Նորայր Մեհրաբյանի հրաժեշտի արարողությունից հեռացա ծանր զգացումով և մի հարցով, որը հանգիստ չի տալիս․ Բալմանուկյան ՔՊ-ում թեւերի են բաժանվել․ ԲԱՄԲԱՍԱՆՔ Բռունցքներ՝ եթերում, ինտրիգներ՝ իշխանության ներսում Ինչու Աննան «կաստրուլկաներով» չի չխկչխկացնում Նիկոլի ականջին․ ԶԱՐՄԱՆՔ Պուտին–Թրամփ–Սի հանդիպումը կարող է դառնալ «ողջ մարդկության համար հզոր ազդանշան» Փաշինյանը` թուրք–ադրբեջանական «կաբելի» դերում Մանդատները վայր դրեք եւ Նիկոլը կհայտնվի մութ սենյակում․ Հովիկ Աղազարյան (ԱՆՈՆՍ) Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը Վլադիմիր Պուտինն իր հետ միջուկային ճամպրուկը տարել է Չինաստան (Տեսանյութ) Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 18-ին

Ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել, որ կդառնանք տնավեր ու բնավեր․ Արցախյան հասարակական-քաղաքական գործիչ

Հանդիպում

<<Արցախցու ապրումներն այսօր դժվար է բառերով ներկայացնել, չկան հայերեն բառարաններում մեր ապրածը ներկայացնող համապատասխան բառ>>,-անդրադառնալով Արցախից բռնի տեղահանվելու գործընթացին ասաց արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ ԲՈՐԻՍ ԱՌՈՒՇԱՆՅԱՆԸ, ընդգծելով.

-Անցած 30 տարիների ընթացքում այնքան շատ սխալներ են թույլ տրվել, որ դրանք միայն թվարկելը շատ ժամանակ կխլի:  ՀՀ և Արցախի իշխանությունները ոչ վաղ անցյալում, ոչ էլ առավելեւս ներկայումս՝ չցանկացան լսել փորձառու, բանիմաց մարդկանց կարծիքը և ժողովրդին հասցրին ներկայիս վիճակին։ Բախտի բերումով արտաքին պայմանները Հայաստանի համար անբարենպաստ եղան, և պետք էր զգույշ գործել՝ կշռադատելով ամեն քայլն ու խոսքը։ Արցախն իր դարավոր պատմության մեջ շատ բան է տեսել, բայց նման բան ամենամղձավանջային երազում անգամ չէինք կարող պատկերացնել։ Այսքան բանից հետո անգամ, դեռ  հույսներս չի մարում։  Աշխարհասփյուռ հայության ինքնակազմակերպմամբ և հայ ժողովրդի ներուժի արդյունավետ կառավարման հստակ մեխանիզմների ստեղծմամբ, հավատում եմ, որ կկարողանք հասնել մեր կիսատ մնացած նպատակներին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ