Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Տեղի ունեցող զարգացումների հանգուցալուծումը Հայաստանի համար ճակատագրական է լինելու. ադրբեջանագետ

Թեմա

Թեպետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն այդպես էլ Գրանադա չժամանեց, բայց այնտեղ է Նիկոլ Փաշինյանը: Արդյոք այն, ինչ ստորագրվեց երեկ Փաշինյանի կողմից վճռորոշ հետեւանքներ է ունենալու, թե` ոչ, «Իրավունք»-ը պարզեց ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ տեսակետը:

— Ամեն դեպքում, որոշակիորեն թուղթ ստորագրվեց, բայց Ադրբեջանը լավ էր հասկացել, որ միայն ռազմական ուժով վախեցնելով` Հայաստանից կարող է պոկել մաքսիմալը, այսինքն՝ ամբողջ ՀՀ–ն կամ պետականությունը, դրա համար իրենք այս մարտավարությունն են ընտրել` հրաժարվել, իրավիճակը լարել, հետո տեսնել, որ բան չի փոխվում, Հայաստանին ստիպել ավելի մեծ զիջումների գնալ: Սա ակնհայտ եղավ սեպտեմբերին` Ջերմուկի վրա հարձակման ժամանակ, որից հետո Պրահայում ստորագրվեց թուղթ, որով ճանաչվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այս ամբողջը մտածված ու ծրագրված պրոցես է, սրանք պատահաբար ստացվող իրավիճակներ չեն, եւ այս պրոցեսում շատ մեծ ներգրավում ունի Նիկոլ Փաշինյանը: Նա տեղյակ է եղել ոչ միայն Արցախի վրա սեպտեմբերի 19–ին հարձակումից եւ լռելյայն համաձայնություն է տվել, այլ նաեւ ինքը շատ լավ պատկերացնում եւ տեսնում է զարգացումների հանգուցալուծումը, որը Հայաստանի համար ճակատագրական է եղել ու լինելու է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցի շարունակությունը կարդացե՛ք թերթի առաջիկա համարներից մեկում:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ