3 attachments Սև ուրբաթ․ 50% զեղչ՝ Յունիբանկի քարտերի տրամադրման համար Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․

«Հրապարակ». Արցախի նախկին նախագահները խանգարում էին Նիկոլ Փաշինյանին

Մամուլի տեսություն

«Հրապարակը» գրում է.

«Նախօրեին հայտնի դարձավ, որ Բաքուն 4 ամսով կալանավորել է Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 3-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեք բարձրաստիճան անձանց ապօրինաբար առեւանգել էին Արցախից եւ տեղափոխել Բաքու։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով։

Իշխանական եւ մերձիշխանական շրջանակներում շշուկով իրար են փոխանցում, որ Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի ձերբակալությունն իրականացվել է Նիկոլ Փաշինյանի խնդրանքով, որ նրանք չգան Հայաստան եւ իր դեմ պայքարը չառաջնորդեն:

Մոտավորապես՝ այն մոտիվացիայով, որ ինձ մի 6 ամիս ժամանակ է պետք՝ ձեր պահանջները կատարելու համար, իսկ արցախցի նախագահները կարող են խանգարել դրան»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուրուրմ:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ