Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ռուսական համայնքի ամոթը. Սանդիկովը հրաժարվո՞ւմ է ազգանունից

Թեմա

«Իրավունքն» անդրադարձել էր, որ Հռոմի ստատուտին կողմ քվեարկած 60 ՔՊ-ականների շարքում եղել է նաեւ ռուսական համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր ԱԼԵՔՍԵՅ ՍԱՆԴԻԿՈՎԸ: Ընդ որում` սա այն դեպքում, որ թե՛ Հայաստանում ռուսական համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ են վրդովված, որ խորհրդարանը վավերացրել է այս նախագիծը, թե՛ Ռուսաստանում ամենաբարձր մակարդակով մատնանշում են, որ սա իր լրջագույն բացասական հետեւանքներն է ունենալու հայ-ռուսական հարաբերությունների վրա:

Ի վերջո, ինչո՞ւ Ա. Սանդիկովը գնաց այդ քայլին, փորձեցինք պարզել անձամբ նրանից: Բայց, արի ու տես, որ սույն պատգամավորը տպավորություն է թողնում, որ ոչ միայն հայ-ռուսական հարաբերություններից, անգամ սեփական ազգանունից է հրաժարվել: «Պարոն Սանդիկով, պարոն Սանդիկով…»,– ուղիղ դեմ դիմաց իրեն դիմելով` «Իրավունքը» փորձեց պարզաբանում ստանալ նրանից, բայց ինչպես պատը, այնպես էլ Սանդիկովը մնաց անհաղորդ:

Մտածեցինք, որ գուցե լսողության խնդիր ունի, մինչդեռ իրականում տարրական  հաղորդակցման  էթիկայի խնդիր էր: Երբ այլեւս փախչելու տեղ չկար, եւ իրենից բացի ուրիշ մարդ էլ չկար, նա վերջապես հասկացավ, որ Սանդիկովն ինքն է եւ, ուղղակի հրելով` ասաց, թե` զբաղված է: Ինչով էր զբաղված պարոն օրենսդիրը` նիստի ավարտից հետո միջանցքով մենակ քայլելիս, այդպես էլ անտրամաբանական մնաց, բայց հիշեցրեց Կարլ Մարքսին: Գերմանացի փիլիսոփան ասում էր. «Արհամարհանքն ինքն իր հանդեպ օձ է, որը հավերժ թունավորում  եւ կրծում է սիրտը, ծծելով նրա կենարար հյութը, ներարկում նրան մարդատյացություն ու հուսահատության թույն»:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ