Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրան Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.am Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյան Անկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբ Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչների Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ) Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ) Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. Քաղաքագետ Թագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձել

«Ղարաբաղյան աղետը» կկործանի ՞ Հայաստանը. Աղվան Պողոսյան

Թեմա
«2024 թվականի հունվարի 1-ից Լեռնային Ղարաբաղը կդադարի գոյություն ունենալ` որպես չճանաչված հանրապետություն։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:
 
Վերջին տվյալների համաձայն` շուրջ 100 հազար էթնիկ հայեր ստիպված են եղել Արցախից փախչել Հայաստան։ Միեւնույն ժամանակ, Երեւանի կենտրոնում ոչ պակաս դրամատիկ իրադարձություններ են ծավալվում` ընդդիմադիր ուժերը բողոքի ակցիաներ են անցկացնում գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով (ընդդիմադիր դաշտի արդյունավետության մասին կխոսենք հաջորդիվ):
 
Իր հերթին, Փաշինյանը հրապարակային ելույթներում ակտիվորեն արդարանում է նրանով, որ երկրի անդամակցությունը ՀԱՊԿ-ին անարդյունավետ է, իսկ ռուս խաղաղապահները չեն կատարում տարածաշրջանում անվտանգության ապահովման իրենց խնդիրները: Ամենայն հավանականությամբ, Փաշինյանի արտաքին քաղաքականությունը դեգրադացվել է մինչեւ իր սխալների մեղքը ՀԱՊԿ դաշնակցի վրա բարդելը։
 
2021 թվականին վարչապետի պաշտոնում վերընտրելով Նիկոլ Փաշինյանին` հայ ժողովուրդը հույսեր էր փայփայում ղարաբաղյան ճգնաժամի հանգուցալուծման եւ Արցախում էթնիկ հայերի իրավունքների պաշտպանության համար, որը հստակ ամրագրված էր ՔՊ նախընտրական ծրագրում: Նիկոլ Փաշինյանն իրեն դիրքավորել է, որպես արեւմտյան ձեւաչափի քաղաքական գործիչ, որը Հայաստանը կտանի դեպի պայծառ ապագա՝ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի գրկում: Այժմ Հայաստանի ղեկավարությունը փորձում է իրեն Ռուսաստանի կողմից դավաճանության զոհ դարձնել։ Այս թեզերն ակտիվորեն առաջ են մղվում հայկական հեռուստատեսությամբ եւ մամուլում, սակայն չգիտես ինչու հայաստանյան իշխանություններն ամոթխած լռում են, թե ինչու են ամիսներ առաջ դե ֆակտո ճանաչել Արցախը Ադրբեջանի կազմում։
 
Էսկալացիայի մեկնարկի պահին Արցախի Պաշտպանության բանակն ի վիճակի չէր դիմակայելու ժամանակակից եւ լավ համալրված ադրբեջանական բանակին: Միեւնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները միայն հետեւում էին տեղի ունեցողին։ Ավելին, սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների սկսվելուց հետո` արեւմտյան բարեկամներից եւ ոչ մեկն Արցախին գործնական օգնություն ցուցաբերելու միջոցներ չձեռնարկեց ՝ սահմանափակվելով միայն Բաքվի ՝ հակամարտության խաղաղ կարգավորման հերթապահ դիվանագիտական կոչերով։
 
Փաշինյանի խաղադրույքն Արեւմուտքի վրա ամբողջովին ձախողվեց, որովհետեւ իրականում ո՛չ ԵՄ-ն, ո՛չ էլ ԱՄՆ-ն երբեք իրենց ուժերն ու միջոցները չեն զոհելու` հանուն հայերի պաշտպանության։ Ղարաբաղյան երրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո` պարզ է դառնում, որ Փաշինյանի եւ արեւմտյան գործընկերների նպատակները երբեք չեն եղել Արցախի պաշտպանության համար պայմաններ ստեղծելը: Կարելի է միայն արձանագրել, որ Փաշինյանի եւ նրա թիմի քաղաքականությունն ապաշնորհ է, եւ նրա պաշտոնավարման ընթացքում հիշվում են միայն բացասական կողմերը։ Լիակատար ձախողում Արցախի հետ ՝ դրանից բխող բոլոր աղետալի սոցիալ-հումանիտար եւ հետագայում տնտեսական խնդիրներով, սառեցում մերձավոր պատմական հարեւանի ՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Այս ամենը դեպի Արեւմուտք ձգտելու քաղաքականության արդյունք է։ Սակայն, եթե նայենք մյուս կողմից, Փաշինյանի «աշխատանքի» արդյունքները դժվար է գերագնահատել։
 
Ընթանում է տարածաշրջանների տոտալ ճոճանակ, որոնք դարձել են գլոբալ աշխարհաքաղաքական խաղերի պատանդներն ու զոհերը, որոնք ուղղված են հետխորհրդային տարածքում լոկալ հակամարտությունների սանձազերծմանը։ Եվ այդ խնդիրները Հայաստանի գործող իշխանությունը հաջողությամբ կատարում է։ 15 տարի առաջ Միխեիլ Սաակաշվիլին իր բարեկամների մեկնած ձեռքն առավ եւ Վրաստանը Եվրոպական տնտեսական տարածքին ինտեգրելու նպատակով Հարավային Օսիայում ռազմական արկածախնդրություն սանձազերծեց, որին, որքան էլ տարօրինակ է, չեն ներքաշվել ԵՄ-ն ու ԱՄՆ-ն։ Շուտով Վրաստանի նախագահի քաղաքական կարիերան անկում ապրեց, իսկ 12 տարի անց նա ձերբակալվեց Վրաստանի իրավապահ մարմինների կողմից: Անցել են շատ տարիներ, եւ Վրաստանը կարողացել է վերականգնել տնտեսական ու առեւտրային կապերը Ռուսաստանի հետ, որոնք խզվել էին 2008 թվականի օգոստոսին։ Ուկրաինայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները միայն հաստատում են վերը նշվածը։
 
Փաշինյանի արեւմտամետ պոպուլիզմը շատ թանկ կարող է նստել հայ ժողովրդի վրա։ Ղարաբաղյան ճգնաժամի արդյունքները ողջ հայ բնակչությանը ցույց տվեցին քաղաքական ինտրիգների անմխիթար արդյունքը, որով զբաղվում էր Փաշինյանի թիմը՝ վերջին տարիներին։ Փաշինյանի եւ Արեւմուտքի ՝ հայկական պետությունը քայքայելու ծրագիրը շարունակում է աշխատել։ Հայ ժողովուրդը պետք է արթնանա եւ առերեսվի ճշմարտության հետ, որպեսզի դադարի հրաշքի սպասել ու փրկի հայոց պետականությունը», - գրել է քաղաքագետ ԱՂՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Երբ Աստված ապրում է մարդու մեջ, մաքրում է նրանՆախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել. Factor.amՎարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ ՓաշինյանԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցով անցնելու տուրքերի կարգը շուտով հրապարակելու մասինԱնկարայի կեղտոտ խաղը Թեհրանի նկատմամբԲարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան Համանման ախտանիշներով տառապող մեկ այլ քաղաքացի էլ 8 տարի առաջ հայտարարել էր, որ Արցախը Հայաստան է և վերջ. Արցախցի քաղաքագետԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց մշակույթի մի խումբ գործիչներիԻնչպես են մերժում Փաշինյանին. քաղաքացիները չեն վերցնում նրա «քարտեզը»Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ-ն նավթատար է գրավել (Տեսանյութ)Գերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող նոր ինքնաթիռ է եկել Հայաստան Իրանի հեռուստատեսությունը հանրությանը սովորեցնում է AK-47 ավտոմատ օգտագործել (Տեսանյութ)Քաղաքացին մերժեց Փաշինյանի մեկնած քարտեզը. «Կիսատ Հայաստան է» Հայաստանը բազմաթիվ թելերով կապված է Ռուսաստանի հետ, իսկ սա Փաշինյանը շատ լավ է հասկանում. ՔաղաքագետԹագավորներս ծնվեցին. Մանրիկյանը կրկնակի հայր է դարձելՇՏԱՊ. Կա մի ՔՊ-ական բարձրաստիճան պաշտոնյա, ով իր վարքով ու պահվածքով փորձում է վնասելԵԱ. Մ17 ԸՄԲԻՇ ՍՈՒՐԵՆ ԻՇԽԱՆՅԱՆԸ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՄՐՑԱԿՑԻՆ ՏՊԱՎՈՐԻՉ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ԷԲԱՑ ՉԹՈՂԵՔ. Նախընտրական կտրուկ շրջադարձ. Հայտնի շամանը բացառիկ կանխատեսում է անելուՈւմ քվեարկել. քաղաքական գործիչները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՇոգ եղանակին աշխատելը կարող է հանգեցնել ուղեղի հիպօքսիայի

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված