Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար «Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել

Հայկ Մարությանի ու Անդրանիկ Թեւանյանի քմահաճույքներով չպետք է ՀՀ բյուջեից միլիոններ ծախսվեն. Խաչատրյան

Ներքաղաքական

Տեղի ունեցած Երեւանի ավագանու ընտրություններից հետո էլ ավելի անհասկանալի իրավիճակ ստեղծվեց, ու քաղաքային իշխանություն այդպես էլ չձեւավորվեց: Ընտրության արդյունքներով՝ անցողիկ շեմը հաղթահարել են 5 քաղաքական ուժ, սակայն նրանցից որեւէ մեկը 50 եւ ավել ձայն չի հավաքել, որպեսզի կարողանա միանձնյա քաղաքային իշխանություն ձեւավորել: Անհրաժեշտ է կա՛մ կոալիցիաներ կազմել, կա՛մ պետք է նոր արտահերթ ընտրություններ լինեն: Այսպիսով՝ Երեւանի նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։ Այն կվարի ավագանու անդամներից ամենատարեցը եւ անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը պետք է ընտրեն Երեւանի քաղաքապետին։ Թեմայի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Երեւանի նորընտիր ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ ԱՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

— Նախ ինչպե՞ս կմեկնաբանեք ավագանու ընտրություններին բնակչության ցածր ներգրավվածությունը։ Ո՞րն էր պատճառը:

— Սահմանային լարված վիճակը, տրամադրություն չունենալը, նաեւ նախկինից ձեւավորված այն մշակույթը, որ իրենց քվեն որոշիչ չէ: Բայց այս ընտրությունները ապացույց էր, որ ընտրողն ինքն է որոշում այլեւս Հայաստանի Հանրապետությունում՝  ով ինչ պաշտոն զբաղեցնի իր ընտրության միջոցով:

— Տիկին Խաչատրյան, ըստ Ձեզ, կայի՞ն ընտրախախտումներ:

— Մենք ունեցել ենք Երեւանի 99 տոկոսում մեր ներկայացուցիչները, վստահված անձինք, համենայնդեպս, ընտրությունների արդյունքների վրա ազդող ընտրախախտումներ չենք գրանցել:

Ինչպես եք վերաբերվում հնարավոր արտահերթ ընտրությանը։

— Սարսափելի իրավիճակում է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, թե՛ աշխարհաքաղաքական ծանր ժամանակներ ենք ապրում, թե՛ Արցախում ստեղծված իրավիճակը, թե՛ ամենակարեւորը՝ բարոյահոգեբանական մեր վիճակը, ու այս փուլում գնալ ընտրությունների՞… Գիտե՞ք, Երեւանը քաղաքական ընտրություն է, ու միայն երեւանցին չէ այս ընտրությունների մասնակիցը, երեւանցին միայն քվեով է մասնակցում, բայց ամբողջ Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է գոնե հոգեբանորեն այս ընտրություններին մասնակցում, հետեւաբար, մեղմ ասած, համարում եմ քաղաքական անբարոյականներ այն մարդկանց, ովքեր նորից փորձում են տանել երկիրը ցնցումների այս փուլում: Դա կարող է լինել մի քանի ամիս հետո, դա կարող է լինել մեկ տարի հետո, դա կարող է ինպիչմենթով լինել, տարբեր մեթոդներ կան, բայց այս փուլում գնալ նման քայլի ինձ համար, մեղմ ասած, նորմալ չէ:

— Փաստորեն, Տիգրան Ավինյանի հետ կոալիցիա՞ կկազմեք:

— «Հանրապետություն» կուսակցությունը դեռ չի ունեցել  քաղաքական խորհրդի նիստ, չի ունեցել որեւէ ուժի հետ քննարկում՝ կոալիցիաների կամ այլ ձեւաչափերի վերաբերյալ, երբ կլինի՝ մենք կհայտարարենք:

— Ինչու՞ ի սկզբանե բացառվեց որեւէ ընդհանուր հայտարարի գալը «Մայր Հայաստանի», «Հանրային ձայնի» ու «Ազգային առաջընթացի» հետ:

— Սկսեմ նրանից, որ մենք ի սկզբանե չենք բացառել Ձեր թվարկած քաղաքական ուժերից բոլորին: Ես բազմիցս եւ միշտ եմ ասել՝ մերձքոչարյանադաշնակցականների հետ եմ բացառում: Մենք ընտրությունների ընթացքում ասացինք, որ համարում ենք ու այն ժամանակ էլ ենք համարել, որ Երեւանի ընտրություններն աշխարհաքաղաքական բաղադրիչ ունեն, եւ այդ պատճառով էլ բացառել ենք համագործակցությունը ռուսական ուղեծրում գտնվող ուժերի հետ: Նաեւ կան ուժեր, որոնք դուք նշում եք, որոնց հետ մենք նույնիսկ քննարկում չենք ունեցել:

— Բայց Ձեր կուսակցության նախագահն էլ, կարծես թե, տեսնում է իշխանափոխության անհրաժեշտություն, մի՞թե այդքանից հետո կապահովեք Ավինյանին ձայներով։

— «Հանրապետություն» կուսակցությունը եւ կուսակցության նախագահը նման իրավիճակներում իշխանափոխությանը դեմ է եղել միշտ՝ թե՛ 2020թ.-ի պատերազմից հետո, թե՛ հիմա, համոզված լինելով, որ դա կործանարար կլինի Հայաստանի համար, եւ դրանից կօգտվի միայն թշնամին: Վառ օրինակ՝ Արցախը, մենք ասում էինք, որ Արցախի նախագահին այս պահին փոխելը կարող է կործանարար լիներ, ինչի հետեւանքները տեսանք:

— Կարծում եք, որ Արցախում տեղի ունեցածի հետեւանքները դեռ չհաղթահարած՝ կգտնվե՞ն քաղաքական ուժեր, որոնք արտահերթի դեպքում՝ պատրաստ կլինեն անգամ հիմա քարողարշավ իրականացնել:

— Այո՛, առնվազն այն երկու ուժը, որոնք ընտրվել են, բայց պատրաստվում են չգալ նիստի, բնականաբար, կանցկացնեն, որովհետեւ իրենք ո՛չ գիտեն՝ ինչ է Արցախը, ո՛չ գիտեն՝ ինչ է հայրենիքը: Իրենք թքած ունեն Արցախի վրա էլ, հայրենիքի վրա էլ, իրենց համար կարեւորը իրենց սեփական աթոռն է , կռիվը սեփական աթոռների համար է, բայց ոչ երբեք հայրենիքի ու հայրենիքի համար ինչ-որ բան անելու համար: Համենայնդեպս, մեզ համար այս իրավիճակում կարեւորը Հայաստանի Հանրապետությունն է , կարեւորը ՀՀ քաղաքացին է եւ ոչ աթոռակռիվը:

— Ըստ էության, Հայկ Մարությանի եւ Անդրանիկ Թեւանյանի ցուցակներով ընտրված ավագանու անդամները չեն մասնակցելու հոկտեմբերի 10-ի նիստին: Դուք ի՞նչ որոշում ունեք:

— Նախընտրական փուլում մենք երեւանցիներին ասել ենք, որ ձեր ցանկացած քվեի հետ շատ խնամքով ենք վարվելու, երեւանցին մեզ տվել է այնքան քվե, ինչին համարժեք մենք ստացել ենք 8 մանդատ: Մենք մեր մանդատները ծառայեցնելու ենք Երեւանին ու երեւանցիներին, հետեւաբար, այո՛, գնալու ենք հոկտեմբերի 10-ի նիստին, որին մեզ ուղարկել է երեւանցին: Արտահերթ ընտրություններն այս պահին ՀՀ-ի համար եւս մեկ ծանր ցնցում է : Թե՛ բարոյահոգեբանական առումով մենք պատրաստ չենք, թե՛ առհասարակ Հայաստանում այս պահին ընտրությունները հակացուցված են: Եթե իրենք չեն դարձել քաղաքապետ, չի նշանակում, որ իրենց քմահաճույքով պետք է մի քանի միլիոն ծախսվի՝ նորից ընտրություններ անելու համար: Այդ միլիոններով կարելի է այս ծանր վիճակում, օրինակ` արցախցիների համար տներ ու շենքեր կառուցել: Հայկ Մարությանի ու Անդրանիկ Թեւանյանի քմահաճույքներով չպետք է ՀՀ բյուջեից միլիոններ ծախսվեն:

— Ինչպե՞ս եք վերաբերվում Մարության-Թեւանյան-Ղուկասյան չստացված բանակցություններին։

— Մարության-Թեւանյան-Ղուկասյան բանակցությունների չստացվելուն ես իրավունք չունեմ գնահատական տալու, դա իրենց քաղաքական թիմերի որոշումն է, դա իրենց քաղաքական թիմերի բանակցությունների արդյունքում ընդհանուր հայտարարի չգալն է:

Ս. ԱՍԱՏՐՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված