Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Գեւորգ Պապոյա՜ն, ողջ կյանքում ականջներիդ մեջ զնգալու է այս սեւ ցավից ծնված անեծքն ու նզովքը, ազգակործանի կնիքը. Լիլիթ Գալստյան

Թեմա
Արձագանքելով ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանի արտահայտած այն մտքին, թե «ՀՅԴ-ն մեկ շաբաթով իշխանություն ստացավ, արդյունքը եղավ ԼՂ-ի կապիտուլյացիան»՝  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ գրում է. «Գեւորգ Պապոյա՜ն, մարդ բովանդակությամբ որքան սնանկ պիտի լինի եւ բարոյական արժեքներով վերջացած, որ հայտարարի, թե քաղաքացիները մեղադրում են իրենց, որ «ՀՅԴ-ին իշխանություն տվեցիք Ղարաբաղում, տեսան ինչ եղավ: Մեկ շաբաթում կապիտուլյացիան եղավ»: Լավ, Պապոյան, եթե անգամ շեֆիցդ հանձնարարություն ունես՝ ձեզ բնորոշ ձեռագրով մանիպուլացնել, ինքնահրկիզվել, լկտիաբար ստել, ցեղասպանության ձեր հանցակցությունը, մեր ազգային ողբերգության քպական մեղսակցությունը, Հայաստանի ու Արցախի դավաճանության այս աղետալի ծրագիրը գցել ուրիշների վրա, բա՞ մի պահ կանգ չեք առնում, չե՞ք սթափվում, բա՞ խղճներիդ վրա չի իջնում հայաթափված Արցախի ողբը, չե՞ք պատկերացնում, որ ողջ կյանքում ականջներիդ մեջ զնգալու է այս սեւ ցավից ծնված անեծքն ու նզովքը, ազգակործանի կնիքը․․․ Որ քեզ եւ քո ստորագրությունը չես հարգում՝ վաղուց է հայտնի։ Ի՞նչ կա որ, դժվարն առաջին անգամ էր․ մի անգամ արդեն քեզ ֆեյք հռչակել ես, երկրորդ անգամ էլ նույնը կանես․․․ Բայց դուք բացառիկ ընտրություն եք/սելեկցիա/, ազնիվ խոսք՝ հատուկ տեսակ․․․ Եվ, այնուամենայնիվ, հիշիր եւ հիշեք՝ Նիկոլից հետո կյանք կա․․․եւ կիսում եք ու կիսելու եք այս ազգային դավաճանության պատասխանատվությունը․․․»:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ