Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ Պուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ) «Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եք Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները Բրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացել

ԵՐԲ ԴԱՎԱՃԱՆՆԵՐՆ ԱՅԼՈՑ «ՇՊԻՈՆ» ԵՆ ՈՐԱԿՈՒՄ

Վերլուծություն

Հուն­վա­րի 1–ից Ար­ցա­խի Հան­րա­պե­տութ­յու­նը լու­ծա­րե­լու մա­սին հրա­մա­նա­գիր... Բռ­նա­գաղ­թած­նե­րի թի­վը գե­րա­զան­ցեց 74 հա­զա­րը: Հա­մա­տա­րած հու­սալ­քութ­յուն, շա­տե­րը հռչա­կում են «Գալ տա­րի` Լոս» կար­գա­խո­սը, քան­զի Հա­յաս­տա­նում ա­պա­գա ընդ­հան­րա­պես չեն տես­նում... Բայց ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգս­յա­նը իր շին­ծու գոր­ծի հեր­թա­կան դա­տա­կան նիս­տի ա­ռի­թով լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում հայ­տա­րա­րում է. «Ինձ հա­մար եր­բեք հայ­կա­կան Ար­ցա­խի է­ջը փակ­ված չի լի­նե­լու. հու­սա­հա­տութ­յու­նը մեղք է»:

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՍԵՎԱԳՈՒՅՆ ՕՐԸ

­Վեր­ջին օ­րե­րին ին­տեն­սի­վա­ցել է կեղ­տոտ քա­րոզ­չա­կան պա­տե­րազ­մը ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի դեմ, դրա­նում ներգ­րա­վում են բո­լոր հնա­րա­վոր ու անհ­նա­րին ռե­սուրս­նե­րը... Ինչ­–որ բա­նի՞ց են ա­հա­վոր վա­խե­նում Ար­ցա­խի զո­հա­բե­րութ­յան խո­շոր ու մեծ շա­հա­ռու­նե­րը, ինչ­–որ բա՞ն գի­տեն, ին­չը չգի­տեն շար­քա­յին մահ­կա­նա­ցու­նե­րը: Կա­պի­տուլ­յան­տի ըն­տա­նե­կան թերթն էլ գրում է, որ «ե­րա­զան­քի ի­րա­կա­նա­ցու­մը մոտ է»: Ակն­հայ­տո­րեն խոսքն Ար­ցա­խի ամ­բող­ջա­կան հա­յա­թափ­ման և Ս­յու­նի­քը բո­րե­նու բա­ժին դարձ­նե­լու մա­սին է: Եվ 2018–ին ե­թե շար­քա­յին «Սերժ մեր­ժող­նե­րը» չէին գի­տակ­ցում` ին­չի հա­մար է դա, ա­պա Նի­կո­լը և ն­րա տե­րե­րը շատ ստույգ գի­տեին:

­Հի­մա էլ կան մար­դիկ, որ ե­կել ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հից Ար­ցախ են ու­զում: Դ­րա առն­չութ­յամբ Վա­հան Բա­բա­յա­նը նկա­տում է. «Էս մարդ­կանց հի­շո­ղութ­յու­նը եր­ևի հա­ճախ է պետք թար­մաց­նել: Համ Սերժ եք մեր­ժում, համ էլ հե­տո գա­լիս եք բա Սերժ Սարգս­յա­նից ու­զում ենք Ար­ցախ: Բա էդ­պես ո՞նց է լի­նե­լու: Սերժ Սարգս­յա­նը Ար­ցախ և­ ան­կախ Հա­յաս­տան է թո­ղել ձեզ, չե՞ք հի­շում, որ փո­ղոց­նե­րում ի­րար էիք շնոր­հա­վո­րում, ա­սում էիք պրծանք, վերջ, փրկվե­ցինք, կար­ևո­րը Սեր­ժը չլի­նի, ով ու­զում է լի­նի: Բա պաշ­տո­նա­թո­ղութ­յու­նից հե­տո 5 տա­րի նա­խա­գա­հը իր բո­լոր հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը ներդ­րեց, աշ­խա­տեց, մի օր չնե­ղա­ցավ որ­ևէ մե­կից ու շա­րու­նա­կեց պայ­քա­րը, ո՞­րը ա­սեմ, Ա­մա­րա՞­սը ա­սեմ, ար­ցախ­ցի­նե­րին թև­ ու թի­կունք լի­նե՞­լը ա­սեմ, Հա­յաս­տա­նի մի­ջազ­գա­յին վար­կը վե­րա­կանգ­նե­լու ուղ­ղութ­յամբ գեր­մարդ­կա­յին իր ջան­քե՞­րը ա­սեմ, չկա էլ ա­սե­լու, ի­րոք չկա: Ու հի­մա ա­վե­լորդ զա­ռան­ցե­լու փո­խա­րեն, գո­նե մի օ­գուտ տվեք բռնի տե­ղա­հան­ված մեր ար­ցա­խա­հա­յութ­յա­նը ու տա­փակ մտքեր ար­տա­հայ­տե­լուց հի­շեք, որ Սերժ Սարգ­սա­նի ա­նու­նը ոս­կե տա­ռե­րով է մնա­լու մեր պատ­մութ­յան մեջ, որ­պես հրա­մա­նա­տար, ղե­կա­վար և քա­ղա­քա­կան ու պե­տա­կան գոր­ծիչ, ով գնա­լով ամ­բողջ աշ­խար­հի դեմ, պա­հեց ու պաշտ­պա­նեց ձեզ, իսկ դուք ի­րեն մեր­ժե­ցիք»:

Իսկ Կե­րենս­կու պես Ար­ցա­խից փա­խած Ի­ժոն ու­րախ­–ու­րախ վա­զեց Հ1 և զ­բաղ­վեց զզվե­լի բան­սար­կութ­յամբ, բայց նաև խոս­տո­վա­նեց ինք­նագ­լուխ շփում­ներն ա­զե­րի­նե­րի հետ: ԱԱԾ–ն նրան հար­ցեր չու­նի՞: Ջա­նա­լով նսե­մաց­նել Ար­ցախն ու Ար­ցա­խի քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րութ­յա­նը՝ չհե­րոս, չհայ և չ­մարդ Ս­յա­մոն Պե­տո­յի ե­թե­րում 44–օր­յա պա­տե­րազ­մում կա­տար­վա­ծի հիմ­նա­կան մե­ղա­վոր է հռչա­կել Ար­ցա­խի նախ­կին նա­խա­գահ­նե­րին՝ 44–օր­յա պա­տե­րազ­մի ամ­բողջ մեղքն ու պա­տա­խա­նատ­վութ­յու­նը բար­դե­լով Ար­ցա­խի ներ­կա ու նախ­կին ղե­կա­վա­րութ­յան վրա. ե­ղել է մեծ դա­վա­ճա­նութ­յուն, քա­նի որ բո­լո­րի... և հն­չե­ցին զազ­րե­լի բան­սար­կութ­յուն­ներ, ո­րոնց Սա­տա­նան կնա­խան­ձեր: 

­Տե­սեք, թե ով է «դա­վա­ճան­ներ բռնում…»: Մի շատ հա­սա­րակ հարց՝ իսկ Ս­յա­մոն ի՞նչ էր ա­նում Է­ռա­տո Ան­նա­յի հետ բուն­կեր­նե­րում նույն 44–օր­յա­յի ժա­մա­նակ, միա­սին զվար­ճա­նո՞ւմ էին, թե՞ Նի­կո­լի ի­մա­ցութ­յամբ թուր­քե­րին էին զե­կու­ցում՝ ինչ է ներ­սում տե­ղի ու­նե­նում: Ս­յա­մոն թող ի­մա­նա, որ գո­ղինը ու բ–ի­նը ըն­դա­մե­նը 40 օր է, ու գա­լու է օ­րը, որ թե՛ ին­քը, թե՛ Ան­նան ու Նի­կո­լը դա­տա­րա­նի առջև ստիպ­ված են լի­նե­լու բա­ցա­հայ­տել «ան­հար­մար» ման­րա­մաս­նե­րը:

Ու Ռու­բեն Վար­դան­յա­նին «շպիոն» հռչա­կեց, և հա­ջորդ օ­րը Վար­դան­յա­նին թուր­քը գե­րե­վա­րեց` հու­րա­խութ­յուն Նի­կո­լի և­ ոչ միայն Նի­կո­լի:

Ի­ժո­յին դեռ կանդ­րա­դառ­նանք, սա­կայն հի­մա կար­ևո­րը հու­սալ­քութ­յու­նը հաղ­թա­հա­րելն է, թեև Հա­յոց հայ­րե­նի­քը գե­րեզ­մա­նե­լու շա­հա­ռու­նե­րը նաև խո­շոր խա­ղա­ցող­ներն են, որ հի­մա մե­ծա­գույն պոռ­նո–­շոու են բե­մադ­րում: Քա­ղա­քա­գետ Էդ­գար Էլ­բակ­յա­նը հի­շեց­նում է պարզ ճշմար­տութ­յու­նը, ո­րը կեղծ «ռեա­լիստ­ներ», ո­րոնց զգա­լի մա­սը սրա–ն­րա շպիո­նօ­նիկ­ներ են, ժխտում են և ծաղ­րում. «Այս պա­հին գո­նե ե­ղա­ծը փոր­ձենք պա­հել» մտայ­նութ­յու­նը, ան­գամ ե­թե ի­րոք ազ­նիվ է, վնա­սա­կար է։ «Ինչ­քան Սա­սու­նը, Կարսն ու Վանն ա­զա­տագ­րե­ցինք, էդ­քան էլ Ար­ցա­խը կա­զա­տագ­րենք» մտայ­նութ­յու­նը, որ­քան էլ ա­ռա­ջին հա­յաց­քից ճշմա­րիտ է թվում, վնա­սա­կար է ու մո­լո­րեց­նող։ Խն­դիրն այն է, որ մենք Ար­ցախն այս պա­հին կորց­րինք, ո­րով­հետև 1994 թ․–ից ի վեր՝ Սա­սու­նը, Կարսն ու Վանն ա­զա­տագ­րե­լու քա­ղա­քա­կան նպա­տակ ոչ մի մա­կար­դա­կով չէր դրվել։ Ար­ցախն այս պա­հին կորց­րինք, ո­րով­հետև 1994 թ․–ից նույ­նիսկ «ե­ղա­ծը պա­հենք»–ի նպա­տակ չկար։ Փո­խա­րե­նը կար նպա­տակ ե­ղա­ծի մի մա­սը «փոխ­զի­ջե­լով»՝ ա­վե­լի վատ ստա­տուս–ք­վո­յի հաս­նել։ Ե­թե հենց հի­մա ազ­գո­վի Ար­ցա­խը պա­հե­լու նպա­տակ չդնենք, մո­ռա­ցե՛ք Ս­յու­նիքն ու մնաց­յալ Հա­յաս­տա­նը պա­հե­լու մա­սին։ Դա անհ­նար է»։

ԵՐԲԵՄՆ «ՆՍՏԱՏԵՂԻ» ՓՈԽԱՐԵՆ ՈՒՂԵՂ ԲԱՆԵՑՐԵ՛Ք

Jopa-copy

Թի­կուն­քին ու­նե­նա­լով հա­վա­քա­կան Արև­մուտ­քի ա­ջակ­ցութ­յու­նը և­ անձ­նա­կան անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րը՝ կա­պի­տուլ­յան­տը «վա­բանկ է» գնում: Ա­րա­գաց­ված տեմ­պե­րով ՔՊ­–ա­կան ԱԺ–ն վա­վե­րաց­նում է Հ­ռո­մի ստա­տու­տը, ո­րով, փաս­տա­ցի, Վ­լա­դի­միր Պու­տինն ան­ցան­կա­լի անձ է հայ­տա­րար­վում ՀՀ տա­րած­քում: Սա են­թադ­րում է, որ ար­ցախ­յան ող­բեր­գութ­յունն իր տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կութ­յունն է ու­նե­նա­լու ՀՀ տա­րած­քում: Մեծ խա­ղա­ցող­նե­րի «պոն­տե­րի» մեջ Հա­յաս­տա­նը հի­մա խցկե­լը են­թադ­րում է կա՛մ կա­տար­յալ տխմա­րութ­յուն, կա՛մ կա­տար­յալ սրի­կա­յութ­յուն, կա՛մ եր­կու­սը միա­սին... 

Ի­զուր չէ, որ ընդ­դի­մութ­յունն ընդվ­զեց դրա դեմ: ԱԺ «Հա­յաս­տան» խմբակ­ցութ­յու­նը դա­տա­պար­տող հայ­տա­րա­րութ­յուն տա­րա­ծեց, իսկ ՀՀԿ–ն էլ այս ան­գամ գե­րա­դա­սեց հան­դես գալ Գոր­ծա­դիր մարմ­նի մա­կար­դա­կով, և ԳՄ հայ­տա­րա­րութ­յու­նում մաս­նա­վո­րա­պես նշված է. «Հ­ռո­մի կա­նո­նադ­րութ­յան վա­վե­րա­ցու­մը ան­դառ­նա­լի հար­ված է հասց­նե­լու Ռու­սա­ստա­նի հետ Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­նե­րին: Կա­ռա­վա­րութ­յան մա­նի­պուլ­յա­տիվ պնդում­նե­րը, որ Հ­ռո­մի կա­նո­նադ­րութ­յան 96–րդ հոդ­վա­ծի 2–րդ մա­սը իբր հնա­րա­վո­րութ­յուն է տա­լիս ո­րո­շա­կի ե­րաշ­խիք­ներ ստեղ­ծել Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան նա­խա­գա­հի` ՀՀ մուտք գոր­ծե­լու պա­րա­գա­յում նրան չձեր­բա­կա­լե­լու հա­մար, ամ­բող­ջո­վին զուրկ են ի­րա­վա­կան հիմ­քից, քա­նի որ այդ հոդ­վա­ծը ընդ­հան­րա­պես չի առնչ­վում ձեր­բա­կալ­ման օր­դե­րի հետ հապ­ված հար­ցե­րին: Ձեր­բա­կալ­ման հար­ցի հետ կապ­ված ան­դամ պե­տութ­յունն ըն­դա­մե­նը ի­րա­վունք ու­նի դրա կա­տար­ման բար­դութ­յուն­նե­րի վե­րա­բեր­յալ խորհր­դակ­ցութ­յուն­ներ անց­կաց­նել Մի­ջազ­գա­յին Ք­րեա­կան Դա­տա­րա­նի հետ»:

­Սա­կայն վե­րա­դառ­նանք մատ­նիչ Ս­յա­մո­յին և Ռու­բեն Վար­դան­յա­նի առ­ևանգ­մա­նը: Շա­տե­րը հա­մոզ­ված են, որ Ս­յա­մոն Նի­կո­լի հա­մար «օգ­տա­կար բան­սար­կու» է, այդ­պի­սի կեղ­տոտ­ված կեր­պա­րով նա քա­ղա­քա­կան դաշ­տում տեղ չու­նի, կա­րող է միայն ըն­դա­մե­նը այ­լոց կեղ­տո­տել: Իսկ Ռու­բեն Վար­դան­յա­նի առ­ևանգ­ման և «տե­ռո­րիզ­մի ֆի­նան­սա­վոր­ման» առն­չութ­յամբ շա­տե­րը վեր­հի­շում են, որ ֆոր­մալ թշնա­մու ձեռ­քով հա­կա­ռա­կոր­դին վե­րաց­նե­լը ինտ­րի­գա­նութ­յան կլա­սի­կա է, դա լրիվ նի­կո­լա­վա­րի է: Բայց հայտն­վե­ցին չհայ և չ­մարդ կեր­պար­ներ, որ հրճվում են ձեր­բա­կա­լութ­յու­նով, միան­գա­մից նաև աշ­խու­ժա­ցան կոնս­պի­րո­լոգ­նե­րը, որ այդ­տեղ գաղտ­նի խաղ տե­սան, նույ­նիսկ Բաք­վի բան­տում «ռասկ­ռուտ­կա» ա­նե­լը ա­վե­լի մեծ գոր­ծե­րի հա­մար... Այդ տխմա­րութ­յա­նը հա­վա­տա­ցող­նե­րին կա­ռա­ջար­կենք ան­ձամբ «ռասկ­ռուտ­կա» լի­նել Բաք­վի բան­տում, և կն­շենք, որ թուր­քի պա­րա­գա­յում դժվար թե օգ­նեն աշ­խար­հի ազ­դե­ցիկ շրջա­նակ­նե­րի հետ կա­պե­րը, այդ թվում` Մեծ Բ­րի­տա­նիա­յի թա­գա­վո­րի ըն­կեր լի­նե­լը: Հի­շենք 1915–ը, Գ­րի­գոր Զոհ­րա­պը ա­վե­լի բարձր աս­տի­ճա­նա­կար­գի մա­սոն էր, քան ե­րիտ­թուր­քե­րի պա­րագ­լուխ­նե­րը, սա­կայն դա չխան­գա­րեց թուր­քին նրա գլու­խը քա­րե­րով ջնջխել: Թուր­քը չի փոխ­վել, թուր­քը ոչ ո­քի հաշ­վի չի առ­նում, երբ տես­նում է ան­պա­տիժ ո­ճիր­նե­րի խրախ­ճան­քի տար­բե­րակ...

Իսկ օ­րե­րով դա­տարկ մնա­ցած պայ­քա­րի հրա­պա­րա­կը նո­րից լցվե­լու է միայն սեպ­տեմ­բե­րի 30–ին: Արդ­յոք ո՞ւմ էր պետք պայ­քարն ար­գե­լա­կե­լը, մի­գու­ցե ոչ այն­քան մա­քուր դի­տա­վո­րութ­յո՞ւն կա այդ­տեղ... Դա չգի­տենք, բայց Ազ­գա­յին կո­մի­տեի ան­դամ Անդ­րա­նիկ Թ­ևան­յա­նի գլխա­վո­րած «Մայր Հա­յաս­տան» դա­շին­քը մաս­նա­վո­րա­պես ա­սում է. «Պատ­րաստ ենք ա­ջակ­ցել քա­ղա­քա­պե­տի այն թեկ­նա­ծո­ւին, ո­րը կհայ­տա­րա­րի, որ կի­սում է Հա­յաս­տա­նում ամ­բող­ջա­կան իշ­խա­նա­փո­խութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու մեր դիր­քո­րո­շու­մը:

«Ազ­գա­յին ա­ռա­ջըն­թաց» կու­սակ­ցութ­յու­նը որ­պես քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծու է ա­ռա­ջադ­րել Հայկ Մա­րութ­յա­նին, ով հրա­պա­րա­կավ ըն­դու­նել է «Մայր Հա­յաս­տա­նի» դիր­քո­րո­շումն ամ­բող­ջա­կան իշ­խա­նա­փո­խութ­յան անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին:

Ե­թե ոչ իշ­խա­նա­կան դաշ­տում հաս­տատ­վի կոն­սեն­սուս, ա­պա «Մայր Հա­յաս­տան» դա­շինքն իր ման­դատ­նե­րով կնպաս­տի Եր­ևա­նում «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նագ­րի» իշ­խա­նազրկ­ման գոր­ծըն­թա­ցին և կօգ­նի ոչ իշ­խա­նա­կան դաշ­տից նոր քա­ղա­քա­պե­տի նշա­նակ­մա­նը՝ իր քվեն տա­լով «Ազ­գա­յին ա­ռա­ջըն­թա­ցի» ներ­կա­յաց­րած քա­ղա­քա­պե­տի թեկ­նա­ծո­ւին՝ Հայկ Մա­րութ­յա­նին»:

Կ­լոուն Հայ­կո­յին, գրո՛­ղը տա­նի: Այն Հայ­կո­յին, ո­րը 2018–ին Ազ­գը բա­ժա­նեց սևե­րի և ս­պի­տակ­նե­րի ու ցա­նեց փո­խա­դարձ ա­տե­լութ­յան ո­րո­մի սեր­մե­րը: Լավ, բա հե­տո՞... Չ­նա­յած` քա­ղա­քա­ցի­նե­րը հրա­պա­րակ են գա­լիս ոչ թե կո­մի­տեի սի­րուն աչ­քե­րի հա­մար, այլ կա­պի­տութլ­յան­տից ա­զատ­վե­լու նպա­տա­կով:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ






Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top