Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ

Ընկեր Փանջունի

ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՐԵՆ

(ԱՐԾՐՈՒՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԱԿԱՆՋԸ ԿԱՆՉԻ)

Ս­պաս­վող պա­տե­րազ­մին ըն­դա­ռաջ պաշտպանության նախարար Սու­րեն Պա­պիկ­յա­նը պետգ­նում­նե­րի շրջա­նա­կում հանձ­նա­րա­րել է ձեռք բե­րել 100 հա­զար մար­տա­կան հա­մա­կարգ­չա­յին մկնիկ­ներ:

* * *

ՇԱՌ ՈՒ ՓՈՐՁԱՆՔԻՑ ՀԵՌՈՒ

Ե­րե­ւա­նի մետ­րո­պո­լի­տե­նից հայտ­նում են, որ աշ­խա­տան­քը դա­դա­րեց­րել են Վազ­գեն Մա­նուկ­յա­նի պատ­ճա­ռով, քա­նի որ նա որ­տեղ վա­գոն է տես­նում կա՛մ թռչում է մե­ջը, կա՛մ նրա­նից դուրս։

* * *

ԹԵՎԱՆՅԱՆԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԲԱԽՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՎՆԱՍՎԱԾՔ ՍՏԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Բա դուք մա՞րդ եք, թե՞ մի­լի­ցա:

* * *

ԴԱՆԱԿԸ ՈՍԿՈՐԻՆ Ա ՀԱՍԵԼ

(ԳՈՒՐԳԵՆ ԱՐՍԵՆՅԱՆԻ` «ԼՈՒՐՋ ԿԱՍԿԱԾՆԵՐ ՈՒՆԵՄ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ հո­գե­բույժ­նե­րի` Ար­սեն­յան Գու­գոն ե­րե­ւի Նի­կո­լին նոր ռա­կուր­սից ա նա­յել։

* * *

ՊԱՄՊԵՐՍՆԵՐՆ ԷՐ ՊԱՏՃԱՌԸ

(ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՑ ԱՌԱՋ ՄԵԿ ՐՈՊԵ ԼՌՈՒԹՅԱՄԲ ԱՐՑԱԽՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՉՀԱՐԳԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ կա­ռա­վա­րութ­յան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Ա­րա­յիկ Հա­րութ­յու­նյա­նի` կա­ռա­վա­րութ­յան ան­դամ­նե­րը վեր­ջին ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի պատ­ճա­ռով վա­խից ոչ միայն մե­ռած են, թա­ղած չէին, այ­լեւ կրկնա­կի տակ­դիր­ներ էին հա­գել, ո­րը խան­գա­րել էր ոտ­քի կանգ­նե­լուն:

* * *

ԲԵՍՊՐԵԴԵԼԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է

(ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԸ` ԱՐԱՄ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ` «ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՒԺ ՉԵՆ ԿԻՐԱՌԵԼ, ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ՉԵՆ «ԽԵՂԴԵԼ», ՊԱՐԶԱՊԵՍ ԲԵՐՄԱՆ ԵՆ ԵՆԹԱՐԿԵԼ» ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

— Ա­րամ, ա­մեն ինչ կա­րամ...

* * *

ՊԱՏ­ՃԱ­ՌԱ­ՀԵ­ՏԵ­ՎԱՆ­ՔԱ­ՅԻՆ ԿԱՊ

Հա­յաս­տա­նի մա­կըն­թա­ցու­թյու­նը կսկսվի, երբ ստի եւ դա­վա­ճա­նու­թյան իշ­խա­նու­թյու­նը են­թարկ­վի հա­մա­ժո­ղովր­դա­կան ցու­նա­մի­ի, այ­լա­պես միշտ էլ լի­նե­լու է տե­ղատ­վու­թյուն:

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ