Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ» ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ Զատուլին Ուկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ) Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ» Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ) Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցում Շտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոց Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. Իգիթյան Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետ Ալիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուր

Անսահման ցինիզմ ու հրապարակային նվաստացում՝ հումանիստի դիմակի տակ. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
Անսահման ցինիզմ ու հրապարակային նվաստացում կա հումանիստի դիմակ հագած, ճերմակաձեռնոց ու սմոկինգավոր միջազգային «կարեկցանքի» մեջ։
Անգամ՝ նողկալի։ Իրականում այս կազմակերպված, արեւմտյան համանվագ «հումանիզմը» վաղուց ծրագրված եւ կյանքի կոչված գործարքների ու հայ ժողովրդի կանխորոշված մսաղացի ծխածածկույթն է։
 
Փաստ է՝ Հայաստանը դավաճանված էր նախ ներսից, հետո կամ զուգահեռաբար՝ դրսից։ Որ Նիկոլն այս «պրոյեկտը կյանքի կոչելու» տրոյական ձին էր, ակնհայտ է, ապացուցելու կարիք չկա։ ՀՀ քաղաքացին իր միջից «ընտրեց» հնարավոր ամենաանհայրենիք, ազգադավ ու անբարոյական հանձնակատարին․․․ Անսահման ցավի կողքին անսահման նվաստացուցիչ է, մահացու խարան՝ 21-րդ դարում ցեղասպանվելը․․․ Արցախի ցեղասպանության եւ հայրենազրկումի մեջ՝ Նիկոլի եւ օրվա իշխանության կողքին մեղսակից, հանցակից եւ պատասխանատու է նաեւ միջազգային հանրությունը, եւ նախեւառաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները։
Նիկոլի ձերքով զոհասեղանին դրված Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։
 
Այն, ինչ կատարվեց եւ կատարվում էր Արցախում միջազգային ինստիտուտների եւ միջազգային իրավունքի մահն է։ Սրանք թղթի վրա գրված դատարկ հանձնառություններ են, իրավունքներ եւ խոստումներ, իսկ ԻՐԱԿԱՆՈՒՄ ԱՇԽԱՐՀԸ ՄԵՐ ԱՉՔԻ ԱՌՋԵՎ ՎԵՐԱՁԵՎՎՈՒՄ Է ՈՒԺԵՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒ ՇԱՀՈՎ, ԹՈՒՅԼ-ԱՆԿԱՐՈՂՆԵՐԻ՝ ԱՐՅԱՄԲ։ Մեզ կազմակերպված թուլացրել էին, դարձրել անկարող․․․
 
44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի բացահայտ ագրեսիայի օրերին քաղաքակիրթ աշխարհ՝ ԵԱՀԿ, ԵՄ, ՄԱԿ, գերտերություններ, դուք լռեցիք։
Դուք լռեցիք, երբ Ադրբեջանը Թուրքիայի հովանավորությամբ եւ աջակցությամբ օտարերկրյա վարձկաններ ներգրավեց։ Լռեցիք, երբ Արցախում քիմիական զենք գործածվեց։ Ձեր աչքերը փակեցիք, երբ Արցախից ջնջվում էր մեր մշակութային հետքն ու ժառանգությունը։ Ադրբեջանական կոռուպցիոն սկանդալով հայտնի ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատասխանեց, որ մի օր դիտորդական խումբ կուղարկի։ Լռեցիք՝ լսելով Ալիեւի հայատյաց, արմենոֆոբիկ հայտարարությունները, ՀՀ տարածքների նկատմամբ հավակնությունները։ Լռեցիք՝ անգործ ու անպտուղ մտահոգություններ արտահայտելով 2021-ի սեպտեմբերյան լայնածավալ հարձակման, հայերի խոշտանգումների, Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացիայի ժամանակ։
 
Դուք լռեցիք, որովհետեւ էներգետիկ ու աշխարհաքաղաքական շահերը բարձր են ցեղասպանվող հայերից։ Կրկնակի ստանդարտներով ուղեկցվող Արեւմուտքի մտահոգության եւ սիրո թիրախում Ուկրաինան է։ Մինչդեռ ցեղասպանությունը, ագրեսիան կամ միջազգային իրավունքը աշխարհագրություն չեն ճանաչում, մորթվածի ցավը նույնն է։ Բայց դուք խուլ էիք ձեւանում ու կույր։ Խավիարային եւ էներգոռեսուրսային քաղաքականությունը վեր է հումանիզմից ու բարոյական արժեքներից։ Այս ամենին ֆոնին ԵՄ-ն Ադրբեջանին դիտում էր սոսկ որպես էներգիայի հուսալի մատակարարի ու Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ձեռքով միլիարդների պայմանագիր կնքում Ալիեւի հետ։
 
Ադրբեջանի ցեղասպանական վարքագիծն ակնհայտ էր․ Արցախում էթնիկ զտումները 2020-ից էին սկսվել․ բռնի տեղահանումներ, արմենոֆոբիա, մշակութային վանդալիզմ, քաղաքացիների առևանգում, գերիներ, գազատարի պայթեցում․․․ քաղաքակիրթ արևմու՜տք, ձեր կեցվածքը թեթև մտահոգություններից այն կողմ չանցավ։ Դուք կարող էիք Ադրբեջանին՝ իբրեւ պատերազմական հանցագործի եւ ցեղասպանի՝ միջազգային հաստատված նորմերով պատասխանատվության ենթարկել, դուք չարեցիք։
 
Դուք լռեցիք, եւ Ադրբեջանի շարունակվող ագրեսիան զսպելու եւ Արցախի ժողովրդի ցեղասպանությունը կանխարգելելու որեւէ գործուն միջոց չկիրառեցիք։ Այն ամենը, ինչ կատարվում էր Արցախում մարդկության դեմ հանցանք էր, պատերազմական հանցագործություն՝ ամրագրված բազմաթիվ կոնվենցիաներով, տակը ձեր ստորագրությունները, նաեւ՝ Հայաստանինը։
 
Դուք չուզեցաք հետեւողական լինել, որպեզի կյանքի կոչվեն Միջազգային դատարանի որոշումները։ Ձերը ուժի իրավունքն է ու աշխարհաքաղաքական շահը, քաղաքական կամքի բացակայությունը, թղթի վրա գրված մարդասիրական արժեքներ ու սկզբունքների դատարկ շարադրանքը։ Դուք լռեցիք, մինչդեռ կարող էիք մեկ քայլ առաջ գնալ և սանկցիաներ կիրառել ագրեսոր Ադրբեջանի նկատմամբ, դուք դա չարեցիք։ Թերթեք միջազգային իրավունքն ու տեսեք, թե ապագա սերունդներն իրենց հայրենիքում ապրելու ինչպիսի անօտարելի իրավունքներով են օժտված, ու դուք ձեր վարքով հեղինակազրկեցիք, սպանեցիք միջազգային իրավունքն ու ինստիտուտները։
 
Դուք լռեցիք ՝ ԵՄ գրասենյակ, միջազգայիններ, արեւմտյան դեսպանատներ, երբ Հայաստանում հաստատվում էր բռնատիրությունը, ոտնահարվում էին մարդու իրավունքները եւ այլասերվում ժողովրդավարական ինստիտուտները։ Ժողովրդավարությունը ձեզ համար սոսկ վարագույր էր, հայաստանում ներազգային պառակտումն ու հանձնակատար նիկոլի ռեժիմը ամրագրելու ֆոն։
 
ԵԱՀԿ ՄԻՆՍԿ-ի համանախագահողների խմբում ներքին կոնֆլիկտերն ընդամենը պատրվակ էին, որ դուք խուլ եւ կույր ձեւանայիք եւ կանաչ լույս վառեիք ցեղասպան Ադրբեջանի առջեւ։ Ձեր` /ԵՄ և հարակիցներ/ հարկադրանք- ճնշումներով իջեցվեց «բանակցային նշաձողը»։ Շարլ Միշելի՝ Պրահայում նիկոլից կորզած Ադրբեջանի տարածքային ամբողջականության հայտարարությունից հետո ադրբեջանական սանձարձակությունը նոր թափ ստացավ՝ Արցախում էթնիկ զտումների նոր ալիք, մահեր, կյանքի իրավունքի մերժում, բլոկադա․․․ Միջազգային հանրության կողմից 120000 արցախահայերի անվտանգության պահպանման զրոյական քայլ, անվտանգային ոչ մի մեխանիզմ եւ երաշխիք։
ԵՄ, Ժարլ Միշել՝ սա ձեր անմիջական մեղքն է, հանցավոր անգործությունը․․․ Երեւանի ու Գորիսի սրճարաններում հանգստացող ԵՄ անմանդատ դիտորդները պարզապես երկարատեւ զբոսաշրջիկ են․․․ 44-օրյա պատերազմի արդյունքում Հարավային Կովյասում խախտվեց ռազմական հավասարակշռությունը, իսկ Միացյալ Նահանգները չդադարեցրեց ռազմական աջակցությունը ագրեսոր Ադրբեջանին։ Ջո Բայդենը չկիրառեց «Ազատության աջակցման ակտի» 907-րդ լրացումը եւ ԱՄՆ-ը շարունակեց եւ շարունակում է ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Ադրբեջանի կոռումպացված ռեժիմին:
 
Մինսկի խումբը Արցախի հիմնախնդրի կարգավորման առնչությամբ, անդամ երկրների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների ստորագրությամբ, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում մի քանի հայտարարություն է ընդունել՝ հստակ ամրագրելով միջազգային իրավունքի սկզբունքների համատեքստում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման խնդիրը, ուժով կամ ուժի սպառնալիքով հակամարտությունը լուծելու անընդունելիությունը։
 
ԱՄՆ, ՌՈՒՍԱՍՏԱՆ, ՖՐԱՆՍԻԱ, դուք հանձնառու եք եւ անդամակից Հելսինկիի եզրափակիչ ակտին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, որոնք անընդունելի են համարում ուժով կամ ուժի սպառնալիքով հակամարտությունների լուծումը։ Դուք, փաստորեն հրաժարվու՞մ եք ձեր ստորագրությունից եւ Արցախցիների ցեղասպանությամբ հարցը լուծված համարո՞ւմ։
 
Դուք Ցեղասպանությունը դատապարտող եւ կանխարգելող միջազգային կոնվենցիա եք ստորագրել, բայց լռեցիք, կուրացաք, որովհետեւ «առաջնահերթություններ» ունեք, ձերը Սյունիքում «հումանիտար» վրան խփելն էր․․․ Հետո, հայկական համայնքներին հաճոյանալու, ձեր դիմակները «փրկելու», մի քանի ձայն կորզելու համար Արցախի ցեղասպանությունը «դատապարտող» բանաձեւեր կընդունեք ու հուշարձանների բացման արարողությունների կմասնակցեք․․․
 
Դուք կանաչ լույս վառեցիք ցեղասպան Ադրբեջանին ու հիմա իրար հերթ չտալով հումանիտար խոստումներ եք տալիս ու Սյունիքում հայ փախստականների վրաններ խփում։ Նիկոլի ձերքով զոհասեղանին դրված Արցախ-Հայաստանից շահառու են անխտիր բոլորը, բացի հայ ժողովրդից։ Կրկնում եմ՝ վերոհիշյալներ, դուք Արցախի հայաթափման, բռնի տեղահանման եւ էթնիկ զտման հանցակից եք:
 
Մենք էս ցավի մեջ ուժ պիտի գտնենք հույսներս մեր վրա դնելով՝ նորոգվելու, ոտքի կանգնելու, ազգովին վերակերտվելու ուժ։ Չհանձնվել, չմեռնել․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:





Մանր եղջերավորների գործով անցնող ԱԺ պատգամավորի քրգործը մեծ աղմուկով կուղարկվի դատարան. «Ժողովուրդ»ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների որոշակի բարելավումն արգելակել է Հայաստանը Ռուսաստանից հեռվացնելու՝ Փաշինյանի ծրագիրը․ ԶատուլինՈւկրաինական ուժերը, չնայած Մոսկվայի միակողմ հրադադարի, Կուրսկի ճակատում ճեղքման նոր փորձ են արել (Տեսանյութ)Մոսկվայում Ալիևի բացակայությունը շքերթից գնահատում են, որպես «խորացող պառակտման ախտանիշ»Պակիստանը հարձակվել է Ջամմուм և Քաշմիրում գտնվող հնդկական ռազմական բազաների վրա (Տեսանյութ)Քեզ չէ, Ձեզ է քո համար. լարված իրավիճակ հիվանդանոցումՇտապ. Ձերբակալել են լրագրող Լիլիթ Աղեկյանին, հիմա էլ ՁՊՎ-ից տեղափոխում են հիվանդանոցԱդրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը շարունակում է ռիսկեր եւ սպառնալիքներ առաջացնել. ԻգիթյանՉեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականը. ՈՒԵՖԱ Պապական աթոռը զբաղեցրել է ԱՄՆ ներկայացուցիչ, ով կապված է Թրամփի եւ աջակողմյան պահպանողական շրջանակների հետԱլիեւը չեղարկել է իր այցը Մոսկվա Բրիտանիայի ճնշման և Էրդողանի անձնական զանգի արդյունքում. Ուկրաինական աղբյուրՎլադիմիր Պուտինի ելույթը Մոսկվա ժամանած օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հանդիսավոր ընթրիքի ժամանակ (Տեսանյութ)Հռոմի նոր պապ դարձավ... Դոնալդ Թրամփը (Տեսանյութ)Կուսակցության գրասենյակում հանդիպել են «Արթուն ենք» շարժման ներկայացուցիչներինՓաշինյանին հանրահայտ «Aurus»-ով ուղեկցեցին Կրեմլ, պաշտոնական ընդունելություն է կազմակերպվածՌուսաստանի և Չինաստանի նախագահների միջև Մոսկվայում բանակցությունները տևել են մոտ 7,5 ժամԿարդինալների կոնկլավը ընտրել է Հռոմի 267-րդ պապին (Տեսանյութ)Անտանելի կորուստ… Հայտնիները սգում են Վարդուհի Վարդանյանի ամուսնու եղբոր մաhըԱդրբեջանը Թուրքիայում կմիանա «Anatolian Phoenix-2025» զորավարժություններինԱմոթ է, ամեն բան գցել էդ մարդու վրա, դա առնվազն անշնորհակալ քայլ է․Գագիկ Մելքոնյան«Ոսկե գնդակի» հավակնորդների թարմացված վարկանիշային աղյուսակը Չեմպիոնների լիգայի հաղթողի հիմնական հավակնորդ է ՊՍԺ-ն է. OptaԵրկխոսության մեջ ենք, եթե Տիկնիզյանի Եվրոպա տրանսֆերը կայանա, ակումբը կհայտարարի դրա մասին. գործակալՎիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն և վրաերթ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներԱբսուրդ է, որ թաղապետարանում խուլիգանական վարքագիծը կապում են Կրեմլի հետ. Աննա ԳրիգորյանԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ․ վնասվել է բնակելի տան տանիքը․ ՀՀ ՊՆ (լուսանկարներ)Ucom-ը և Hero House Yerevan-ը հայտարարում են համագործակցության մասինՀնդկաստանն Ադրբեջանից ապրանքների ներմուծման վրա արգելք է դրել. Պակիստանի դեսպանՓաշինյանը մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական մեծ պատերազմում հաղթանակին նվիրված միջոցառումներինՊուշկինի անվան դպրոցում առավոտից դասադուլ է Բայդենի «դիմակը պատռվել է»․ PoliticoԱրմեն Գրիգորյանը կմեկնի ՀնդկաստանՊուտինը չի շնորհավորել ԹրամփինՀանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվելՀունիսի 3-ից օգոստոսի 22-ը վարժական հավաքներ կանցկացվենՀՐԱՏԱՊ. Դեպքը կրիմինալ էԱմեն ինչ անելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չլինի. Հակոբ Ասլանյան (տեսանյութ)«Իմ Ամերիա, իմ ընտանիք»․ Բազմաթիվ արտոնություններ, ավելի քան 300 նվերի խաղարկություն և շատ ավելինԱղոթեք այդ կնոջ եւ երեխայի համար, քանզի Ձեր պատճառով կարող է նա այլեւս եկեղեցի չգնալՉպետք է բացառել քրեական օրենսգրքով նախատեսված ցանկացած հանցագործություն. երեխայի վաճառք, առևանգում, օրգանների վաճառք. Հայտնի փաստաբանը հայտարարությամբ է հանդես եկելԱրյունոտ ռակիրովկաներ են գծվել, ժամացույցը վերջին պտույտն է գործում. Զգուշացնում է հայտնի էքստրասենսըՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՀունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը X սոցիալական ցանցում գրել է, որ Ուկրաինան վտանգ է ներկայացնում Եվրամիության գյուղատնտեսության համար։ Հունգարիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ մշակության համար պիտանի եվրոպական հողերի 40%-ը գտնվում է Ուկրաինայի վերահՓաշինյանը լուծարեց Գավառի մանկատունըԹրամփը ստիպված է եղել կատարել կնոջ պարտականություններըՀնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումըԼեհաստանը հրաժարվել Է Գերմանիայից փոխհատուցում պահանջել․ Do RzeczyՊուտինը շնորհավորել է ՀայաստանինԵրախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին. Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել ԵռաբլուրումՄի ելույթի ժամանակ 3 անգամ ինքն իրեն հերքում է. Մեսրոպ Մանուկյանը՝ Փաշինյանի ելույթի մասին (տեսանյութ)
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top