Գիտեք չէ՞ ՝ ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան․ Քերոբյան
ՆերքաղաքականԳիտեք չէ՞ ով է ստորագրել Արցախի պետական մարմինների կազմալուծումը, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Արցախի ղեկավարությունը ուներ ուրիշ անուն, երբ ստորագրվեց Լեռնային Ղարաբաղի պետական մարմինների․․․ Գիտեք չէ՞ ՝ ով է ստորագրել, ինչո՞ւ եք ասում Նիկոլ Փաշինյան»,- ասաց Քերոբյանը՝ հորդորելով իրեն տալ տնտեսության վերաբերյալ հարցադրումներ։
Անդրադառնալով հարցին՝ թե բռնի տեղահանված արցախցիները 40 հազար դրամով ինչպե՞ս կարող են տուն վարձակալել, Քերոբյանը ասաց, թե իր ընկերոջ ընտանիքը 8 հոգանոց ընտանիքով վարձել է 200 հազար դրամանոց տուն Փարաքարում
