Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. Աղբյուր Ուկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian «Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞ «Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումը Ռուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloomberg էլեկտրաէներգիայի անջատումներ «Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի «Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում է Աստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար «Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդել

Կրկնվող տեսարաններ, մղձավանջային քուն, մեղքի զգացում, օտարացում, հավերժ զոհի հոգեվիճակում հայտնվելու վտանգ. Արցախի կորստի հոգեբանական հետքը

Հանդիպում

Արցախի կորուստը, բացի ֆիզիկական կորուստներից՝ միանշանակ հանգեցնելու է նաև հոգեբանական տրավմատիկ դրսևորումների: Նման իրավիճակում կարևոր է քննարկել այժմյան և հետագա քայլերը, գիտակցել պատճառահետևանքային կապերը և հոգեբանորեն պատրաստ լինել հաղթահարելու կորստի սթրեսը: Առհասարակ, ի՞նչ հոգեբանական խնդիրների հետ կարող են բախվել մեր հայրենակիցները եւ նրանց օգնություն ցուցաբերող սրտացավ մարդիկ, հարցերի պատասխանը փորձել ենք ստանալ հոգեբան Կարինե Նալչաջյանից, ով նախ անդրադարձավ հետտրավմատիկ խանգարումներին.

-Արցախցի մեր հայրենակիցները կարող են բազմաթիվ հոգեբանական խնդիրների հետ բախվել։ Նախ  պետք է հիշենք, որ այս ծանր սթրեսը նրանց մոտ վաղուցվանից է՝շրջափակում, սով, աննդհատ վտանգի զգացողություն, անվերջ պայքարից հետո հուսահատված  բռնի տեղահանվել ու այդ ճանապարհին տեսնել կորուստներ, զոհեր, կորած մարդիկ: Այսինքն մարդիկ գալիս են մեզ մոտ արդեն ծայրահեղ ծանր հոգեվիճակում: Մարդիկ կան ճանապարհին հարազատ են կորցնում: Թուրքերի մռութները տեսնելով են անցնում հազար ու մի վախ, ահ, սարսափ առջևում էլ անորոշություն: Արդեն հոգեբանական լրջագույն խորը ցնցումների մեջ են:

-Տիկին Նալչաջյան, հոգեբանական տեսանկյունից արդյո՞ք ապացուցված է այն թեզը, որ իսկապես ցավի այդ առաջնային շրջանում կարող է այդ հոգեբանական խնդիրներն ի հայտ չգան այլ ի հայտ գան արդեն ցավը վերապրելուց, սթափվելուց հետո:

-Այդպիսի օրինաչափություն կա, որովհետև այդ պահին, երբ մարդ ստանում է հարվածը ինքը այդ պահին  սկսում է մոբիլիզացնել իր բոլոր ուժերը, ինչ-որ մի ելք գտնելու համար։ Բայց հենց որ հարաբերականորեն  վիճակի  է անցնում, այսինքն հայտնվում է հարաբերականորեն անվտանգ վիճակում առաջ են գալիս ծանր դեպրեսիաները, հետտրավմատիկ սթրեսներ կարող է առաջանալ, մի տեսակ  դատարվում է, սպառվում է էներգիան: Եվ մարդ այդ պահին արդեն ավելի խորը դեպրեսիայի մեջ կարող է հայտնվել և անպայման։ Այս պահին մարդիկ կանգնած են ամենապարզագույն պահանջմունքները բավարարելու հարցի առաջ: Հիգենիայի պահանջ, սնվելու պահանջ, գլխավերևում տանիք ունենալու պահանջ: Եվ հենց այդ պահին արդեն կարող են ի հայտ գալ  էմոցիոնալ պայթուններ: Այնպես որ սպասենք հոգեբանների ծանր, երկարատև, մեծ աշխատանքի, որովհետև վիճակը բոլոր տեսակետներից աղետալի է:

-Տիկին Նալչաջյան, իսկ ի՞նչ վիճակում կարող են հայտնվել տարեց մարդիկ, ովքեր բռնել են այդ բռնագաղթի ճանապարհը:

-Տարեց մարդկանց համար հոգեբանական տրավման հազար ու մի անգամ կրկնապատկված է,  նրանք տեսնում են իրենց զավակների սպանությունը, գերի ընկնելը։ Կյանքի իմաստի կորուստ է տեղի ունենում մեծահասակների մոտ:Իսկ հոգեբանական ապրումները մի բան է, որը օրգանզմի վրա ուղղակի ազդեցություն է գործում: Խրոնիկ հիվանդություններ ունեցողները կարող է դրան ուղղակի  չդիմանալ և մենք պետք պատրաստ լինենք տարեցների մահեր տեսնելու:

-Տիկին Նալչաջյան, իսկ ինչպես սթափ մնան այն մարդիկ, ովքեր որ պետք է օգնեն բռնի տեղհանվածներին, ինչպես էմոցիաների զոհ չդառնալ։ Ի՞նչ անել որպեսզի այդ սթափության աստիճանը ամեն դեպքում անկախ իրավիճակից չկորցնել:

-Այսպիս դեպքերի համար կա այսպիսի երևույթ՝ օգնություն օգնողներին: Որովհետև օգնողները ևս, բնականաբար, մարդիկ են իրենց էմոցոնալ աշխարհով: Մանավանդ այն մարդիկ, ովքեր նետվում են օգնության՝ նուրբ հոգեկան աշխար հունեցող մարդիկ են, ուրիշի վիճակի մեջ մտնող մարդիկ են։ Այդ մարդիկ  ևս վտանգված են:

Այդ իմաստով ավելի ճիշտ է կազմակերպել պրոֆեսիոնալ օգնություն: Որպեսզի օգնող մարդիկ էլ չվնասվեն: Որովհետև եթե ոչ պրոֆեսիոնալ մարդը, խիղճ ունեցող մարդը թեքվում է օգնելու՝ ինքը նույնպես վնասվում է։ Այդ իմաստով, իհարկե  բոլորս պետք է օգնենք իրար , բայց  հոգեբանական աջակցություն կարող են տալ միայն մասնագետ հոգեբանները:

Ցավը շատ մեծ է, ահռելի, ընդ որում շարունակվում է, ըստ այդմ, մենք աննդհատ աչալուրջ  պետք է հետևենք : Մի կարևոր բան էլ՝ եթե մենք մտնենք զոհի հոգեվիճակի մեջ, նույն արտագաղթած մարդիկ, արտագաղթած մեր հայրենակիցները , ապա կարող են հավերժ խրվել զոհի հոգեվիճակում։ Տարիների կուտակած հիշողությունը հայի հետ է, և, որպես կանոն, հիշողությունը առաջացնում է զգացողություն, զգացողությունը մեզ մղում է պայքարելու և հաղթելու հաստատուն վարքի:

Կատարվածի հետևանքները կարող են հետտրավմատիկ սթրեսային խանգարումներ ի հայտ, իր բոլոր դրսևորումներով՝ շոկ, տագնապ, կրկնվող մտքեր պատերազմական իրավիճակի հետ կապված, կրկնվող տեսարաններ, մղձավանջային քուն, մեղքի զգացում, անօգնականություն, պիտանելիության կորուստ, վշտի և սգի զգացում, կապվածության խզում հարազատների և ընկերների հետ, գերգրգռվողականություն, ջղայնության զգացում, օտարացում, ապատիկ վիճակ և այլն:

 

։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Փաշինյանի թրի տակով անցած եպիսկոպիսներից մի քանիսը զադնի են դրել. ԱղբյուրՈւկրաինային գրեթե չեն նմացել արդյունավետ ռազմական տարբերակներ. The Guardian«Հրապարակ». Անդրանիկ Քոչարյանին գրանցել են, բայց անցողիկ տեղում կլինի՞«Փաստ». Ժողովուրդն ավելի ու ավելի կտրուկ է արտահայտում իր հակափաշինյանական դիրքորոշումըՌուսական ռուբլին 2025 թվականի ամենաուժեղ արժույթն է․ Bloombergէլեկտրաէներգիայի անջատումներ«Փաստ». Իշխանություններն ամեն բան անում են, որ Վեհափառի ամանորյա շնորհավորանքն անգամ «Շողակաթ»-ով չհեռարձակվի«Հրապարակ». Շենգավիթ նախկին ղեկավար, ՔՊ նախկին անդամ Ռազմիկ Մկրտչյանի գործը դատարանում էԱստղագուշակ դեկտեմբերի 25-ի համար«Փաստ». ՔՊ-ի սատելիտը հայտարարում է, որ Հայ առաքելական եկեղեցին պետք է քանդելԵթե այս վաստակաշատ մարդու պես մի հազար հոգի նվիրյալ կառավարիչներ լինեն կապրենք այլ Հայաստանում.Հայտնի փաստաբանի ուշագրավ գրառումըՌուսները կարող են կորցնել Կուպյանսկը (Քարտեզ)Ինչ է Թրամփն ուզում Սանտա ԿլաուսիցԳրենլանդիայի համար ճակատամարտը սկսվել էԹող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված