Հայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական Եվրատեսիլում Օրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23 Պատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետ Լեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներ Ուկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. Ռուբիո Հզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ) Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել «Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը «Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունը Լույս չի լինի, հասցեներ

Հենց այնպես չէ, որ ամերիկացիները վազեցին Նիկոլին գրկներն առնելու

Միջազգային

Այն, որ Ար­ցախն «հո­րով-մո­րով» ա­նե­լուց հե­տո ա­մե­րի­կա­ցի­նե­րը շտա­պե­ցին լցվել Հա­յաս­տան, ի­հար­կե, չի կա­րող պա­տա­հա­կան լի­նել: Եվ բա­նը միայն այն չէ, որ Նի­կոլն ար­դեն բա­ցա­հայտ է խո­սում ռուս­նե­րի դեմ: Դա էլ կա, բայց միայն Նի­կո­լի հա­մար «վիզ տա­լը» չէ, որ այս պա­հին ԱՄՆ-ի խնդիրն է: Ա­վե­լին, ԱՄՆ-ի խնդի­րը, ի­հար­կե, ա­մե­նե­ւին էլ Նի­կո­լը չէ: Պար­զա­պես նա դեռ հար­ցեր ու­նի լու­ծե­լու, ու­րեմն՝ պետք է դեռ պա­հել:

ԱՄԵՐԻԿՅԱՆ «ԴԵՍԱՆՏԸ»` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

­Нет описания фото.Թե ի­րա­կա­նում ինչ խնդիր է ԱՄՆ–ն այ­սօր լու­ծում Հա­յաս­տա­նում, ռուս­նե­րը բաց տեքս­տով հայ­տա­րա­րում են ա­մեն պա­տեհ­–ան­պա­տեհ ա­ռի­թով եւ գործ­նա­կա­նում բո­լոր մա­կար­դակ­նե­րով: Օ­րի­նակ, ըստ ԱՄՆ­–ում Ռու­սաս­տա­նի դես­պան Ա­նա­տո­լի Ան­տո­նո­վի. «Կոչ ենք ա­նում Վա­շինգ­տո­նին զերծ մնալ ծայ­րա­հեղ վտան­գա­վոր խոս­քե­րից ու գոր­ծո­ղութ­յուն­նե­րից, ո­րոնք հան­գեց­նում են Հա­յաս­տա­նում հա­կա­ռու­սա­կան տրա­մադ­րութ­յուն­նե­րի ար­հես­տա­կան ​​ա­ճին։ Ն­ման մե­ղադ­րանք­նե­րը միայն վկա­յում են այն մա­սին, որ ԱՄՆ­–ի եւ ն­րա դաշ­նա­կից­նե­րի նպա­տա­կը ոչ թե ի­րա­վի­ճա­կի նոր­մա­լա­ցումն ու Հա­րա­վա­յին Կով­կա­սի խա­ղաղ զար­գա­ցումն է, այլ Ռու­սաս­տա­նին ռազ­մա­վա­րա­կան վնաս հասց­նե­լը եւ Եվ­րա­սիա­յի մի­տում­նա­վոր ա­պա­կա­յու­նա­ցու­մը՝ մեզ տա­րա­ծաշր­ջա­նից հե­ռաց­նե­լու հա­մար»: Ռու­սաս­տա­նի ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րար Վ­լա­դի­միր Կո­լո­կոլ­ցեւն այդ մա­սին խո­սել է ան­ձամբ Նի­կո­լի հետ. «Արեւ­մուտ­քը ցան­կա­նում է օգ­տա­գոր­ծել Ուկ­րաի­նա­յի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը՝ Ռու­սաս­տա­նին դուրս մղե­լու Հա­րա­վա­յին Կով­կա­սից եւ ոչն­չաց­նե­լու ռուս–­հայ­կա­կան կա­պը… Ի­րե­րի այս վի­ճա­կը խա­թա­րում է մեր դա­շին­քը: Ա­մե­րի­կա­ցի­նե­րը միշտ հե­տապն­դում են միայն ի­րենց շա­հե­րը, նրանք թքած ու­նեն Հա­յաս­տա­նի եւ հա­յե­րի վրա»:

­Սա­կայն շատ ա­վե­լի լուրջ էր ՌԴ ԱԳՆ­–ի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ­տեղ նաեւ Նի­կո­լին ուղղ­ված ան­թա­քույց մե­ղադ­րանք­ներ կան: Նախ, որ հենց Նի­կո­լի պատ­ճա­ռով. «Կորց­վեց թան­կար­ժեք ժա­մա­նակ, ո­րի ըն­թաց­քում կա­րե­լի էր զգա­լի ա­ռա­ջըն­թաց գրան­ցել խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի հա­մա­ձայ­նեց­ման, սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զատ­ման եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­ղոր­դակ­ցութ­յուն­նե­րի ա­պաշր­ջա­փակ­ման ա­ռու­մով, ին­չը կդառ­նար Հա­յաս­տա­նի հա­մար անվ­տան­գութ­յան լրա­ցու­ցիչ գոր­ծոն­ներ։ Հատ­կան­շա­կան է նաեւ, որ Եվ­րա­միութ­յան հո­վա­նու ներ­քո անց­կաց­ված Պ­րա­հա­յի եւ Բր­յու­սե­լի հան­դի­պում­նե­րում Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը, ճա­նա­չե­լով Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յու­նը, չի հի­շել ղա­րա­բաղ­ցի հա­յե­րի ի­րա­վունք­ներն ու անվ­տան­գութ­յու­նը։ Այ­սօր մենք պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նի կող­մից որ­եւէ լուրջ շա­հագրգռ­վա­ծութ­յուն չենք տես­նում Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում հրա­տապ խնդիր­նե­րի լուծ­ման հար­ցում»: Հա­ջոր­դը. «Ինչ­պես հայտ­նի է, ԱՄՆ դես­պա­նը սերտ կա­պեր է պահ­պա­նում ՀՀ իշ­խա­նութ­յան հետ։ Այս ֆո­նին, ակն­հայ­տո­րեն իշ­խա­նութ­յուն­նե­րի դրդմամբ, հա­յաս­տան­յան մա­մու­լում ծա­վալ­վել է իս­կա­կան հա­կա­ռու­սա­կան վակ­խա­նա­լիա։ Հա­մոզ­ված ենք, որ ՀՀ ղե­կա­վա­րութ­յու­նը մեծ սխալ է թույլ տա­լիս՝ մի­տում­նա­վոր փոր­ձե­լով քան­դել Հա­յաս­տա­նի եւ Ռու­սաս­տա­նի բազ­մաբ­նույթ ու դա­րա­վոր կա­պե­րը եւ­ եր­կի­րը դարձ­նե­լով Արեւմուտ­քի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղե­րի պա­տան­դը։ Մենք վստահ ենք, որ Հա­յաս­տա­նի բնակ­չութ­յան ճնշող մե­ծա­մաս­նութ­յու­նը նույն­պես գի­տակ­ցում է դա»:

­Սա, ի­հար­կե, Նի­կո­լի հա­մար պետք է որ շատ լուրջ ա­հա­զանգ լի­ներ: Ճիշտ է, նրա ո­րոշ թի­մա­կից­ներ, ինչ­պես օ­րի­նակ Թուր­քիա­յի գծով «մե­ծա­գույն մաս­նա­գետ» Ռու­բին­յա­նը, փոր­ձե­ցին պա­տաս­խա­նել: Սա­կայն Նի­կո­լը պետք է որ հաս­կա­նա՝ մի բան է իշ­խա­նա­կան ա­թոռ­նե­րին նստած մեծ–­մեծ խո­սե­լը, այլ բան է, երբ սո­վո­րա­բար գա­լիս է այդ խոս­քե­րի «տա­կից դուրս գա­լու» ժա­մա­նա­կը: Խո­շոր հաշ­վով, ժա­մա­նա­կին Սա­հա­կաշ­վի­լին էր այդ­պես խո­սում, հի­մա խո­սում է Զե­լենս­կին եւ այլք: Այս օ­րի­նակ­նե­րը պարզ ցու­ցադ­րութ­յուն են, որ ա­մե­րիկ­յան հո­վա­նա­վո­րութ­յունն ու­նի ճիշտ այն­քան ժա­մա­նակ, որ­քան դա պա­հան­ջում է ԱՄՆ­–ի շա­հը: Ու ի՞նչ կլի­նի հե­տո …

­Հենց այդ «հե­տոն» է, ո­րի մա­սին մտա­ծե­լով, Նի­կո­լը կա­րող է ցան­կա­ցած շրջա­դար­ձի գնալ: Ու երբ Նի­կո­լի Էդ­մո­նը, ով մինչ այս Արց­ա­խի հետ կապ­ված բա­ցա­ռա­պես ռուս­նե­րին էր մե­ղադ­րում, հի­մա ար­դեն խո­սում է, թե գի­տեք, ԵՄ–ն, ԱՄՆ­–ը եւ մյուս բո­լոր մի­ջազ­գա­յին սուբ­յեկտ­նե­րը չեն կա­րո­ղա­ցել ա­պա­հո­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յե­րի ի­րա­վունք­նե­րը եւ անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րը, դա եւս կա­րող է ըն­կալ­վել, որ­պես ազ­դակ, որ Նի­կո­լի մոտ տա­տա­նում­ներ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կան: Իսկ դա հու­շում է, որ Ե­րե­ւա­նում ի­ջեց­ված ա­մե­րիկ­յան այս «դե­սան­տը» պետք է որ ու­նե­նար նախ նման խնդիր՝ հա­մո­զել Նի­կո­լին, որ վա­խե­նալ պետք չէ: Ի­հար­կե, նաեւ այդ այ­ցը ներ­կա­յաց­նել որ­պես «դաբ­րո», որ Նի­կո­լը կա­րող է ջար­դել–փշ­րե­լով իր իշ­խա­նութ­յու­նը պա­հել, եւ նա չի դա­դա­րի «դե­մոկ­րատ» մնալ:

ԻՆՉ Է ՊԵՏՔ ԱՄՆ-ԻՆ

­Բայց միայն դա չէ, որ այս պա­հին ա­մե­րի­կա­ցի­նե­րին կա­րող է հե­տաքրք­րել: Ի վեր­ջո, Նի­կո­լին պա­հելն ինք­նան­պա­տակ չէ, նա դեռ պետք է հար­ցեր լու­ծի: Ա­վե­լին, ար­դեն չի էլ թաքց­նում, թե որն է նպա­տա­կը: Սեպ­տեմ­բե­րի 14–ին ԱՄՆ Սե­նա­տի ար­տա­քին հա­րա­բե­րութ­յուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վում լսում­նե­րի ժա­մա­նակ պետ­քար­տու­ղա­րի՝ Եվ­րո­պա­յի եւ Եվ­րա­սիա­յի հար­ցե­րով օգ­նա­կա­նի պաշ­տո­նա­կա­տար Յու­րի Քի­մը (ով, չմո­ռա­նանք, Հա­յաս­տան ժա­մա­նած ա­մե­րիկ­յան այս «դե­սան­տի» մեջ է) պարզ հայ­տա­րա­րեց. «Դեռ վաղ է խո­սել, թե արդ­յոք Հա­յաս­տա­նը փո­խում է իր հա­րա­բե­րութ­յուն­նե­րը Ռու­սաս­տա­նի հետ, սա­կայն Վա­շինգ­տո­նը ձգտում է դրան»:

­Տի­կին Քի­մին դեռ կվե­րա­դառ­նանք: Մինչ այդ, նկա­տենք նաեւ, որ Վա­շինգ­տո­նի հա­ջորդ նպա­տա­կի մա­սին նույն­քան պարզ ակ­նարկ էր ԱՄՆ պետ­քար­տու­ղա­րութ­յան խոս­նակ Մեթ­յու Միլ­լե­րի մեկ­նա­բա­նութ­յու­նը, որ պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նը թուր­քե­րի հետ քննար­կում­ներ է անց­կաց­րել` «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ կապ­ված: Միլ­լերն ըն­դա­մե­նը խոս­տո­վա­նեց, թե՝ ԱՄՆ–ն. «Սա այն հար­ցե­րից մեկն էր, ո­րը պետ­քար­տու­ղար Բ­լին­քե­նը քննար­կել է իր թուրք գոր­ծըն­կե­րոջ հետ անց­յալ ուր­բաթ Ն­յու Յոր­քում կա­յա­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ»: Եվ վերջ, թե ինչ են քննար­կել. «Կոնկ­րետ ա­ռա­ջար­կի վե­րա­բեր­յալ մեկ­նա­բա­նութ­յուն չու­նեմ»,– խոսքն ա­վար­տեց Միլ­լե­րը:

­Վե­րա­դառ­նանք Նի­կո­լին: Ի՞նչ է ստաց­վում, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հետ կապ­ված կա «կոնկ­րետ ա­ռա­ջարկ», Վա­շինգ­տոնն ու Ան­կա­րան այն քննար­կում են, դա բա­ցա­հայ­տո­րեն ոտ­նա­րա­հում է Նի­կո­լի ա­սած Հա­յաս­տա­նի ան­կա­խութ­յունն ու ինք­նա­վա­րութ­յու­նը, ու այս­քա­նից հե­տո նա ըն­դու­նում ու ինչ­–որ ջերմ զրույց­նե՞ր է վա­րում այդ գոր­ծըն­թա­ցի գլուխ կանգ­նած ա­մե­րիկ­յան «դե­սան­տի հետ»: Չ­նա­յած, կրկնու­մ ենք, խաղն ար­դեն այն­քան բաց է դար­ձել, որ ա­մեն ին­չի մա­սին խոս­վում է ու­ղիղ տեքս­տով: Կոնկ­րետ ա­մե­րի­կա­ցի­նե­րը պարզ ա­սում են՝ Նի­կո­լին կթող­նեն պաշ­տո­նին, որ նա ստո­րագ­րի «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» փաս­տա­թուղ­թը (ա­վե­լի կոնկ­րետ՝ ա­մե­րիկ­յան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», ո­րը չե­րե­ւա­ցող ձե­ւով կլու­ծի այդ մի­ջանց­քի հար­ցը) եւ հե­ռաց­նի ռուս­նե­րին: Բ­նա­կա­նա­բար, այս ֆո­նին ինչ­–որ գե­ղե­ցիկ խոս­տում­ներ են հղում հայ ժո­ղովր­դին: Օ­րի­նակ, Սա­ման­թա Փաո­ւե­րը գրե­թե լաց էր լի­նում, թե՝ Հա­յաս­տա­նը ինձ շատ սրտա­մոտ եր­կիր է, ես չեմ էլ կա­րող պատ­կե­րաց­նել, թե որ­քան ցա­վա­լի են ե­ղել վեր­ջին օ­րե­րի դեպ­քե­րը հայ ժո­ղովր­դի: Մո­տա­վո­րա­պես նույն տո­նայ­նութ­յամբ տի­կին Սա­ման­թա­յի ու­ղե­կից տի­կին Յու­րին Սե­նա­տի հանձ­նա­ժո­ղո­վի հի­շա­տակ­ված նիս­տում հայ­տա­րա­րեց. «Ա­ռա­ջին՝ Լա­չի­նի մի­ջանց­քը պետք է բաց­վի հենց հի­մա, այ­լեւս ոչ մի հե­տաձ­գում չպետք է լի­նի: Երկ­րորդ՝ ԱՄՆ­–ը չի հան­դուր­ժի ո­րե­ւէ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն, ո­րե­ւէ հար­ձա­կում Լեռ­նա­յին Ղա­րաբա­ղի ժո­ղովր­դի վրա»: Բայց ոնց որ լավ էլ հան­դուր­ժեց, ու հի­մա թուր­քե­րի հետ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հարց են քննար­կում:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

ՀՀ-ն չիպերի արտադրության ոլորտում առավելություն ունի, այստեղ են գտնվում կարևոր ընկերություններԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ ԶաքարյանՀայտնի է՝ ով կներկայացնի այս տարի Հայաստանը մանկական ԵվրատեսիլումԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ ՍլեպնևՕրվա խորհուրդ. Սեպտեմբերի 23Հայաստանում հիմնականում կգերակշռի առանց տեղումների եղանակՊատերազմը Ուկրաինայում մոտենում է ավարտին՝ այն շարունակելու ռեսուրսների սպառման պատճառով. Ուկրաինացի տնտեսագետԼեհ զինվորականները, տեսնելով անօդաչու թռչող սարք, զանգահարել են 911՝ այն խփելու փորձի փոխարեն. Լեհական լրատվամիջոցներՈւկրաինան հարձակվում է ԱՄՆ-ի հետ կապված տանկերների վրա, եւ դա չի կարող շարունակվել. ՌուբիոՀզոր պայթյուններ և հրդեհներ Կիևում (Տեսանյութ)Գերմանիայի ամերիկյան Շպանգդալեմ ավիաբազայում ռազմական ինքնաթիռ է կործանվել«Հրապարակ». Ապարանում եւս մտադիր են գործարկել Գորիսի մոդելը«Ժողովուրդ». ԱԳՆ մամուլի խոսնակին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. Սա է հայաստանյան դիվանագիտությունըԼույս չի լինի, հասցեներ«Հրապարակ»․ Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս«Ժողովուրդ». Էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը «սառույցին է գրվում»Մերցը խղճուկ խայտառակություն է. ՄեդվեդևԹրամփը ցանկանում է կրկին հանդիպել Պուտինի հետ«Դոբրոպոլեի կաթսա». Ուկրաինական ռազմավարական քաղաքը շրջապատված է⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք...

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված