Գռզոն կբացի՞ դոլարով լի դրամապանակը․Armeniainfo
Հասարակություն
Արցախում կատարվածը, անկասկած, ոչ միայն հանգեցրեց մեր հայրնեիքի մի մասի կորստին,այլև առաջ բերեց լրջագույն հումանիտար ճգնաժամ, որի հետևանքները պետությունն իր մաշկի վրա դեռ երկար է զգալու. տասնյակ հազարավոր արցախցիների կացարանների, սննդի և այլ կենսական կարիքների արդյուանվետ լուծումը ոչ միայն ճիշտ մենեջմենթ է պահանջում, այլև՝ նյութական լուրջ միջոցներ, ու չնայած արտաքին աշխարհից հայտարարել են, որ մտադիր են Հայաստանի օգնության ձեռք մեկնել՝ միլիոնավոր դոլարների հատկացման տեսքով,սակայն անկասկած է, որ այդ օգնությունը բավարար չի լինելու՝ խնդիրների պատշաճ լուծման համար:
ՔՊ-ի շարքերում առկա կամ իշխանության հետ փոխկապակցված միլիարդատերերի պակաս Հայաստանը չի զգում: Օրինակ՝ Գռզոյի հայտնի խնամիի հիմնադրամը հայտարարել է, որ զբաղվում են տեղահանված արցախցի մեր հայրենակիցների համար լայնածավալ աջակցության ծրագրերի կազմակերպման աշխատանքներով, ու քանի որ նրանց քանակը բավական մեծ է, բարեգործական ծրագրերի կազմակերպումը իրականացվելու է փուլային տարբերակով:
Այս իմաստով հարց է առաջանում՝ իսկ Գռզոն ստեղծված իրավիճակում ասելիք չունի՞: Ներկա պահին Հայաստանի թիվ մեկ օլիգարխն ու միլիարդատերն է՝ տիրապետելով անհատակ ունեցվածքի: Արդյոք պարտավորություն չի՞ զգում այս իրավիճակում, որը, ի դեպ, առաջացել է իր թիմի վարած քաղաքականության հետևանքով, ձեռք մեկնելու ու անհատակ միլիարդներից ասենք մի քանի տասնյակ միլիոն հատկացնելու,թե՞ միայն թալանելն է Գռզոյի մոտ շատ լավ ստացբվում, իսկ ա՛յ թալանից մի երկու կոպեկով մարդկանց օգնելը՝ ոչ:
Այս իրավիճակում պետությունը պարտավոր է խնդիրը չթողնել գռզոների խղճի դաշտում: Պետք է ներքին կարգով ոչ միայն խրախուսել օգնության տրամադրումը, այլև ոմանց հասկացնել,որ ավելորդ ժլատությունը կարող է կոնկրետ հետևանքների հանգեցնել:
Ի դեպ՝ տեղահանված արցախիցներին նորմալ տիրություն անելը բխում է նաև իշխանության շահերից. ՔՊ-ից դժգոհ ավելորդ հայություն Նիկոլին հարկավոր չէ:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/2292