Հայաստանը Ռուսաստանին հրավիրել է ստորագրել Հռոմի ստատուտի գործողության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր
Հասարակություն
Հայաստանն առաջարկել է Ռուսաստանի Դաշնությանը ստորագրել Հռոմի ստատուտի գործողության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր։ Այս մասին Ազգային ժողովում սեպտեմբերի 28-ին համապատասխան օրինագծի քննարկման ժամանակ պետական-իրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նրա խոսքով, երկար ամիսներ բանակցություններ են վարվել ռուս գործընկերների հետ՝ կապված Հայաստանի մտադրությունների հետ՝ վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը։ «Ռուսական կողմը հրավիրվել է ստորագրելու Հռոմի ստատուտի գործողության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր, ըստ որի՝ կողմերը պարտավորվում են միմյանց երաշխիքներ տրամադրել ամենաանհանգստացնող հարցերի վերաբերյալ»,- պարզաբանել է Կիրակոսյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ այս առաջարկն ուղարկվել է ապրիլին, սակայն պատասխան այդպես էլ չի ստացվել։