար» ներկայացնում եք, թե ինչ-որ գործ ենք արել, «հաջողություն» եք ունեցել, որ աշխարհը ճանաչում  է մեր տարածքային ամբողջականությունը ․․․ Իսկապե՞ս, լուրջ եք ասո՞ւմ»,- նշել է Օսկանյանը:

«Փաշինյանի հասկացած տարածքային ամբողջականությունը մեզ համար անորոշ է, այդ թվերը, քառակուսի կիլոմետրերը, որոնք այնտեղ նշվել են, մեր ժողովրդի համար  այսօր  ոչինչ չեն նշանակում: Առնվազն հենց այսօր Փաշինյանը պետք է կանգնի ժողովրդի առաջ, նայի ժողովրդի աչքերին և հստակ ասի՝ այդ թվերի մեջ ի՞նչ է մտնում, այսպես կոչված անկլավները այդ թվերի մեջ կա՞ն, չկա՞ն։

Քո շրջապատի մարդկ ասում են՝  չկա, բայց դու ասուլիսի ժամանակ ասացիր, որ այո, դա էլ ես տալիս: Իրո՞ք, դա՞ էլ ես տալիս, դա՞ է քո հասկացած տարածքային ամբողջականությունը․ որ ՀՀ քաղաքացին Պարսկաստան, Վրաստան գնալուց անցնի Ադրբեջանո՞վ, դա՞ է լինելու մեր տարածքաին ամբողջականությունը»,-Փաշինյանին հարց է ուղղել Օսկանյանը:

ՀՀ ԱԳ նախկին նախարարը շեշտել է՝ պատերազմում պարտությունից, Արցախը հանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ մնալ իր պաշտոնում։

«Իսկ եթե այդ ամենից հետո, Արցախից հետո, որ դու նվիրել ես Ադրբեջանին, դրան գումարած՝ տալիս ես «անկլավները», դու արդեն գոյություն չունես»,- ասել է Վարդան Օսկանյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ