«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել Սյունիքում Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ) Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում Շտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան

Հայը սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի. Արփինե Սարիբեկյան

Մշակութային

«Իրավունքի» զրուցակիցն է բանաստեղծ, արձակագիր ԱՐՓԻՆԵ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԸ, ում գրչի շնորհիվ վավերագրվել են արցախյան վերջին պատերազմների հերոսական ու պատմական մի շարք էջեր:

«ՍԱՐՍԱՓՈՒՄ ԵՄ ԱՅՆ ՄՏՔԻՑ, ԹԵ ԻՆՉ ԿԱՆԻ ՎԱՅՐԱԳ ԹՇՆԱՄԻՆ ՏՂԱՆԵՐԻՍ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ»

Դուք հրապարակային գրառում էիք արել այն մասին, որ Ձեզ տանջում է միտքը, թե Արցախում մնացած մեր զոհված հերոսների հիշատակն ինչպե՞ս ենք վառ պահելու, նրանց հարազատները որտե՞ղ են խունկ ծխելու: Այս հարցին պատասխան չեն գտնում հազարավոր արցախցիներ, ի՞նչ եք առաջարկում Դուք:

— Բոլորն էլ գիտեն, թե ինչ կապվածություն ունեմ անմահացած տղաների հարազատների հետ՝ լինեն Արցախից, թե Հայաստանից: Այս օրհասական օրերին, երբ կորցրինք մեր տղաների արյան գնով պաշտպանված Արցախը, ինձ ահավոր տանջում է այն հարցը, թե որտե՞ղ են խունկ ծխելու եւ իրենց վիշտը փոքր-ինչ սփոփելու Արցախում անմահացած եւ այնտեղ հուղարկավորված տղաների հարազատները: Իմ առաջարկն է` Եռաբլուրում կառուցել հուշակոթող, ուր կտեղադրվեն Արցախում հուղարկավորված մեր բոլոր տղաների նկարները։ Այդպես նրանց հիշատակը նույնպես վառ կպահենք։ Սարսափում եմ այն մտքից, թե ինչ կանի վայրագ թշնամին տղաներիս գերեզմանների հետ։

Մի շարք գրքերի հեղինակ եք, որոնք նվիրված են մեր անմահ հերոսներին: Վե՞րջ, շրջեցի՞նք մեր հերոսական պատմության էջը, թե այս իրավիճակում անգամ կարող ենք հուսալ՝ հաղթական նոր էջ բացելու մասին:

— Ինքս 17 գրքի հեղինակ եմ եւ բազմաթիվ գրքերի համահեղինակ, որոնցից 16-ը նվիրված է մեր անմահ հերոսներին։ Ինձ համար պատմության հերոսական էջը չի շրջվել, այն ուղղակի աղավաղվել է ոմանց կողմից, որոնք մաքրելու եւ նոր էջից մաքրագրելու է մեր գալիք սերունդը։ Ես դրանում վստահ եմ եւ հավատում եմ, որ Աստծով հենց այդպես էլ լինելու է։

«ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԱՆՄԱՀՆԵՐԸ», «ԹԱԼԻՇԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ» ԿԱ՛Ն, ՆՐԱՆՔ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ»

— Ինչո՞ւ արժանի չդարձանք, ինչպես Ձեր գրքերն եք անվանել «Իշխանասարի անմահներին», «Թալիշի արծիվներին», ինչո՞ւ ընդհատվեց «Քաջերի երթը»…

Հավատացե՛ք, կգա ժամանակ, որ «Քաջերի երթը», որը նվիրված է անմահ հերոսներին, չի լինի, այլ կլինի «Հայոց քաջեր», որոնք ազատագրեցին Արցախն անօրեն ոսոխից։ Իսկ իմ գրքերի հերոսները՝ «Իշխանասարի անմահները», «Թալիշի արծիվները» կա՛ն, նրանք ապրում են մեր սրտերում, նրանք պայքարել են հաղթանակը շուրթերին եւ այն գիտակցումով, որ մենք հաղթելու ենք։ Այսքան կոտրված իմ հոգեվիճակում ես սկսել եմ «Քաջերի երթը» 7-րդ հատորի հայտագրումը եւ շուտով կունենամ եւս մի նոր գիրք՝ «Հոգիս թեւում է Արցախ աշխարհում»։

Դուք Ձեր ստեղծագործությամբ շատ ավելի վաղ ահազանգում էիք, որ՝ «Հայոց աշխարհն է վտանգված, մարդի՛կ, հայ մանուկներն են անտուն ու բոբիկ, որ բնավեր են նրանք դարձել լուռ, սրտերում դրվեց ցավ ու վիշտ, մրմուռ»: Հետո էլ ասում են, թե ո՞ւր են մեր մտավորականները, ինչո՞ւ չեն խոսում: Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ այս ահազանգերը մնացին չլսված:

— Այսօր հայ մտավորականների ձայնը ոչ ոք չի էլ փորձել լսել: Ուր գոյություն ունի փող եւ իշխանություն, այնտեղ նահանջ է ապրում մտավորականությունը։ Ինքս միշտ պայքարել եմ խաղաղության, հաղթանակի համար, եւ դա չեմ արել ինձ համար, այլ հայ մանուկների, տղաների թափած արյան եւ մեր երկրի ինքնիշխան, ազատ եւ անկախ լինելու համար, ցավոք...

«ԻՆՁ ՀԱՄԱՐ ԵՂԵՌՆԸ ԿՐԿՆՎԵՑ 2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԵՎՍ… ՀԱՅԸ ՍՐԲԱԶԱՆ ՊԱՐՏՔ ՈՒՆԻ՝ ՊԻՏԻ՛ ՊԱՅՔԱՐԻ»

Ձեր նոր գրքի շնորհանդեսը պետք է տեղի ունենար սեպտեմբերի վերջին, բայց այս օրերի մղձավանջի մեջ այն, կարծես թե, հետաձգվե՞ց:

— Սեպտեմբերի վերջին պետք է տեղի ունենար «Քաջերի երթը» 6-րդ հատորի շնորհանդեսը, այն տեղափոխվեց հոկտեմբերի 10-ից հետո, քանի որ այս պահին ինքս հոգեպես պատրաստ չեմ նայել կրկնակի ցավ ապրող ծնողների աչքերին: Բայց ամեն բան անում եմ, որ կարողանամ հաղթահարել ինքս ինձ եւ անմահացնել եւս 100 տղայի։

Այսօրվա դեպքերը տեղ կգտնե՞ն Ձեր նոր ստեղծագործություններում, ո՞ւմ է ուղղված լինելու հիմա Ձեր ասելիքը՝ անտարբեր աշխարհի՞ն, անգութ ոսոխի՞ն, թե՞ այդպես էլ չսթափված ու չարթնացած ազգի այն զանգվածին, որոնք մինչեւ օրս էլ չեն գիտակցում տեղի ունեցած ավերի մասշտաբները:

— Արդեն տեղ գտել են, այս օրերին մի քանի ստեղծագործություն եմ գրել: Իմ ասելիքն ուղղված է նախ Աստծուն, հերոսներիս, անօրեն ոսոխին, ցավոք, այս շարքին նաեւ ավելացավ դավաճան, երկիրը ծախող, նվիրող, ազգիս բնավեր դարձնող հայը։ Ինքս շատ լավ եմ գիտակցում մի բան, որ կորցրինք...Նախ` մեր հայրենիքի սիրտը, ուր բաբախում էին հազարավոր սրտեր, կորցրինք մեր տղաների արյան գնով պահած դիրքերը, մեր մշակութային եւ հոգեւոր շատ արժեքներ: Մարդիկ կորցրին տուն, ապրուստ, հող, դարձան քոչվոր եւ չգիտեն՝ ինչ ճակատագիր է սպասվում նրանց։ Սա եղեռն է, այո՛, ինձ համար եղեռնը կրկնվեց 2023 թվականին եւս, բայց… Վստահ եմ՝ հայի ոգին անկոտրում է, նա պայքարել գիտի ու իր առջեւ սրբազան պարտք ունի՝ պիտի՛ պայքարի։ Հերոսներիս ծնողներից մեկն ինձ Արցախ աշխարհից հող է բերել` սուրբ նվեր, պահելու եմ սրբորեն, որ երբ ազատագրենք Արցախը, ինքս հետ տանեմ այդ հողը եւ խառնեմ Արցախի հողին, ուր ամենուր տղաներիս արյունն է թափվել։ Վստահ եմ՝ մի օր էլ լուսաբանելու եք իմ հեղինակային գիրքը` նվիրված Արցախ աշխարհի եւ հայ քաջորդիների նոր հաղթանակին։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է Հայաստանին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top