Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ) Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ Շարմազանով Հաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Պուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video) Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. Միրզոյան Փաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ) Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսին Պապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի Նիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրել Փաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում

Բոլորին հայտնի կիթառիստը կյանքի վերջին ակորդը նվագեց՝ աղերսելով օգնություն

Մշակութային

Երեւանյան եւս մի գույն պակասեց… Այլեւս կենտրոնական փողոցներում չենք լսի միայնակ կիթառիստի՝ ԳԵՎՈՐԳ ԱՂԱՋԱՆՅԱՆԻ կամ հայտնի ԳԵՎԻ նվագը, որը երբեմն գուցե նյարդայնացնում էր, բայց անհերքելի էր, որ որակյալ երաժշտություն էր սփռում իր շուրջ եւ «գժական» էներգիա հաղորդում մայրաքաղաքին:

Կոնսերվատորիայի այգու եւ Օպերայի հարակից տարածքի մոտ՝ ռոքային հագուստներով առանձնացող երաժշտի մշտական դարձած նստարանին երեկ շատ խոնարհված ծաղիկներ կային… Այնտեղ հավաքվել էին մարդիկ, ովքեր անկեղծ սիրել ու գնահատել են նրա արվեստը, հիշում էին, տխրում, ափսոսում: Այո՛, արտիստը միայն հետմահու արժանացավ ծաղիկների, մինչդեռ կենդանության օրոք շատերի համար շարքային մուրացիկ էր, ու քչերը գիտեին, թե ով էր իրականում: Իսկ իրականում նա նոր սիմֆոնիկ ոճի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Ավետ Տերտերյանի սանն է եղել:

Հանրակրթական դպրոցում Գ. Աղաջանյանի երգ-երաժշտության ուսուցիչն է եղել մեծանուն կոմպոզիտորը: Սակայն, նա այդպես էլ մասնագիտական երաժշտական կրթություն չի ստացել. երկու անգամ ընդունվել, բայց այդպես էլ չի ավարտել Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջը: Այդուհանդերձ, 80-ականների վերջերին հանդես էր գալիս «Սինկոպա», ապա Artemida ռոք խմբերում, որտեղ համագործակցում էր երաժիշտներ Լեւոն Հախվերդյանի (հարվածային գործիքներ), Այծեմնիկ Ղեւոնդյանի (կիթառ) եւ շատ այլ հայտնի անունների հետ: Արդեն 90-ականների սկզբին նա մասնակցում էր բարեգործական համերգների Սյունիքում եւ Արցախում: Գեւորգ Աղաջանյանը նաեւ Մոսկվայում է ելույթներ ունեցել՝ հրավեր ստանալով այնպիսի երաժշտական խմբերի կողմից, ինչպիսիք են «Пантера»-ն, «Воздух»-ը:

2007-ին ջազ, բլյուզ, ռոք նվագող երաժիշտը վերադարձավ Երեւան՝ հույսով որեւէ ակումբում աշխատանք գտնել, մինչդեռ շուրջ մեկ տարի ոլորտում աշխատանք գտնելու ջանքերն անցան ապարդյուն: Նրան ընդունեց միայն փողոցը, եւ իր հանդիսատեսը դարձան երեւանյան անցորդները, որոնց ողորմությամբ էլ ապրում ու զբաղվում իր սիրած երաժշտությամբ: Բայց ճակատագիրն այսքանով չբավարարվեց ու ավելի անողոք գտնվեց: 55-ամյա երաժիշտը տառապում էր քաղցկեղով: Ինքը ծանր վիճակում, կորցրեց նաեւ մորը: Ընդամենը երեք օր առաջ էր սոցցանցում տեսանյութ հրապարակել, չարաբաստիկ քաղցկեղը նրան մաշել էր այնքան, որ խոսքն այլեւս դժվար էր հասկանալ, բայց նա օգնություն էր խնդրում:

«Խնդրում եմ՝ օգնեք, ես կամաց-կամաց մահանում եմ, հիշողության կորուստ է սկսվել ինձ մոտ», - սրանք էին նրա վերջին խոսքերը, որը, որպես տեսաուղերձ, հրապարակել էր իր սոցցանցային էջում: Իսկ ավելի վաղ հղել էր նաեւ իր վերջին մաղթանքը. «Բուժումս շատ ծանր եմ տանում, բայց ցանկանում եմ բոլորիդ՝ ուրախ ժամանց, լավ օր, լավ երեկո…»:

«Իրավունքին» հաջողվեց կապ հաստատել եւ մանրամասներ պարզել տեղի ունեցածի մասին նաեւ հիվանդանոցում նրա վերջին այցելուից՝ ԷԼԵՆ ԱՂԱՄԱԼՅԱՆԻՑ:

«Գեւորգին մոտ 14 տարի գիտեմ, որպես դրսի երաժիշտ՝ միշտ ժպիտով ու որակյալ երաժշտությամբ: Ցավոք, իր մոտ քաղցկեղ էր, ու օրգանիզմը հյուծվեց: Ես իր վերջին այցելուն էիՄայրը, ով միշտ իր հետ էր, մահացավ, եւ այդ սթրեսից հետո նա սկսեց վատանալ: Շատ կապված էին Երեւանը կորցրեց գունապնակի եւս մի գույն»,– ասաց Է. Աղամալյանը:

Այցելության ժամանակ Էլեն Աղամալյանին երաժիշտն անգամ այդ ծանր վիճակում ասել է, որ ուզում է նվագել բոլորի համար, ստեղծագործել եւ բարեւներ է փոխանցել բոլորին:

«Շատ բան իրեն պետք չէր, զուտ ուշադրություն էր ուզում, դրանից թեւեր էր առնում: Կարծում եմ` տվեցի նրան այդ թեւերը: Ու նա առավոտյան ճախրեց, գնաց դեպի հավերժություն», պատմեց մեռնող երաժշտին մենակ չթողած անծանոթուհին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ






Տիգրան Բարսեղյանի գոլը լավագույնն էր ապրիլին(տեսանյութ)Եռատոնը նշում ենք մրմուռը մեր սրտում. Նիկոլ Փաշինյանը պատմության մեջ մնալու է որպես կապիտուլյանտ. Էդուարդ ՇարմազանովՀաղթանակի ու խաղաղության օրվա կապակցությամբ ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմն այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՊուտինը մոտեցավ հայ վետերաններին, որոնք ներկա էին Հաղթանակին նվիրված զինվորական շքերթին (Video)Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանՓաշինյանը՝ ադրբեջանական զորախմբի քայլքի ժամանակ (տեսանյութ)Մարտաֆիլմերի աստղ Սթիվեն Սիգալը Կարմիր հրապարակում հետևել է զորահանդեսինՊապիկյանը մայիսի 9-ին հանրապետության բարձրագույն ղեկավարության հետ այցելել է «Հաղթանակ» զբոսայգիՆիկոլ Փաշինյանին Կարմիր հրապարակում կրկին Լուկաշենկոյի կողքին են նստեցրելՓաշինյանը Պուտինին հանդիպելիս շփոթվեց, այլ ուղղությամբ էր գնում«Ռոսիա 1»-ի լրագրողը Նիկոլ Փաշինյանին շփոթել է Ադրբեջանի ղեկավարի հետ (տեսանյութ)Այսօր նշում ենք Համաշխարհային երկրորդ պատերազմում Խորհրդային Միության եւ Արեւմտյան դաշնակիցների տարած հաղթանակի 80-ամյակըՈւնեմ խաղաղության ուղերձ և բոլորիս շնորհավորում եմ այսօրվա հետ կապված, նաև Շուշիի ազատագրման հետ կապված.Արման ՍարգսյանՌուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ ԿոպիրկինՄոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի 80-ամյակի պատվին զորահանդեսը (տեսանյութ)Ոնց որ թարս լիներ, էդ օրը մшյրը երեխшյի կոշիկը պինդ էր կшպել, հետք չկա. նոր մանրամասներՀավերժ փառք մեր հերոսներին.Հայտնի փաստաբանը Եռատոնի մասինՄինչև Նիկոլի իշխանազավթումը՝ ՀՀ֊ը շարժվում էր արժանապատիվ և պատերազմների չեզոքացման ճանապարհով. Արտակ ԶաքարյանԶատուլինն Ադրբեջանին հիշեցրեց քնած հայ սպային Սաֆարովի ձեռքով՝ կացնով սպանելու մասինՌուաստանում երբեք չեն մոռանա հայ ժողովրդի սխրանքները Հայրենական պատերազմում. դեսպանՏարադրամի փոխարժեքները մայիսի 9-ինՈվ է Պուտինի հորը մեդալ շնորհել Հայրենական մեծ պատերազմի ժամանակՍրբազան Հայր, համայնքապետ, ուժայիններ, բկ ղեկավարներ. Եռատոնը Արթիկում իրական տոնի է վերածվել. ՖՈՏՈՇԱՐՔՈչինչ անվերադարձ կորսված չէ, հաղթանակները նոր սխրանքների են կոչում սերունդներին․ Սերժ ՍարգսյանՀաղթանակի շքերթի համար ռազմական տեխնիկան ժամանել է հրապարակԱստղագուշակ մայիսի 9-ի համարՄիջազգային տիեզերակայանի տիեզերագնացները շնորհավորել են ռուսներին Հաղթանակի օրվա կապակցությամբՋուր հավաքեք․ ջուր չի լինելուՊաշտոնյաներն և քաղաքական գործիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին․ ՈՒՂԻՂՌուսական ավիացիան Կուրսկի սահմանային գոտում ծածկել է հարձակվող ուկրաինական խոշոր խմբավորումը (Տեսանյութ)Հորդառատ անձրև, կարկուտ․ առաջիկա օրերի եղանակը«Հրապարակ». ՄԱՊ–ի Ալիկի գործարանում կադրային ջարդ է«Ժողովուրդ». Ո՞ւմ է Ալեն Սիմոնյանը նվիրել 2.2 մլն դրամանոց ոսկյա թզբեհը, որը գնվել է նրա ընկերոջից«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի ախրանան կրկին դեսանտ է իջեցրել ՍյունիքումՄանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Հայտնի վիրաբույժը այլեւս գործունեությունը ծավալելու է Երեւան բկ-ումՔեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպված
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top