Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Շատ լավ է, որ Արշակ Կարապետյանը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան է, բայց շատ ուշացած է. Պողոսյան

Թեմա

ՀՀ ԶՈւ հետախուզության վարչության նախկին պետ, 2018-2021 թթ. ՀՀ վարչապետի խորհրդական, ապա ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն ուղերձով դիմել է Հայաստանի հայրենասերներին՝ Արցախի շուրջ տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների կապակցությամբ: Նա մասնավորապես ընդգծել է, որ  Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստանի շահերի դավաճանությունը եւ Հայաստանի գոյատեւությանը սպառնող վտանգը ստիպում է իրեն քաղաքական պայքար սկսել: Նա կոչ է արել երկրի ու սփյուռքի բոլոր հայրենասեր ուժերին համախմբվել գաղափարի շուրջ՝ հանուն Հայաստանի ապագայի։ Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք այս մասին իրավապաշտպան ԿԱՐԱՊԵՏ ՊՈՂՈՍՅԱՆԻ կարծիքը:

— Շատ լավ է, որ Արշակ Կարապետյանը հայտարարում է, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան է, բայց շատ ուշացած է: Այսօր Հայաստանում սկսած ամենաշարքային քաղաքացուց վերջացրած ՔՊ-ական ամենաբարձր պաշտոնյան, բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է: Հիմա որեւէ փաստարկ բերել, թե Նիկոլ Փաշինյանը դավաճան չէ կամ դրա մասին խոսելն ուղղակի ավելորդ զբաղմունք է: Հիմա Ձեր տաղավարից դուրս գանք, փողոցում ցանկացած քաղաքացու հարցնենք, եթե սկսի անկեղծանալ, շատ ավելի լուրջ փաստարկներ կբերի, քան կարող ենք ինքներս բերել: Եթե որեւէ մեկը դեռ չգիտի` ինչ է արել Նիկոլ Փաշինյանը, թող նայի Հայաստանի Հանրապետության քարտեզին ու մի հատ գնա Եռաբլուր: Եռաբլուրում պառկած տղերքն իրենց լռությամբ ավելի լավ կպատասխանեն, թո ով է Նիկոլ Փաշինյանն ու ինչ արեց մեր երկրի հետ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ