Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հռոմի ստատուտի ընդունումը վատ վիճակը դարձնելու է ավելի վատ. Արթուր Խաչիկյան

Թեմա

Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտը վավերացնելով` շխող ուժի ներկայացուցիչները պնդում են, թե այն ուղղված է միջազգային հանցագործներին, որոնք ՀՀ-ի դեմ սանձազերծել են ագրեսիա եւ Արցախում էթնիկ զտումներ են արել, մինչդեռ Ռուսաստանից ամենաբարձր մակարդակով եղել են զգուշացումներ, որպեսզի ՀՀ խորհրդարանը չվավերացնի այն, քանի որ դիտարկում են սա հերթական հակառուսական քայլ:

Ստենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր, քաղաքագետ ԱՐԹՈՒՐ ԽԱՉԻԿՅԱՆԸ հակադարձում է իշխանությունների արդարացումներին եւ հարց բարձրացնում, թե վերջին անգամ երբ է եղել, որ ինչ-որ միջազգային կառավարության կամ միջազգային կազմակերպության, կամ ինչ-որ պայմանագրի միջոցով մենք Ադրբեջանի որեւէ ներկայացուցչի ենք պատասխանատվության ենթարկել 35 տարիների ընթացքում՝ ներառյալ այն դեպքը, երբ մեր սպային գազանաբար սպանեցին Հունգարիայում:

— Որեւէ շանս, որ, օրինակ, Ալիեւին, ինչպես ասում էր տիկին Ֆոն դեր Լայենը` Եվրոպայի վստահելի գործընկերոջը, պատասխանատվության են ենթարկելու, չկա: Միլիոնավոր դոլարների պայմանագրեր են կնքված Եվրոպայի եւ Բաքվի միջեւ: Եվրոպական երկրներն ասում են, որ անգամ պատժամիջոցներ չեն կիրառելու, քանի որ նավթի ու գազի պայմանագրեր ունեն, անգամ կյանքի իրավունքի պաշտպանությանը պատրաստ չեն։ Հռոմի ստատուտի ընդունումը վատ վիճակը դարձնելու է ավելի վատ: Առանց դրա էլ ջախջախված են հայ-ռուսական հարաբերությունները, հիմա դառնալու են ավելի սրված։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ