Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Ինչո՞ւ ՀՀ հարկատուների հաշվին գնված «յուղը վրեն» զենքերը  նվիրաբերվեցին ադրբեջանցիներին. Բաբայանը դիմում է դատախազությանը

Թեմա

«Հանրային ազդարար» ՀԿ նախագահ, պահեստազորի փոխգնդապետ ՍԵՄՅՈՆ ԲԱԲԱՅԱՆԸ դիմել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով տեղեկատվություն՝ չորս հարցի շուրջ.

1. Ինչո՞ւ 44 օրյա պատերազմից հետո՝ գրավյալ տարածքներից, եթե կուզեք ազատագրված տարածքներից, ինչպես նաեւ Արցախից զավթած տարածքներից չեն հանվել սպառազինությունն ու ռազմական տեխնիկան, զինամթերքը: 2020 թվականի նոյեմբերից հետո, երբ այդ հնարավորությունը դեռ կար, ինչո՞ւ այն չի բաժանվել սահմանային գյուղերի բնակիչներին: Ո՞վ էր պատասխանատու հրամանատարն այդ ընթացքում տարբեր ուղղություններում:

2. Ինչո՞ւ պատերազմից հետո՝ իմանալով ռուսների վարքագիծը եւ մեր հրաժարումը Արցախից, չկազմակերպվեց այդ սպառազինության դուրս բերումը, երբ այն գնվել էր ՀՀ հարկատուների հաշվին։ Ո՞վ է պատասխանատու այդ գործողության տապալման համար:

3, Ինչո՞ւ նորընտիր ԱՀ ղեկավարը չբաժանեց այդ զենքը, որը փաստացի ՀՀ սեփականությունն էր: Եթե չէր բաժանվելու զորքին կամ բնակիչներին, ինչու ՀՀ ղեկավարի հետ պայմանավորվածությամբ դուրս չբերվեց ՀՀ տարածք, մասնավորապես՝ հաշվի առնելով այդ զենքի պատկանելիությունը։ Տեւական ժամանակ ՀՀ-ն չի կարողանում ձեռք բերի զենք, մինչդեռ առաջին կատեգորյայի, «յուղը վրեն» զենքերը, հավանաբար պայմանավորվածությունով Ադրբեջանի հետ, այդպես նվիրաբերվեցին ազերներին:

4. Մինչեւ ե՞րբ ՀՀ կառավարիչների ոչկոմպետենտությունը պետք է օրհասականորեն անդրադառնա ՀՀ հարկատու քաղաքացիների վրա:

«Պահանջում եմ վարույթներ... Կատարե՛ք Ձեր գործառույթները, չէ որ դուք էլ ունեք պարտավորություններ ՀՀ-ի առջեւ», - ընդգծել է Ս. Բաբայանը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ