Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր «Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել «Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի «Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև «Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները «Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն «Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը Եվրամիությանը Կատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո) Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումը Ստամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումը

Հռոմի ստատուտով հենց հայ հրամանատարները կարող են կանչվել պատասխանատվության. Սիրանուշ Սահակյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ի զրուցակիցն է Միջազգային եւ համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ ՍԻՐԱՆՈՒՇ ՍԱՀԱԿՅԱՆԸ:

«ՊԵՏՔ Է ՀԱՆԳԱՄԱՆԱԼԻՑ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱՆ ՀԵՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԸ»

— 60 կողմ, 23 դեմ քվեարկությամբ` Ազգային ժողովը վավերացրեց Հռոմի ստատուտը: Ի՞նչ է այն իրենից ենթադրում:

— Հռոմի ստատուտով հիմնադրվել է Միջազգային Քրեական դատարանը, որով միջազգային հանցավորության դեմ պայքարը ինստիտուցիոնալացվել է: Մինչ այդ, եթե պատերազմական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ էին տեղի ունենում, կարող էին ժամանակավոր տրիբունալներ ստեղծվեին, որոնք պատասխանատու էին կոնկրետ իրավիճակում կատարաված հանցագործությունների քննության բացահայտման եւ պատասխանատվության համար: Հռոմի ստատուտի 5-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային քրեական դատարանի իրավասությունը պետք է սահմանափակված լինի ամբողջ միջազային հանրությանը մտահոգող ամենածանր հանցագործություններով։ Դատարանը իրավասություն ունի հետեւյալ հանցանքների նկատմամբ` ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիա:

—Ո՞րն է Հռոմի ստատուտի կարեւորությունը Հայաստանի համար, եւ ինչո՞ւ հիմա այսպես հրատապ այն ընդունվեց:

Որոշման կայացումը, կարծում եմ, որոշակի կապ ունի կոնֆլիկտի հետ: Մենք տեսանք, որ 2015թ.-ից հետո ինտենսիվացել է Արցախի եւ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան եւ Հռոմի ստատուտի վերավավերացումը որոշակի սպառնալիքներ կարող է պարունակել Ադրբեջանի իշխանության  ներկայացուցիչների համար, ովքեր ագրեսիվ պատերազմ են վարում կամ ռազմաքաղաքական ղեկավարության, ովքեր ծրագրում եւ իրականացնում են պատերազմական հանցագործություններ, ռազմական հանցագործություններ կամ մարդկության դեմ ուղղված հանցագործություններ: Հասկանալի է, որ այս փաստաթղթի ստորագրումը նաեւ կապված է քաղաքական գործընթացների հետ, եւ մենք աշխարհաքաղաքական զարգացումները չենք կարող անտեսել: Չեմ բացառում, որ այն նաեւ պայմանավորված լինի աշխարհաքաղաքական գործոններով, թերեւս պետք է թափանցիկ ու հաշվետու կերպով շարժառիթների մասին հանգամանալից պատասխան տան հենց պետական մարմինները, Ազգային ժողովը:

«ԱՌԱՆՑ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐԻ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԵՐԲԵՔ ՉԻ ԳՈՐԾԱՐԿՎԵԼ»

— Հռոմի ստատուտը վավերացնելով, օրինակ՝ հայկական կողմը կարո՞ղ է որեւէ կերպ ազդել  Ադրբեջանի վրա, հնարավո՞ր  են պատժիչ գործողություններ, թեկուզ եւ արցախհայությանը սովի մատնելու ու շրջափակման մեջ պահելու համար: Եթե կային նման հնարավորություններ, ինչո՞ւ ավելի վաղ հանձն չառան սույն նախաձեռնությունը:

— Նախ նշեմ, որ վավերացմամբ նման հնարավորություններ ստեղծվում են, քանի որ Հայաստանի սուվերեն տարածքում, եթե ադրբեջանական կողմը իրականացնում է հանցագործություններ, ապա դա ընկնում է դատարանի եւ այդ համակարգում գործող մարմինների իրավասության ներքո: Այդ դեպքերը կարող են քննվել, բացահայտվել, եւ կատարողները կարող են պատասխանատվության կանչվել: Ըստ էության, 2021թ.-ից սկսած, երբ Ադրբեջանը փաստացի օկուպացրել է ՀՀ որոշ տարածքներ, նման վտանգներ կարելի էր ստեղծել, եւ այս առումով կարող ենք քննարկման առարկա դարձնել, թե ինչու այս խնդիրը չի դրվել մինչեւ 2020թ.-ի պատերազմը, երբ ակնհայտ էր, որ ագրեսիան լինելու էր, եւ շատերն են տեղյակ եղել պատերազմի մասին եւ սրանից հետո, երբ արդեն գործողություններ են ընթացել Հայաստանի սուվերեն տարածքներում: Ուղղակի նշեմ, որ այդ ժամանակահատվածում չիրականացնելը որեւէ կերպ չի արդարացնում նաեւ հետագայում չվավերացնելը: Այսինքն՝ այն, որ ժամանակային առումով պատեհ ժամանակահատված չի ընտրվել վավերացման համար, չի նշանակում, որ պետք է բացառել նաեւ հետագայում վավերացումը, երբ Հայաստանի մյուս տարածքների առնչությամբ վտանգներ կան: Իմ միակ մտահոգությունը, կապված վավերացման հետ, այն է, թե որքանո՞վ գործնական օգուտներ կտա քրեական դատարանը: Միջազգային քրեական դատարանի գործարկումը ենթադրում է անհրաժեշտ իրավաքաղաքական նախադրյալների գոյություն: Եթե մենք անգամ իրավական հիմքերը ունենք, կարող է քաղաքական նախադրյալների բացակայության հիմքով այդ մարմինը մնա փաստաթղթի վրա: Եվ փորձը ցույց է տալիս, որ առանց քաղաքական նախադրյալների` Միջազգային քրեական դատարանը երբեք չի գործարկվել: Աշխարհի տարբեր կետերում, եթե տեղի են ունեցել հանցագործություններ, բայց բացակայել են քաղաքական նախադրյալները, ապա Միջազգային քրեական դատարանը չի դարձել այդ հանցագործությունները զսպող օղակ, եւ զսպումները կապված են ոչ միայն վավերացման, այլ նաեւ արտաքին քաղաքական նախադրյալների հետ: Կարծում եմ` պետք է նաեւ քննարկման առարկա դարձնել, թե արդյոք ձեւավորված են այդ նախադրյալները, որի պայմաններում, եթե Ադրբեջանը շարունակի իր գործելակերպը, այդ թվում` ցեղասպան, ապա Միջազգային քրեական դատարանը արձագանքնելու է Ադրբեջանի հանցագործություններին: Նշեմ, որ անգամ առանց վավերացումների, Միջազգային քրեական դատարանի գործարկման հնարավորություն գոյություն ունի, օրինակ՝ ՄԱԿ անվտանգության խորհրդի որոշմամբ իրավիճակը կարող է հղվել Միջազգային քրեական դատարանին: Նախադեպեր կան, երբ անգամ հակամարտության կողմ հանդիսացողը չի վավերացրել Հռոմի ստատուտը, բայց կոնֆլիկտի շրջանակներում իրականացրել է միջազգային հանցագործություններ եւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշմամբ` այս դեպքերը հետաքննվել են եւ հանձնվել են միջազգային քրեական դատարանին:

— Իսկ գործընթացը ինչպիսի՞ն է, կանոնադրության վավերացումը բա՞րդ գործընթաց է, Ադրբեջանը վավերացրե՞լ է:

— Ամենեւին բարդ չէ: Օրինակ` Ադրբեջանը չի վավերացրել, քանի որ վավերացնելու պարագայում ռիսկեր կստեղծի այդ հանցագործությունների միջազգային պատասխանատվության համար, քանի որ ինքը հենց հանցագործն է, ընդհակառակը պետք է զերծ մնա այնպիսի համաձայնագրերից, որոնք կարող են սահմանափակել կամ պատասխանատվության սպառնալիքներ ստեղծել: Հայաստանը պաշտպանվելու նկատառումներից ելնելով է դա վավերացնում, բայց այդ պաշտպանությունը չպետք է լինի միայն թղթի վրա: Պետք է վտահ լինենք, որ ձեւավորված են բոլոր քաղաքական նախադրյալները, եւ միակ խոչընդոտը իրավականն է, որը հաղթահարելուց հետո կկարողանանք պատասխանատվության կանչել ադրբեջանցի հանցագործներին: Եթե այդ նախադրյալները չեն ձեւավորվել կամ առաջիկայում դրանց ձեւավորման հեռանկարն է փոքր, ինքնին փաստաթուղթը ստորագրելը գործնական փոփոխություններ չի մտցնելու եւ չենք կարողանալու ուժեղացված պաշտպանություն ունենալ:

«ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ ՈՒ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄԸ ԷԱՊԵՍ ՆՎԱԶԵԼ Է»

— Իսկ հնարավո՞ր է, որ այդ կանոնադրությամբ Արցախի հերոսները որպես հանցագործ որակվեն, այսինքն` Հռոմի ստատուտը ի դեմս մեզ օգտագործվի:

— Եթե վավերացրած պետության տարածքում իրավազորության ներքո կատարվում են հանցագործություններ, նաեւ տվյալ երկրի հրամանատարության կողմից, ապա դրանք եւս քննվում են եւ վավերացրած պետության քաղաքացիները կարող են կանչվել պատասխանատվության: Այսինքն՝ Հայաստանը վավերացնելու ուժով ընդունում է, որ եթե իր քաղաքացիների կողմից իրականացվեն այդ հանցագործությունները, ապա դրանք կարող են հետաքննվել եւ բացահայտվել Միջազգային քրեական դատարանի համակարգի կողմից: Ռիսկը կա, օրինակ, եթե ադրբեջանական կողմը պնդում է, որ Գյանջայում հրետակոծվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ, դա մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, եւ այս պայմաններում հայ հրամանատարները կարող են կանչվել պատասխանատվության հենց Միջազգային քրեական դատարանում: Այստեղ նաեւ ժամանակագրությունն է կարեւոր, պետք է հասկանալ, թե ո՞ր պահից սկսված, որպես կանոն վավերացնելուց հետո ծագող հարաբերությունների նկատմամբ են գործում, որովհետեւ թույլատրվում է նաեւ հետադարձություն տալ, բայց կոնկրետ ժամանակահատվածի համար:

— Իսկ ի՞նչ կասեք մեր գերիների ճակատագրի մասով, այդ թվում`  Ռուբեն Վարդանյանի, Դավիթ Բաբայանի ու Բաքվի կողմից մյուս ձերբակալվածների հետ կապված:

Այս պահին Բաքվում ունենք գերիներ, որոնք գերեվարվել են դեռեւս 44-օրյա պատերազմի հետեւանքով, բայց նաեւ գերեվարումներ են եղել, որոնք իրականացվել են սահմանային միջադեպերի կամ ՀՀ տարածքում ոտնձգությունների արդյունքում: Հաստատված գերիները կարողանում են «Կարմիր խաչի» միջոցով կապ հաստատել ընտանիքների հետ, բայց նրանց հայրենադարձության հստակ ծրագիր գոյություն չունի: Դա պայմանավորված է նրանով, որ ռազմագերիների հայրենադարձումը քաղաքականացվել է եւ դարձել քաղաքական օրակարգի մաս, դրա համար էլ որպես մարդասիրական խնդիր` լուծում չի ստանում: Ադրբեջանը գերիներին ազատ է արձակում այն բանից հետո, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում Հայաստանը բավարարում է բավականին ծանր քաղաքական պահանջներ: Մենք տեսնում ենք, որ Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրադարձություններից հետո փոխհարաբերությունները վատացել են, եւ այս ֆոնին հայրենադարձումներ չկան, միջնորդների ու կառույցների դերակատարումը էապես նվազել է: Ինչ վերաբերում է պետական ու ռազմական գործիչների ձերբակալություններին, այստեղ ունենք ցուցադրական ուժ, որն ուղղված է հայանպաստ գործունեություն իրականացրած քաղաքական, ռազմական ու պետական գործիչների պատժմանը: Սրանով ահաբեկում են այն բոլոր հայերին, ովքեր պետականամետ գործունեություն էին իրականացնում, որը կարող էր հզորացնել Արցախը կամ Հայաստանը: Այդ անձինք հանցագործություններ չեն կատարել, առնվազն իրական փաստեր գոյություն չունեն: Մտացածին մեղադրանքների շրջանակներում Ադրբեջանը վրեժխնդիր է լինում նրանց գործունեության համար: Այստեղ տեսնում ենք ազնիվ պետական գործունեություն, որը կարող էր հզորացնել պետական ինստիտուտները, տեսնում ենք անձանց, որոնք իրենց ազգային գաղափարախոսությամբ պայքարել են հանուն Արցախի ինքնորոշման եւ, ինչու ոչ, պետական գործիչներ, որոնք քննադատել են Ադրբեջանի հայատյաց եւ ցեղասպան քաղաքականությունն ու իրենց կշռի արդյունքում մեծ միջազգային ուշադրություն ենզ զետեղել խնդրին: Եվ այս գործունեության համար Ադրբեջանը ցուցադրական վրեժխնդիր է լինում` մեղսագրելով արհեստածին ու կեղծ մեղադրանքներ:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ






Թրամփը և Պուտինը մեզ վրա խաղարկեցին եւս մեկ «Կուրսկի գամբիտ». Ուկրաինական աղբյուր«Հրապարակ». ՔՊ–ականը և մարզպետի միջև լարվածությունը խորացել է. իրար չեն ուզում տեսնել«Ժողովուրդ». Դատավոր Արտուշ Գաբրիելյանի դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ կհայտարարվի«Փաստ». Եվ նորից՝ լուրջ «դիլեմայի» առջև«Հրապարակ». Կնոջ թիկունքում քարոզարշավն ու ուղեկցող շրջիկ տգետները«Ժողովուրդ». Իշխանականները իրավապահ համակարգի հետ չհասկացվածություն ունեն«Փաստ». Փաշինյանի նպատակը հայ ընտրողին պարզապես հույս վաճառելն է. հետաքրքրո՞ւմ է, արդյոք, Հայաստանը ԵվրամիությանըԿատարը Թրամփին նվիրել է 400 միլիոն դոլար արժողությամբ շքեղ Boeing 747-8 ինքնաթիռ (Ֆոտո)Ռուսական 3 տոննայանոց ФАБ-3000 ավիառումբը ոչնչացրել է ուկրաինական ամբողջ ստորաբաժանումըՍտամբուլում կլինի՞ Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպումըՏղա ջան, քեզ չափավորիր եւ սթափվիր. Զարուհի ՓոստանջյանԼավրովն ու Ֆիդանը քննարկել են Պուտինի՝ Մոսկվայի և Կիեւի միջև բանակցություններ սկսելու առաջարկըՈվքեր թերագնահատում են Հայրենականի մեծ հաղթանակը, հայ ժողովրդի թշնամիներն են. Հայկ ԲաբուխանյանՔաղաքական և պատմական Հայաստանը չեն հակասում, այլ ընդհակառակը՝ հաստատում, փոխլրացնում են իրար. ՈսկանյանԹեկնածու չունենալը բնավ չի նշանակում քաղաքական անգործություն կամ անտարբերություն. Մամիջանյան«Վերոնան»` Նաիր Ծառայություններով հետաքրքրված լինելու մասինԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Պուտինի հետ բանակցելուԱրևմուտքը 30-օրյա զինադադար է ցանկանում՝ Ուկրաինային «շունչ քաշելու» հնարավորություն տալու համար. Զախարովա Ինձագին` մրցաշրջանի վերջնամասի մասին Ե՞րբ շարք կվերադառնա Հենրիխ Մխիթարյանը Պաշտոնական․ Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչՄելքոնյան Գագոն «մանկապարտեզ է կառուցում».Armenian infoԱդրբեջանի հերթական վшնդալիզմը. ոչնչшցվել են Հայրենական պատերազմի ու Արցախի ազատամարտերի հուշարձանները. Monument Watch. Monument WatchՄեծ Բրիտանիայի վարչապետի տանը հրդեհ է բռնկվել. The TimesՔննչական կոմիտեի ղեկավարը խայտառակ ելույթ և հարցուպատասխան ունեցավՍտամբուլում բանակցությունները պետք է տեղի ունենան առանց նախապայմանների. ՊեսկովԱփսոս…կովկասյան թաթարները քայլեցին Կարմիր հրապարակով, իսկ Հայաստանը ներկայացված չէր. ՆերսիսյանՍտամբուլում կայանալիք Ռուսաստանի և Ուկրաինայի հանդիպումը շատ կարևոր է, մտածում եմ մայիսի 15-ին այնտեղ մեկնելու մասին. Թրամփ Ի՞նչ կրթություն ունի քո ամուսինը, կրթվելը սկսեք ինքներդ ձեզնից`բլդուղով մի կերեք քսեք ձեր վրա… Արա Ղազարյանը`«Կրթվելը նորաձև է» ծրագրի մասինՊուտինը կմեկնի ԹեհրանՔննչական կոմիտեի նախագահը՝ 2-ամյա երեխայի անհետացման դեպքի մասին․ ինչ վարկածներ են քննվում.armlur.amԱրդյո՞ք Թրամփը կշարունակի միջնորդ լինել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ բանակցություններումՆիկոլը Հայաստանում իրականացնում է «դենացիոնալիզացիա». Նարեկ ԳալստյանՄոսկվայում ձերբակալվել է MMA մարզիկ Միխայիլ ԱլլահվերդյանըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը դիմել է ՊուտինինԱրևմուտքում «վրդովված» են Զելենսկու՝ Պուտինին ուղղված պահանջիցԵրեկ փոշու պարունակությունը օդում հասել է 0.589 մգ/մ³-ի, ինչը 3,9 անգամ գերազանցում է թույլատրելի կոնցենտրացիանՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալըԾառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ ժամկետային զինծառայության ընտրության երեք տարբերակՌուսաստանում խոսել են Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների ձևաչափի մասինՀոկտեմբերի 27-ի գործով հարցաքննվել է Ժիրայր ՍեֆիլյանըՈստիկանությունը պարզել է 2-ամյա երեխայի հորը զանգահարողի ինքնությունըԻրանը սպասում է Պուտինի մոտալուտ պետական այցինՊատճառը տուժածի աղջկա լուսանկարները «TikTok»-ում տեղադրելն է եղել22 անշարժ գույքից մինչև ավելի քան 20 մլրդ դրամի պահանջ Քոչարյանի ընտանիքից. ԴատախազությունԻնչո՞ւ Ալիևը չմեկնեց ՄոսկվաԲանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահԱնհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել ենՆաիր Տիկնիզյանը` իտալական ակումբի ուշադրության կենտրոնում Ռուսաստանը հաջողությամբ համագործակցում է մահմեդական երկրների հետ․ Պուտին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top