Ինքնազգացողությունը վատացել է.Երբ ու ինչպես է առեւանգվել Լեվոն Մնացականյանը
ՆերքաղաքականԱդրբեջանի գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի կալանավորման և առաջադրված մեղադրանքի մասին։
Հիշեցնենք՝ Լևոն Մնացականյանը ձերբակալվել է սեպտեմբերի 29-ին Հակարիի ադրբեջանական անցակետում, երբ փորձել է Արցախից անցնել ՀՀ Սյունիքի մարզ։ Նույն օրը նրան տեղափոխել են Բաքու։
Լևոն Մնացականյանին Ադրբեջանում խոշտանգման հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել, իբր թե նա և այլ անձինք 2002 թվականին Ֆիզուլու շրջանի գյուղերից մեկում խոշտանգել են ադրբեջանցի գերիների։ Մնացականյանին մեղադրանքն առաջադրվել էր դեռ 2006 թվականին։
Դատարանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը կալանավորվել է և ուղարկվել Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայության մեկուսարան։
«Իրավունքին» մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է առեւջանգվել Լեվոն Մնացականյանը: Մասնավորապես մեր աղբյուրների տեղեկացմամբ. Հակարի կամուրւը հատելիս ՊԲ նախկին հրամանատարի ինքնազգացողությունը վատացել է, նրա համար ապօրինի անցակետում բժիշկ է կանչվել, որտեղ էլ նա անմիջապես հոսպօտալացվել է ու այլեւս տեղափոխվել Բաքու:
