Իշխանության ներսում եվս մտահոգների պակաս չկա Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ

Հաղորդում հանցագործության մասին․ մինչ այդ սրանց ճանաչեք դեմքով․ Լիլիթ Գալստյան

Թեմա
«Սեպտեմբերի 24-ին ՀՀ գլխավոր դատախազին եմ ներկայացրել հանցագործության վերաբերյալ հաղորդում, որը վերաբերում է սոցիալական ցանցում տնտեսագիտության դոկտոր Զոյա Թադեւոսյանի ներքոհահիշյալ գրառմանը։ Սույն անձի գրառումն առերեւույթ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի՝
«Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը» վերտառությամբ 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմի հատկանիշներ, այն է անձանց խմբի նկատմամբ ազգային եւ էթնիկ ծագումով ու քաղաքական հայացքներով պայմանավորված ատելություն, անհանդուրժողականություն եւ թշնամանքը։
 
Պատասխանատվություն պիտի կրեն, այդ թվում հանրային պարսավանքի պիտի արժանանան բոլոր նրանք, ովքեր կփորձեն պառակտել մեզ ու թշնամանք տարածել։ Եթե՝ ոչ Նիկոլի արդարադատությունը, ապա հետո՝ հաստատ սրանք չեն խուսափի պատասխանատվությունից։ Մեկ անգամ էլ կրկնեմ՝ առավել ցավալին այն է, որ այս մտքերի հեղինակը լսարան է մտնում։ Հետո զարմանում ենք, թե որտեղից այսքան ատելություն ու չարություն մեր հասարակության մեջ, այսքան պղծված արժեքներ․․․ Նորոգվելու ենք, ուժ ենք գտնելու, մինչ այդ սրանց ճանաչեք դեմքով․․․», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ