Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

«Ռուսաստանը չի օգնի Ռուբեն Վարդանյանին». Մանրամասներ

Ներքաղաքական

Ռուսաստանը չպետք է զբաղվի ՌԴ քաղաքացիությունից հրաժարված, Լեռնային Ղարաբաղի չճանաչված Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ազատ արձակելու հարցով,  ասել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ​​ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսեյ Տոկարևը։

«Ֆորմալ առումով՝ ինչու՞ պետք է Ռուսաստանը ներքաշվի և ազդի այն մարդկանց ճակատագրի վրա, որոնք իր երկրի քաղաքացիներ չեն հանդիսանում»,- ասել է Տոկարևը։

Նա հավելել է, որ Ռուբեն Վարդանյանը հաջող բիզնես- գործունեություն է ծավալել Ռուսաստանում, ինչի շնորհիվ մի շարք նախագծեր են կյանքի կոչվել։  Վարդանյանին ազատ արձակելու հարցում, ըստ Տոկարևի, կարող են դերակատարում ունենալ նրա ընկերները։

Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանն  անդրադարձել է նաև ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Բաշկինը՝ նշելով, որ ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելը Ռուբեն Վարդանյանի անձնական ընտրությունն է եղել, այժմ նա չի կարող օգնություն ակնկալել Ռուսաստանից։

«Նա իր կամքով է հրաժարվել ՌԴ քաղաքացիությունից, համապատասխանաբար, այդ քայլի բոլոր իրավական հետևանքներն էլ նրա ընտրության հետևանքներն են՝ կապված նրա հետ, որ այժմ նա չի կարող ՌԴ-ից օգնություն ստանալ»,- ասել է Բաշկինը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ