Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ Պուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ) «Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եք Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները Բրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացել

ԱԶԳԻ ԸՆԴՎԶՈՒՄԸ ԳԵՏՆԻՆ ՉԻ ՄՆԱ

Վերլուծություն

Ինչ­պես տե­ղե­կաց­րեց կա­պի­տուլ­յա­նի խոս­նակ Նա­զե­լի Բաղ­դա­սար­յա­նը` սեպ­տեմ­բե­րի 26–ին ժա­մը 20:00–ի դրութ­յամբ 20270 բռնա­գաղ­թած­ներ մուտք են գոր­ծել ՀՀ: Հարկ է նշել մի զզվե­լի հան­գա­մանք` դժոխ­քի վե­րած­ված Ար­ցա­խից ե­կած մեր հայ­րե­նա­կից­նե­րին ներս թող­նե­լուց ա­ռաջ ստու­գում են շատ ա­վե­լի ման­րակր­կիտ, քան դա ա­նում են թոր­քե­րի ա­պօ­րի­նի ան­ցա­կե­տում: Պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի խուն­տան սար­սա­փե­լի վա­խե­նում է ար­ցախ­ցի­նե­րից, եր­ևի լավ են հի­շում սպա­րա­պետ Վազ­գեն Սարգս­յա­նի 2008–ի ա­հար­կու զգու­շա­ցու­մը, թե ինչ կկա­տար­վի Եր­ևա­նում Ար­ցա­խի անկ­ման դեպ­քում: Թերևս վա­խե­նում են, որ հան­կարծ զին­ված չգան հայ­րե­նազրկ­ված հա­յե­րը, ում սրտե­րը լե­ցուն են վրե­ժի ծա­րա­վով...

«ՄԵԾ ՔԵՌԻՆԵՐԻ» ԽԱՂԸ` ՀԱՅԵՐԻ ՀԱՇՎԻՆ

Ի դեպ, «Օ­մե­գա» Ա­րո­յի դուք­յա­նը` ԱԳՆ–ն, «հան­կարծ» հի­շեց, որ ար­տերկր­յա լրագ­րող­նե­րի հա­վա­տար­մագր­ման խու­ճուճ կար­գը հարկ է խստո­րեն պահ­պա­նել: Եվ ար­տերկր­յա ԶԼՄ–­նե­րին հան­կարծ սկսե­ցին չթող­նել մո­տիկ գալ բռնա­գաղ­թած ար­ցախ­ցի­նե­րին, այ­ցե­լել նրանց բուժ­հիմ­նարկ­նե­րում: Դա հիմ­նա­վոր կաս­կած­ներ է արթ­նաց­նում, որ կա­պի­տուլ­յանտ­նե­րը ա­ռա­վե­լա­գույնս ձգտում են քո­ղա­ծած­կել ար­ցախ­ցի­նե­րի հան­դեպ կա­տար­ված ցե­ղաս­պան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը, որ­պես­զի աշ­խար­հին չպատ­մեն մա­զու­թա­յին սուլ­թա­նա­տի կա­տա­րած քստմնե­լի ո­ճիր­նե­րի մա­սին: Ի՞նչ է դա, ե­թե ոչ հան­ցակ­ցութ­յուն, չնա­յած հո պա­տա­հա­կան չէ, որ Նի­կո­լը չի նե­ղա­նում, երբ ի­րեն թուրք են ա­սում...

Ի դեպ, զազ­րե­լի է նաև գեր­տե­րութ­յուն­նե­րի թոփ–­մե­դիա­յին տրված հանձ­նա­րա­րա­կա­նը` ար­ցախ­ցի­նե­րի հայ­րե­նազր­կու­մը կո­չել է­վա­կո­ւա­ցիա, տե­ղա­հա­նութ­յուն, ար­տա­գաղթ, նույ­նիսկ` կա­մա­վոր գաղթ, բայց ոչ բռնա­գաղթ: Զի բռնա­գաղ­թի նա­րա­տի­վը ան­պայ­մա­նո­րեն են­թադ­րում է ցե­ղաս­պա­նութ­յան հան­ցա­կազմ, իսկ մե­դիահս­կա­նե­րի տեր խո­շոր խա­ղա­ցող­նե­րը չեն ու­զում հա­մար­վել մեղ­սա­կից...

Իսկ թե ինչ խո­շոր խաղ է հի­մա գնում` լա­կո­նիկ նկա­րագ­րել է քա­ղա­քա­գետ Ար­մեն Պետ­րոս­յա­նը. «Էր­դո­ղա­նի այ­ցը Նա­խիջ­ևան և­ այ­սօր (սեպ­տեմ­բե­րի 26–ին–խմբ.) հրա­պա­րակ­ված ու­ղերձ­նե­րը պարզ լեզ­վով մո­տա­վո­րա­պես հետև­յալն էին բարձ­րա­ձայ­նում.

Ա­մեն դեպ­քում մի­ջանց­քը պետք է լի­նի. Ի­րա­նը կտա, թե Հա­յաս­տա­նը, թող ի­րենք ո­րո­շեն...

Այ­նու­հետև, այ­սօր կա­յա­ցած Պու­տին–­Ռա­յի­սի հե­ռա­խո­սազ­րույ­ցի վե­րա­բեր­յալ հրա­պա­րակ­ված տեքս­տում Մոսկ­վա­յի հնչեց­ված թե­զերն էլ հետև­յալ բո­վան­դա­կութ­յունն ու­նեն.

Ա­մեն դեպ­քում մի­ջանցք լի­նե­լու է, և Ի­րանն իր տա­րած­քով մի­ջանցք տվո­ղը չէ։

Ե­թե հի­մա միա­սին չպայ­մա­նա­վոր­վենք, 3+3 բա­նաձ­ևով էս հար­ցե­րը չլու­ծենք, տա­րա­ծաշր­ջան են գա­լու արևմտ­յան երկր­նե­րը` Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի հա­կա­ռա­կորդ­նե­րը...»:

Այ­սինքն` գրո՛­ղը տա­նի, «մեծ քե­ռի­նե­րին» բո­լո­րին մի­ջանցք է պետք Ս­յու­նի­քի վրա­յով, յու­րա­քանչ­յու­րին` իր տար­բե­րա­կով և վե­րահս­կո­ղա­կան մե­խա­նիզմ­նե­րով, ընդ ո­րում, բո­լոր դեպ­քե­րում` հա­յե­րիս հաշ­վին ու ա­ռանց մեր կար­ծի­քը հարց­նե­լու: Իսկ կա­պի­տուլ­յանտն այն­քան է ի­ջեց­րել Հա­յաս­տա­նի սուբ­յեկ­տայ­նութ­յու­նը, որ «ոչ» ա­սող չկա, նույ­նիսկ մեր շա­հե­րից բխող քչից–­շա­տից նա­խա­պայ­ման պա­հան­ջող չկա: Բա­ցա­ռա­պես սե­փա­կան ո­ղոր­մե­լի ա­թո­ռի և գո­յութ­յան պահ­պան­մամբ ա­ռաջ­նորդ­վող կա­պի­տուլ­յանտ չու­լը ձեռն­տու է թերևս բո­լո­րին, որ այս պա­հին նրա մի­ջո­ցով Հա­յաս­տա­նի շա­հե­րի հաշ­վին սե­փա­կան տար­բե­րակն ա­ռաջ տա­նեն: «Մեծ քե­ռի­նե­րին» պետք է, որ մինչև հոկ­տեմ­բե­րի 5–ը կա­պի­տուլ­յան­տը հան­կարծ խցա­նի պես դուրս չթռնի, իսկ հե­տո... հե­տո ար­դեն ով էլ գա, կա­տար­ված փաս­տի առջև կանգ­նի:

ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՓՐԿԻՉՆԵՐԸ` MADE IN USA

Եվ ա­հա Հա­յաս­տան ե­կավ USAID–ի ղե­կա­վար Սա­ման­թա Փաո­ւե­րը: Թուր­քե­րը նրան հա­մա­րում են հա­յա­մետ գոր­ծիչ, ան­գամ հայ­կա­կան լոբ­բիստ, բայց բնա­կա­նա­բար նա ա­ռա­ջին հեր­թին ներ­կա­յաց­նում է ԱՄՆ գլո­բալ շա­հը: «Նա­խա­գահ Բայ­դե­նի հանձ­նա­րա­րա­կով ես այս­տեղ եմ ե­կել՝ զրու­ցե­լու իշ­խա­նութ­յան, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րի, նաև քա­ղա­քա­ցիա­կան ան­ձանց հետ, այն մարդ­կանց, ով­քեր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից դուրս են գա­լիս»,– Բեր­ձո­րի մի­ջանց­քի հար­ևա­նութ­յամբ լրագ­րող­նե­րի հետ զրույ­ցում ա­սաց Սա­ման­թա Փաո­ւե­րը։ Նա նշեց, որ ծանր է լսել, տես­նել այն ա­մե­նը, ին­չի մի­ջով անց­նում են այս ըն­տա­նիք­նե­րը, ո­րոն­ցից շա­տե­րը հե­ռա­ցել են ի­րենց բնա­կա­վայ­րե­րից հրե­տա­կո­ծութ­յան ներ­քո։ «Վեր­ջին 9 ա­միս­նե­րի ըն­թաց­քում, երբ այս ճա­նա­պար­հը շրջա­փակ­ված էր Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րից կող­մից, ԼՂ­–ում հու­մա­նի­տար ծանր ի­րա­վի­ճակ ստեղծ­վեց։ Սնն­դի, դե­ղո­րայ­քի, ա­ռա­ջին նշա­նա­կութ­յան ապ­րանք­նե­րի լուրջ պա­կաս էր Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում։ Հու­մա­նի­տար կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը հնա­րա­վո­րութ­յուն չու­նեին լի­նել տե­ղում՝ օգ­նե­լու հու­մա­նի­տար կա­րիք­նե­րը բա­վա­րա­րե­լու հար­ցում։ Ադր­բե­ջա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը նրանց թույլ չէին տա­լիս մուտք գոր­ծել։ Վեր­ջին շա­բաթ­վա ըն­թաց­քում ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներն ար­դեն իսկ ծանր ի­րա­վի­ճա­կը դարձ­րե­ցին ա­ռա­վել վատ­թար։ Բա­ցար­ձակ անհ­րա­ժեշ­տութ­յուն է, որ հու­մա­նի­տար կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը մուտ­քի հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նան Լա­չի­նի մի­ջանց­քով դե­պի ԼՂ բնա­կա­վայ­րեր։ Բա­ցար­ձակ և կար­ևո­րա­գույն անհ­րա­ժեշ­տութ­յուն է, որ­պես­զի մի­ջազ­գա­յին դի­տորդ­նե­րը, հու­մա­նի­տար կազ­մա­կեր­պութ­յուն­նե­րը կա­րո­ղա­նան հաս­նել և­ ա­ջակ­ցութ­յուն ցու­ցա­բե­րեն ԼՂ բնակ­չութ­յա­նը հենց տե­ղում»,–­ ա­սաց USAID–ի ղե­կա­վա­րը:

­Դե ե­թե «Բայ­դեն պա­պին» ռեալ մտա­հոգ լի­ներ, ա­պա պատ­ժա­մի­ջոց­նե­րով Բաք­վին կպար­տադ­րեր ցան­կա­ցած բան: Իսկ հի­մա, Ար­ցա­խի ան­կու­մից հե­տո հու­մա­նի­տար խնդիր­նե­րը թեև կար­ևոր են, բայց սկզբուն­քո­րեն չեն փո­խի ոչ մի բան: Եվ դա­տե­լով ՔՊ­–ի քա­րոզ­չա­կան մի­ջոց­նե­րի հիա­ցա­կան զե­ղում­նե­րից` Սա­ման­թա Փաո­ւե­րը ըն­կալ­վում է Նի­կո­լին և ՔՊ­–ա­կան խու­տա­յին ազ­գի զայ­րու­թից փրկող «հրեշ­տակ»:

Եվ «նի­կո­լափրկ­չի» հայտ­նութ­յունն ազ­դեց և Հա­մա­ժո­ղովր­դա­կան շար­ժու­մը հա­մա­կար­գող Ազ­գա­յին կո­մի­տեի ու­ղեգ­ծի վրա` հան­կարծ հե­տաձգ­վեց սեպ­տեմ­բե­րի 26–ի հան­րա­հա­վա­քը: Հաս­կա­նա­լի է, որ կա «ռեալ­պո­լի­տի­կը», ո­րը հաշ­վի է առ­նում պե­տա­կան դա­վա­ճա­նին ա­ռայժմ փրկող ա­մե­րի­կա­ցի­նե­րին և չի հա­կա­ռակ­վում «մեծ քե­ռի­նե­րի» մեծ խա­ղին, բայց... Բայց տասն­յակ­նե­րով ծեծ­ված և բան­տարկ­ված նվիր­յալ ակ­տի­վիստ­ներ կան, ՀՀԿ ե­րի­տա­սար­դա­կան կա­ռույ­ցում էլ մարդ չմնաց, որ անհ­նա­զան­դութ­յան ակ­ցիա­նե­րի ըն­թաց­քում բեր­ման չեն­թարկ­վեր ոս­տի­կա­նութ­յուն, ուս­տի մար­դիկ հո­ժար չե­ղան «քշա­դու­լին», ո­րը պարզ­վում է, ոչ թե ավ­տո քշե­լուն, այլ Նի­կո­լին քշե­լուն էր վե­րա­բեր­վում:

Եվ քա­ղա­քա­ցի­նե­րը ինք­նա­բուխ ի­ջան Հան­րա­պե­տութ­յան հրա­պա­րակ, ու մուլ­տիպ­լի­կա­տոր Դա­վիթ Սա­հակ­յան­ցի խոս­քով. «Ես չեմ կա­րող տա­նը նստել, ես գա­լիս եմ այս­տեղ, ցույց տա­լու, որ պայ­քա­րը չու­նի հանգստ­յան օ­րեր, ես դա չեմ հաս­կա­նում»: Հ­րա­պա­րակ էին ե­կել նաև Շու­շան Պետ­րոս­յա­նը, ա­կա­նա­վոր ՀՀԿ­–ա­կան­ներ Գա­գիկ Մի­նաս­յանն ու Սամ­վել Նի­կո­յա­նը, նաև` Վա­հագն Չա­խալ­յա­նը, իսկ ռազ­մա­քա­ղա­քա­կան գոր­ծիչ Գ­ևորգ Գ­ևորգ­յա­նը ե­կել էր բարձ­րա­խո­սով: Գ­ևորգ­յա­նը նշեց, որ հա­ջորդ հան­րա­հա­վա­քին հստակ օ­րա­կարգ պետք է հնչի, հան­րա­հա­վա­քը պատ­վե­րով հա­մերգ չէ: Ու քա­ղա­քա­ցի­նե­րին հե­տաքր­քիր չէ, թե ինչ­քա­նով է այդ օ­րա­կար­գը ձեռն­տու «մեծ քե­ռի­նե­րին» և «ռեալ­պո­լի­տիկ­նե­րին»:

Այ­սինքն` ան­գամ ե­թե լի­դեր­նե­րը փոր­ձեն ցրել–­մա­րել շար­ժու­մը, դա չի հա­ջող­վի, պար­զա­պես նոր լի­դեր­ներ կհայտն­վեն: Հա, ի դեպ այ­սօր` սեպ­տեմ­բե­րի 27–ին, 44–օր­յա պա­տե­րազ­մի տա­րե­լի­ցին, նաև քաղ­բան­տարկ­յալ Ար­մեն Ա­շոտ­յա­նի դատն է Վե­րաքն­նիչ դա­տա­րա­նում: Հե­տաքր­քիր է լի­նե­լու...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ






Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասինԼույս չի լինելու․ հասցեներ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top