Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով ՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից ՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու 65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի «Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ» «Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.Թրամփ Այսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպը Եվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.Օրբան Այսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ Ծնունդը

Իմ հաղթանակի դրոշակը խլել են, ժողովուրդ ջան, էլ առաջվանը չեմ. Սամվել Թորոսյանի հիշատակին

Մշակութային

Արագածոտն մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում ապրում ու ստեղծագործում էր մի պարզ ու համեստ մարդ` Սամվել Թորոսյան անունով։

Ծագումով Սասնո աշխարհից, ծնունդով Թալինի շրջանից Սամվելը՝ սասունցուն հատուկ բեղերով, խրոխտ, բայց եւ պարզ ու անկեղծ հայացքով ամենուր գրավում էր շրջապատի ուշադրությունը։

Այս անաղմուկ ու  հանդարտ մարդն իր հիշողություններում հազար ու մի կյանքեր ուներ պահած՝ պատմություններ, հերոսներ ու երգեր։ Նա մանկուց հայրենասիրական ոգով երգերի տակ էր մեծացել, իր ձայնը բոլորը գիտեն, զարմանալի է, թե այս փոքր մարմնում այդքան հզոր, զրնգուն ու քաղցր ձայնը որտեղից։  Որպես տոհմիկ սասունցի՝ նա ողջ կյանքում երգել ու պատմել է այն, ինչ թանկ ու նվիրական է իր համար, նա ամենուր, ամեն առիթով հայրենակիցներին հիշեցնում էր իրենց ինքնությունը։

Աննկուն, քաջ ու անձնվեր այս մտավորականն Արցախյան ազատամարտի օրերին զենք վերցրեց, Բերձոր ազատագրեց։

Սամվել Թորոսյանը մասնագիտությամբ պատմաբան է, նկարվել է նաեւ «Գորանի թմբուկ» եւ «Գորանի» ֆիլմերում՝ որպես երգիչ։

Երեսուն եւ ավել տարի սերունդ կրթած ուսուցչին հիշում են բոլոր աշակերտները, նա հայրենասիրության սիմվոլ էր բոլորի համար ու չնայած պատկառելի տարիքին եւ առողջական խնդիրներին՝ շարունակում էր դասավանդել: Ասում էր. «Ես զգում եմ, որ դեռ երեխեքին փոխանցելու բան ունեմ»։

 Աշակերտները պատմում են «Երբ դաս էր բացատրում, այնքան պատկերավոր ու էմոցիոնալ էր պատմում, որ մեզ թվում էր ներկա ենք։ Դպրոցական տարիներից ինչ էլ մոռանանք, իր պատմությունները միշտ կհիշենք»։

Սամվելը հոգով կապված է կորցրած հայրենիքին, իր խոսքով՝ «էն ամենաիսկական հայրենիքին»՝ Սասունին․ մի քանի անգամ գնացել, գտել էր պապական գյուղը, օջախը։ Այդ մասին երբեք առանց ոգեւորության չէր խոսում, միանգամից ձայնը փոխվում էր, աչքերը՝ լցվում հիացմունքով։

Ազգայինն այսքան արժեւորող հայորդուն ոչինչ չէր կարողանա այնքան ցավեցնել, որքան հայենիքի կորուստը։ Մտերիմները պատմում են, որ  44-օրյա պատերազմից հետո մի տեսակ «խեղճացել» էր, ասում էր՝ իմ հաղթանակի դրոշակը խլել են, ժողովուրդ ջան, էլ առաջվանը չեմ կարող լինել։ Հարազատները վստահ են երկրի ծանր վիճակը, պարտությունը ամենամեծ պատճառը դարձան առողջական վիճակի վատթարացման համար։

Ամիսներ առաջ հայրենիքը մի սրտացավ ու անմնացորդ նվիրված զավակ կորցրեց. Սամվելը գնաց իր սիրելի Անդրանիկի ու Չաուշի հետ հայրենիքի կենացը խմելու եւ չտեսավ այն նոր արհավիքը, որ տեսնում է հայ ժողովուրդը։

Գրական լեզվով խոսել չէր սիրում, ասում էր՝ իմը չէ, ինձ իմ ափսեում չեմ զգում։ Չնայած փայլուն գիտելիքներին ու ճկուն մտքին՝ ամեն տեղ, երբ «հավեսը տար» իր Սասնո բարբառով էր խոսում-պատմում եւ սիրել տալիս լեզուն. «Չէ, ժողովուրտ ջան, ես զըմ լեզվով գըխոսամ, վըր հըսկըծավ՝ հըսկըծավ, վըր ու չէ՝ Աստվաձ ուր հեդ»։

ՍՐԲՈՒՀԻ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանովՓաշինյանը նշեց Ալիևին անընդհատ շնորհակալություն հայտնելու պատճառները. ՏեսանյութՊուտինի հետ քննարկել ենք տարածաշրջանի դրական փոփոխությունները և նոր հնարավորությունները․ ՓաշինյանՀայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով«Մեր «պառոդը» կարևոր է, ձա՛գ տվեք, ինչքան կարաք՝ ձա՛գ բերեք»․ Ղուկասյանն աչքալուսանք տվեց աջակցինԱլիևին շնորհակալություն եմ հայտնում, որովհետև երեք կարևոր արգելք է հանվել. ՓաշինյանՀՀ–ից ցորենի, գարիի, եգիպտացորենի, հնդկացորենի արտահանումը 6 ամսով արգելվեց«Տիրադավ» Վրթանես սրբազանին ՊՆ-ից տուն են տվել և հետ չեն պահանջել. հարցումՄայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքիցՔՊ-ական հանգուցյալ պատգամավորի կինը՝ պատգամավորի թեկնածու65 տարեկանը եթե ուզում ա առանձին ապրի, պիտի պայման ստեղծեք, կաֆել-մետլախի մասին չպիտի մտածի«Քանի՞ շահառու է օգտվելու առողջության ապահովագրոթյունից», «1 մլն 600 000 դրամ», «Դրամ չէ, մարդ»«Վատ Սանտային» չներխուժել ԱՄՆ.ԹրամփԱյսօրվա ձեր ռոմանտիկ հորոսկոպըԵվրամիությունը գտնվում է փլուզման վտանգի տակ.ՕրբանԱյսօր կաթոլիկ աշխարհը նշում է Սուրբ ԾնունդըԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԴեկտեմբերի 25-ի տարադրամի փոխարժեքըՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ջուր չի լինելուՎերկա Սերդուչկայի երգի տակ պարից հետո դատարանը կասեցրել է Կազանում գտնվող «Բակինսկի դվորիկ» սրճարանի գործունեությունը.«Коммерсантъ»

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված