Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով
Հասարակություն
Ադրբեջանի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը՝ 4 ամիս ժամկետով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել ենք, որ Ադրբեջանի ԱԱԾ-ն Ռուբեն Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել հետևյալ հատկանիշներով. ֆինանսական տեռորիզմ, ապօրինի զինված խմբերի ձևավորում և դրանց մասնակցություն, ապօրինի բնակություն Ադրբեջանի Հանրապետությունում։