Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video) Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան Փաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ) Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում «Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ) Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակը Ունեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման Սարգսյան

«21-րդ դարը մեր վերջինն է լինելու, եթե…». Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը կալանավայրից

Վերլուծություն

Դավաճանված Արցախի Հանրապետության վախճանն անասելի ցավ է առաջացրել բոլորիս մոտ, որից շատ դժվար է պահպանել մտքի սթափությունը, վերականգնել ներքին էներգիան և շարունակել անվերջ պայքարի վերածված կյանքը:

Սակայն մենք այլընտրանք չունենք, քանզի հակառակ պարագայում կարձանագրենք նորանոր կորուստներ և ականատեսը կդառնանք Հայաստանի Հանրապետության վերացման:

Մենք՝ որպես ազգ, դասեր չքաղեցինք 2020թ. նոյեմբերի 9-ից, ուստի 2023թ. սեպտեմբերի 19-ը տեղի ունեցավ որպես փաշինյանական շարունակվող հանցավոր կառավարման կանխատեսելի հանգրվան: Եթե հիմա, այդքանից հետո էլ հայ ժողովուրդը չքաղի այդ դառը պտուղներից անհրաժեշտ եզրակացությունները, ապա հերթական սարսափելի օրը մարդկության օրացույցի վրա ընդամենը տեխնիկական հարց է, մի քիչ այս կողմ, մի քիչ այն կողմ:

Տեղյակ եմ, որ Արցախի Հանրապետության լուծարման մասին Արցախի նախագահի հրամանագրի շուրջ իրավական բանավեճ է ընթանում: Այստեղ ամեն ինչ հասկանալի է: Հասկանալի չէ այլ բան. Մենք՝ որպես ժողովուրդ, կունենա՞նք խիզախություն՝ խոստովանելու սեփական սխալը և արիություն՝ այդ սխալը շտկելու առ այն, որ Արցախի Հանրապետության լուծարումը սկսվել է 2018թ.-ի մայիսի 8-ից, շարունակվել է 44-օրյա դավաճանական պատերազմով, իսկ նոր, մահաբեր շունչ է ստացել 2021թ.-ի հունիսին, ընտրությունների արդյունքով:

Մենք կարող ենք հիմնավոր կերպով պնդել և համոզել, որ Փաշինյանը, անգամ ինչ-որ մանդատ ստանալու դեպքում, ըստ իր նախընտրական ծրագրի, լրիվ այլ բան էր խոստացել միամիտ հայ ժողովրդին: Իրականում, արտաքին գեոպոլիտիկ ուժերի աչքերով նա, այդքանից հետո մնալով վարչապետ, ստացել է Արցախի լուծարումը ավարտին հասցնելու մանդատ, ինչը և իրացրել է:

Արցախյան շարժման մեկնարկից, 1988թ.-ից Արցախի հարցը, Արցախը պատկանում էր հենց մեզ՝ հայերիս: Այո, այդ հարցում խառնվում էին տարբեր աշխարհաքաղաքական շահեր, բայց Արցախի հարցը չուներ դրսի տեր, դրա տերը մենք էինք, հայ ժողովուրդը:

Եվ մենք մի կողմից հպարտանում էինք դրանով, որ Արցախը իր ծագումով դրսից բզբզած հարց չէր, ինչպես Սովետական Միության փլուզման ընթացքում առաջացած այլ նմանատիպ հակամարտություններ, մյուս կողմից արդյունավետ կերպով փորձում էինք աշխատել դրսի հիմնական դերակատարների հետ՝ շահերի համադրությամբ չեզոքացնելով հնարավոր ցնցումները:

Փաշինյանը 2018թ.-ից սկսեց քանդել Արցախի շուրջ ստեղծված միջազգային դերակատարների այդ կենսական հավասարակշռությունը, միաժանակ հայ ժողովրդի միջից հանելով Արցախի հարցի տերը լինելու հանգամանքը: Արդյունքում՝ դրսի գիշատիչների աչքերում ունեցանք անտեր մնացած Արցախ՝ այստեղից բխող կործանարար, բայց կանխատեսելի հետևանքներով:

Աշխարհն իր ունեցածին և շահերին լավ էլ տեր է կանգնում, օրինակ՝ Արևմուտքը՝ Արևմտյան Թիմորին, Կոսովոյին, Հարավային Սուդանին, իսկ Ռուսաստանը՝ Ղրիմին, Դոնբասին, Աբխազիային և այլն:

Այո, աշխարհը ցինիկ է, երկդիմի, հաշվենկատ, բայց աշխարհը մեղավոր չէ, որ մենք՝ հայերս, անտեր թողեցինք Արցախը: Մեղավորը միայն մենք ենք, որ եթե հիմա տեր չլինենք արդեն Հայաստանի Հանրապետությանը, կկորցնենք նաև այն:

Սպարապետը վստահ էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Եթե այսօրվա իրականությունը չփոխենք ինքներս, ապա 21-րդ դարը ոչ թե մերն է լինելու, այլ մեր վերջինն է լինելու:

Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ

«Նուբարաշեն» ՔԿՀ

01.10.2023թ.






Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top