«Ժողովուրդ». ԱԺ-ում կընդունեն արցախահայերին Պենտագոնը հանձնարարել է CENTCOM-ին՝ ավարտել Իրանի դեմ նոր պատերազմի նախապատրաստումը «Հրապարակ». Սրբազանի գործի դատաքննությունը ակնհայտորեն մտել է փակուղի «Ժողովուրդ». Ստեփանավանում ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզում է «Հրապարակ». Անակնկալներ Փաշինյանի կադրային բանկից «Ժողովուրդ». ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է Ուշակովը կարեւոր մանրամասներ է հայտնել Պուտինի եւ Թրամփի սենսացիոն հեռախոսազրույցից Ռուսական խոցված անօդաչուն հասցրեց ոչնչացնել ուկրաինական ՄիԳ-29-ը (Տեսանյութ) Ադրբեջանի իշխանությունները ավելի են սրել իրենց պատերազմն Ալլահի դեմ. ԻՀՊԿ-ի աղբյուր Նիկո՛լ, բա դու ո՞ւմ համար ես նվեր․ Վահագն Չախալյան

Վայր դրեք մահակները եւ միացեք ժողովրդին. ակցիայի մասնակիցները ծաղիկներ են բաժանում ոստիկաններին

Թեմա

«Հայը հայի դեմ չպետք է պայքարի, «Վայր դրեք մահակները եւ միացեք ժողովրդին» ակցիայի մասնակից աղջիկները ծաղիկներ են բաժանում ոստիկաններին։ Այս մասին գրել է ազատամարտիկ, ռազմական-քաղաքական գործիչ ԳԵՎՈՐԳ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ:

«Մեր պայքարի ընկերներ կանայք իրենց նման գեղեցիկ ակցիա էին կազմակերպել։ 2018-ից ի վեր Հանրապետության Հրապարակում առաջին անգամ պոզիտիվ կար։ 2020-ից ի վեր առաջին անգամ, իրենց բողոքի ձայնը բարձրացնողները, ոչ միայն չէին վիրավորում ոստիկաններին, քարով չէին խփում նրանց, այլեւ ջերմ խոսքեր էին։ Այո՛, ոստիկանը պետք է ծառայի ի շահ Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Այո՛, ոստիկանը պետք է պաշտպանի քաղաքացիներին, այլ ոչ թե հարվածի նրանց եւ բռնություն կիրառի։ Այո՛, ոստիկանը պետք է մերժի՝ ժողովրդի վրա մահակ լինելու գործառույթը, որն իրենց ուսերին է դրել Նիկոլը։ Այո՛, Նիկոլը մեզ չի կարող թշնամացնել, Նիկոլը գնալու է (երկիրը թողնելով քաոսի մեջ եւ կործանման շեմին), բայց մենք մնալու ենք, մեջք-մեջքի տանք ու կառուցենք մեր երազած Հայաստանը։ Կեցցեն մեր համարձակ աղջիկներն ու կանայք», - գրել է Ազգային Արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ