Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Չպետք է բացառել, որ հնարավոր մասշտաբային գործողությունների համար նոր դաշտ կձեւավորվի. Աբրահամյան

Թեմա

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` Ադրբեջանի քաղաքական ախորժակը, հատկապես Արցախի հետ կապված այսպիսի հանգուցալուծման պայմաններում, էականորեն բարձրացել է։

— Ադրբեջանը փորձում է օգտվել ստեղծված իրավիճակից, քաղաքական, ռազմական առավելությունից, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ձեւավորված խիստ լարված հարաբերությունները, ստանալ ավելին: Կարծում եմ` Ադրբեջանը երկու խնդիր է փորձում այս պահին լուծել` Թուրքիային դարձնել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների գործընթացի լիարժեք մաս, դրանով ավտոմատ կերպով ավելացնել Թուրքիայի ազդեցությունը Հարավային Կովկասում: Երկրորդ` Ադրբեջանն այս պահին փորձում է վերանայել նաեւ իր մոտեցումները,  պահանջները, որոնք 44-օրյա պատերազմից հետո ձեւավորվել ու ներկայացվել են Հայաստանի իշխանություններին: Արցախում ստեղծված այս իրավիճակից հետո Ադրբեջանը կարծում է, որ իր հնարավորությունները եւ իր պահանջների ծավալը կարող է մեծացնել: Սա երկու տեսանկյունից մեզ համար սպառնալիքներ է ստեղծում: Առաջինը` հասկանալի է, որ բանակցային գործընթացում ճնշումներն էական մեծանալու են, երկրորդը` ակնհայտ է, որ սա ադրբեջանական քաղաքականությանը հարիր ձեւով ուղեկցվելու է նաեւ ուժի կիրառման սպառնալիքներով: Այս իրավիճակում չպետք է բացառել, որ առաջիկա ժամանակահատվածում հնարավոր մասշտաբային գործողությունների համար նոր դաշտ կձեւավորվի:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ