Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. Քաղաքագետ Պուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուր Տիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակը Պուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ) «Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացում ԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եք Զբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջը Վաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուր Հռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումները Բրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացել

Ում է պետք Արցախի ամբողջական հայաթափումը

Վերլուծություն

Եվ այս­պես, սկսվել է մի գոր­ծըն­թաց, որն Ար­ցա­խի հա­մար կա­րող է վատ­թա­րա­գույ­նը դառ­նալ: Մար­դիկ սկսել են հե­ռա­նալ դե­պի Հա­յաս­տան: Ե­րեկ­վա դրութ­յամբ՝ մի քա­նի հա­զար մարդ, ո­րը այ­սօր-վա­ղը կա­րող է բազ­մա­պատկ­վել:

ՆԻԿՈԼԸ ՍՐԵՑ ԽՈՒՃԱՊԸ

Ար­ցա­խից հե­ռա­նա­լուն ինչ ա­նուն էլ որ տանք՝ բռնա­գաղթ, թե ար­տա­գաղթ, ինչ­պես էլ որ ա­մեն մեկս մեզ ար­դա­րաց­նենք՝ մյուս բո­լո­րին մե­ղադ­րե­լով, դրա­նից խնդրի էութ­յու­նը չի փոխ­վում: Այն է, ե­թե հե­ռա­նան բո­լո­րը կամ ար­ցա­խա­հա­յութ­յան մեծ մա­սը, Ար­ցա­խը կդառ­նա երկ­րորդ Նա­խի­ջե­ւան՝ վերջ­նա­կա­նա­պես վե­րած­վե­լով ադր­բե­ջա­նա­կան ինչ-որ գա­վա­ռի: Այ­սինքն, այս պա­հին ամ­բողջ հար­ցը հենց դա է՝ քա­նի՞ մարդ կհե­ռա­նա Ար­ցա­խից:

Ու­րեմն` ի՞նչ կա­տար­վեց, որ ար­ցախ­ցի­նե­րը, ով­քեր ան­գամ վեր­ջին ռմբա­կո­ծութ­յուն­նե­րի ժա­մա­նակ հրա­ժար­վե­ցին Բաք­վի ա­ռա­ջար­կից՝ մի­ջանցք բա­ցել դե­պի Հա­յաս­տան հե­ռա­նա­լու հա­մար, հի­մա սկսե­ցին հե­ռա­նալ: Լավ, ե­թե նպա­տա­կը հե­ռա­նալն էր, էլ ո՞րն էր Եվ­լա­խում եւ Շու­շիում ադր­բե­ջա­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ նվաս­տա­ցու­ցիչ հան­դիպ­ման ի­մաս­տը, ո­րով Ար­ցա­խի ղե­կա­վար­նե­րը պաշ­տո­նա­պես ըն­դու­նե­ցին ա­զե­րի­նե­րի պա­հանջ­նե­րը: Ու շատ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս. ե­թե պետք էր հե­ռա­նալ, ա­պա ա­վե­լի լավ չէ՞ր, որ դա ար­վեր ա­ռանց Ար­ցա­խը պաշ­տո­նա­պես պարտ­ված ճա­նա­չե­լու: Այ­սինքն, այդկերպ Ար­ցա­խը կան­վան­վեր բռնա­զավթ­ված տա­րածք, որն ա­պա­գա­յի հետ կապ­ված ո­րոշ հույ­սեր թող­նում էր:

Եվս մեկ տա­րօ­րի­նակ դրվագ: Ար­ցա­խի պաշ­տո­նա­կան աղբ­յուր­նե­րը շա­րու­նա­կում են հայ­տա­րա­րել, որ գտնվում են ա­զե­րի­նե­րի հետ գործ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի դաշ­տում: Ըն­դա­մե­նը նա­խօ­րեին տա­րած­վեց նման պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վութ­յուն.

«­Ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դա­դա­րեց­ման մա­սին ռու­սա­կան կող­մի միջ­նոր­դութ­յամբ Ադր­բե­ջա­նի հետ սեպ­տեմ­բե­րի 20-ին ձեռքբեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան hա­մա­ձայն՝ ներ­կա դրութ­յամբ ի­րա­կա­նաց­վում են հե­տեւ­յալ աշ­խա­տանք­նե­րը.

­Պաշտ­պա­նութ­յան բա­նա­կի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի դուրս­բե­րում մար­տա­կան դիր­քե­րից ու տե­ղա­փո­խում մշտա­կան տե­ղա­կայ­ման վայ­րեր՝ բա­նա­կի կազ­մա­լուծ­ման աշ­խա­տանք­նե­րին զու­գա­հեռ,

ո­րո­նո­ղա­կան աշ­խա­տանք­ներ զոհ­ված­նե­րի ու ան­հայտ կո­րած­նե­րի հայտ­նա­բեր­ման ուղ­ղութ­յամբ,

ծանր եւ ծայ­րա­հեղ ծանր վի­րա­վոր­նե­րի ու հի­վանդ­նե­րի տե­ղա­փո­խում Հա­յաս­տա­նի բուժ­հաս­տա­տութ­յուն­ներ՝ Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տեի ու ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ու­ղեկ­ցութ­յամբ,

Ար­ցախ հու­մա­նի­տար բեռ­նե­րի, բժշկա­կան պա­րա­գա­նե­րի, ա­ռա­ջին անհ­րա­ժեշ­տութ­յան ապ­րանք­նե­րի եւ վա­ռե­լի­քի ներ­մու­ծում Գո­րիս-Ս­տե­փա­նա­կերտ մայ­րու­ղով՝ ռուս խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լութ­յան միջ­նոր­դութ­յամբ,

սեպ­տեմ­բե­րի 24-ից է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի մա­տա­կա­րար­ման վե­րա­կանգն­ման աշ­խա­տանք­նե­րի մեկ­նարկ,

Ար­ցա­խի եւ նրա ժո­ղովր­դի ա­պա­գա­յի շուրջ քա­ղա­քա­կան կոն­սուլ­տա­ցիա­նե­րի կազ­մա­կեր­պում»:

Այ­սինքն, պաշ­տո­նա­կան Ս­տե­փա­նա­կերտն ան­գամ այս վի­ճա­կում պնդում է, որ քննար­կե­լու բան կա, որ «Ար­ցա­խի ա­պա­գա» դեռ տես­նում է:

Ա­վե­լին, հրա­դա­դա­րի հաս­տատ­ման օ­րը Նի­կո­լը հայ­տա­րա­րեց. «Այ­սօր՝ այս պա­հին մեր գնա­հա­տա­կանն այն է, որ ԼՂ-ի քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յա­նը ու­ղիղ սպառ­նա­լիք չկա»: Ու նրա այդ հայ­տա­րա­րութ­յու­նը հա­մա­պա­տաս­խա­նում էր այն գնա­հա­տա­կան­նե­րին, ո­րոնք գա­լիս էին եւ դեռ գա­լիս են պաշ­տո­նա­կան Ս­տե­փա­նա­կեր­տից: Դ­րա­նից հե­տո ար­ձա­նագր­վել են հե­տեւ­յալ փաս­տե­րը. Ար­ցախ է մտել մեծ քա­նա­կութ­յամբ սննդամ­թերք, վա­ռե­լիք, լուծ­վել է է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի խնդի­րը: Նաեւ պաշ­տո­նա­կան Ս­տե­փա­նա­կեր­տը հեր­քել է այն բո­լոր խու­ճա­պա­յին կամ ֆեյ­քա­յին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, թե այս­տեղ մոր­թում են, այս­տեղ ջուրն են թու­նա­վո­րել եւ այլն: Այս ա­մե­նը մեկ բան է նշա­նա­կում. հրա­դա­դա­րի օր­վա հա­մե­մատ ար­ցա­խա­հա­յութ­յան կեն­սա­պայ­ման­նե­րի հետ կապ­ված ո­րո­շա­կի բա­րե­լա­վում: Տ­րա­մա­բա­նո­րեն, դա պետք է էլ ա­վե­լի հիմ­նա­վո­րեր Նի­կո­լի հա­մոզ­մուն­քը, թե՝ «ԼՂ-ի քա­ղա­քա­ցիա­կան բնակ­չութ­յա­նը ու­ղիղ սպառ­նա­լիք չկա»: Նաեւ հաշ­վի առ­նե­լով այն տե­ղե­կատ­վութ­յու­նը, որ նա պատ­րաստ­վում է հան­դի­պել Ա­լիե­ւի հետ՝ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» թե­մա­յով բա­նակ­ցե­լու հա­մար:

­Բայց նման ի­րա­վի­ճա­կում ինչ­պե՞ս հաս­կա­նանք նույն Նի­կո­լի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե. «Այ­սօր էլ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յութ­յու­նը էթ­նիկ զտում­նե­րի վտան­գի ա­ռաջ է … Հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յերն ի­րենց կյանքն ու ինք­նութ­յու­նը փրկե­լու միակն մի­ջոց կտես­նեն հե­ռա­ցումն ի­րենց հայ­րե­նի­քից, չա­փա­զանց մե­ծա­նում է»: Ու ինչ­պե՞ս հաս­կա­նանք դիր­քո­րոշ­ման նման էա­կան տե­ղա­շար­ժը, այ­սինքն՝ կա­յուն տո­նայ­նութ­յու­նից տե­ղա­շարժն այն դաշտ, ո­րում ի սկզբա­նե մտել էր ԱՄՆ-ում գտնվող Ա­րոն:

Արդ­յուն­քում, հա­ջորդ փաստն էլ այն է, որ հենց Նի­կո­լի այս ե­լույ­թին էլ հա­ջոր­դեց խու­ճա­պի էա­կան ա­վե­լա­ցումն ար­ցա­խա­հա­յութ­յան մոտ եւ, որ­պես հե­տե­ւանք, շա­տե­րը սկսե­ցին մտա­ծել ժամ ա­ռաջ հե­ռա­նա­լու մա­սին:

ՌՈՒՍՆԵՐԻՆ ՀԵՌԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՐՔԵՑԻՆ

Ու­րեմն, այս ի՞նչ տե­ղի ու­նե­ցավ: Ըստ քա­ղա­քա­գետ Գա­գիկ Համ­բար­յա­նի. «Նի­կոլն ու իր թայ­ֆան դի­տա­վոր­յալ խու­ճապ են տա­րա­ծում, որ հա­յա­թա­փեն Ար­ցա­խը, տա­րա­ծե­լով կեղծ լու­րեր, թե, օ­րի­նակ` Ս­տե­փա­նա­կեր­տի ջու­րը նավ­թոտ­ված է եւ այլ տագ­նա­պա­լի կեղ­ծիք­ներ... Ն­պա­տա­կը` Ար­ցա­խում ռուս­նե­րի գտնվե­լու ի­մաս­տը զրո­յաց­նե­լը եւ ինք­նա­վար­կա­բեկ­ված ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին էլ ա­վե­լի հո­ղին հա­վա­սա­րեց­նելն է...»:

Ընդ ո­րում, Ար­ցա­խի ներ­սում եւս խու­ճապ տա­րա­ծե­լու եւ սրե­լու դրվագ­ներ եւ տա­րա­ծող­նե­րի պա­կաս չկա: Արդ­յուն­քում, երբ հե­ռա­նում է մեկ մարդ, նրան նա­յե­լով հե­ռա­նալ ցան­կա­նում է եր­կու­սը, ա­պա՝ չոր­սը, եւ այդ­պես շա­րու­նակ. սո­վո­րա­կան դո­մի­նո­յի է­ֆեկտ: «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի էթ­նիկ հա­յե­րը կմեկ­նեն Հա­յաս­տան, քա­նի որ չեն ցան­կա­նում ապ­րել Ադր­բե­ջա­նի կազ­մում եւ վա­խե­նում են էթ­նիկ զտում­նե­րից»: Այս մա­սին «Reuters»-ին ա­սել է Ար­ցա­խի նա­խա­գա­հի խորհր­դա­կան Դա­վիթ Բա­բա­յա­նը: «Մեր ժո­ղո­վուր­դը չի ու­զում ապ­րել Ադր­բե­ջա­նի կազ­մում, 99,9%-ը նա­խընտ­րում է լքել մեր պատ­մա­կան հո­ղե­րը»,- նշել է Բա­բա­յա­նը, այն դեպ­քում, երբ ժա­մա­նա­կին խո­սում էր մին­չեւ վերջ կանգ­նել-պայ­քա­րե­լու մա­սին: Ի­հար­կե, կա­րե­լի է հարց­նել, թե Բա­բա­յանն այդ ի՞նչ սոց­հար­ցում­նե­րի կամ այլ ու­սում­նա­սի­րութ­յուն­նե­րի մի­ջո­ցով է պար­զել, որ ժո­ղովր­դի 99,9%-ը նա­խընտ­րում է հե­ռա­նալ հայ­րե­նի հո­ղից: Հաշ­վի առ­նե­լով, որ այս օ­րե­րին մենք եւս ա­ռիթ ու­նե­ցել ենք զրու­ցել Ար­ցա­խում գտնվող բա­զում մարդ­կանց հե­տո, ո­րոնք միան­շա­նակ պնդում են, որ դեմ են հե­ռա­նա­լուն, ե­թե ան­գամ Ար­ցախն անց­նի Ադր­բե­ջա­նի կազմ: Բա­ցատ­րութ­յու­նը սա է. «Պետք է մնալ, մի կերպ դի­մա­նալ, Ար­ցա­խում հայ­կա­կա­նութ­յու­նը պահ­պա­նել, որ վա­ղը պայ­քա­րի նոր հնա­րա­վո­րութ­յուն ու­նե­նանք: Այ­լա­պես կդառ­նանք Նա­խի­ջե­ւան»: Կամ, օ­րի­նակ, Վի­տա­լի Բա­լա­սան­յա­նը հրա­պա­րա­կավ հայտ­նեց, որ չի պատ­րաստ­վում լքել իր ծննդա­վայ­րը. «Ես Ար­ցա­խում ծնվել եմ, Ար­ցա­խում ապ­րում եմ, Ար­ցա­խում էլ ապ­րե­լու եմ»։ Նա նաեւ ա­վե­լաց­րեց. «Գ­նա­ցո­ղը գնում է, մնա­ցողն էլ՝ մնում, նոր­մալ է»։ Այ­սինքն, հաս­տատ Բա­բա­յա­նի ա­սած 99,9%-ը չկա:

­Կա­րե­լի է նաեւ հարց­նել, թե նույն Բա­բա­յանն ա­վե­լի լավ չէ՞, որ վեր­ջա­պես բա­ցատ­րի` ան­ցած աշ­նա­նը տե­ւա­կան ժա­մա­նակ ին­չո՞վ էր զբաղ­ված ԱՄՆ-ում եւ թե այդ ի՞նչ «պայ­ծա­ռա­տե­սութ­յամբ» Ար­ցախ վե­րա­դար­ձավ շրջա­փակ­մա­նը զու­գա­հեռ: Բայց ի­մաստ չու­նի, քա­նի որ այս­տեղ խնդի­րը Բա­բա­յա­նով չէ, որ սահ­մա­նա­փակ­վում է: Բանն այն է, որ ա­րեւմտ­յան այն­պի­սի ա­ռաջ­նա­յին քա­րոզ­չա­կան մե­քե­նա, ինչ­պի­սին է՝ «Reuters»-ը, ի­հար­կե, չհա­պա­ղեց տի­րա­ժա­վո­րել Բա­բա­յա­նի խոս­քը, թե՝ ողջ ար­ցա­խա­հա­յութ­յու­նը պատ­րաստ­վում է հե­ռա­նալ: Իսկ այն, որ դա եւ այս կար­գի մնա­ցած քա­րոզ­չա­կան տրյուկ­ներն էա­պես սրում են ար­ցախ­յան «դո­մի­նո­յի է­ֆեկ­տը», դա էլ է փաստ:

­Համ­բար­յա­նը, ի­հար­կե, միան­գա­մայն տե­ղին է բա­ցատ­րում, թե ար­ցա­խա­հա­յութ­յա­նը հե­ռաց­նելն ինչ ի­մաստ ու­նի՝ «Ն­պա­տա­կը` Ար­ցա­խում ռուս­նե­րի գտնվե­լու ի­մաս­տը զրո­յաց­նե­լը»: Այ­սինքն, որ­պես­զի լու­ծեն ռու­սա­կան ու­ժե­րին Ար­ցա­խից հե­ռաց­նե­լու հար­ցը, կազ­մա­կերպ­ված կեր­պով փոր­ձում են ա­վար­տին հասց­նել մի իս­կա­կան ցե­ղաս­պա­նությ­ու­ն: Հա­ջոր­դը, ո՞ւմ է պետք ռուս­նե­րին հե­ռաց­նե­լը: Այս հար­ցի պա­տաս­խա­նը, թե­րեւս, ու­նեն բո­լո­րը: Մեկ այլ հարց. իսկ ի՞նչ է լի­նե­լու, ե­թե ռուս­նե­րը, լավն են նրանք, թե՝ վա­տը, հե­ռա­նան Ար­ցա­խից: Ս­րա պա­տաս­խանն էլ է աչ­քի ա­ռաջ. Նի­կոլն իր վեր­ջին ե­լույ­թում գրե­թե բաց տե­քստով սկսեց խո­սել, որ նաեւ Հա­յաս­տա­նից ռու­սա­կան ու­ժե­րին հե­ռաց­նե­լու եւ ՌԴ-ի հետ առն­վազն ռազ­մա­կան բնույ­թի բո­լոր կա­պե­րը խզե­լու հար­ցը կա­րող է վեր­ջա­պես բե­րել օ­րա­կարգ:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве Կրեմլը պատրաստ է ինչպես Թրամփի բանակցություններից դուրս գալուն, այնպես էլ հակամարտության նոր սրմանը. ՔաղաքագետՊուտինն Ալիեւի Մոսկվա չայցելելն ընկալեց որպես անձնական ազդանշան եւ ՌԴ-ի դեմ ուղղված ընդգծված ցուցադրական ժեստ. Ռուսական աղբյուրՏիգրան Ավետիսյանի և Արման Մսրյանի նոր տեսահոլովակըՊուտինն առաջարկել է մայիսի 15-ին վերականգնել ռուս-ուկրաինական ստամբույան բանակցային գործընթացը (Տեսանյութ)«Շունչ» թատրոնը պատրաստվում է հարսանիքի. Սեյրան Մովսիսյանը փակագծեր է բացումԽՍՀՄ-ի ըմպելիքներ, որոնք դուք անպայման խմել եքԽՈՆԱՐՀՈՒՄ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԷԴԻԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՊԱՅԾԱՌ ՀԻՇԱՏԱԿԻՆԶբոսանք խորհրդային գաստրոնոմիայում մինչև 80-ականների վերջըԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑԵՑԻՆ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ 80-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎՎաշինգտոնին ձեռնտու է «Օրեշնիկ»-ներով Մոսկվայի ծանր պատասխան հարվածը Կիեւին. Ռուսական աղբյուրՀռոմի նորընտիր պապը հայտարարել է, որ կշարունակի Ֆրանցիսկոս պապի բարեփոխումներըԲրիջիտ Բարդոն երիտասարդության տարիներին և հիմա. ինչո՞ւ է նա այդքան ծերացելԵթե ես միանամ այդ անլուրջ նախաձեռնությանը, ես էլ կդառնամ այդ միմոսներից մեկը․ Գեղամ Նազարյանը իմպիչմենտին չմիանալու պատճառների մասինՔՊ-ական ղեկավարը տուրիստական քաղաքի հողերը կասկածելի աճուրդներով օտարել է, իսկ Փաշինյանը դա անտեսել է․ ՍարգսյանԱռաջիկա ժամերին Գյումրի համայնքում սպասվում են հորդառատ տեղումներ. ԱզիզյանՖրանցիսկոս Պապը WhatsApp-ով կապ է պահել խոշտանգման ենթարկված կնոջ հետԱՄՆ-ն նախազգուշացրել է ԻրանինWashington Post-ը պարզել է՝ ինչ կարևոր իրադարձություն է սպասվում վեց շաբաթիցԹրամփ. Հնդկաստանը և Պակիստանը համաձայնության են եկել լիակատար և անհապաղ հրադադարի շուրջԳազ չի լինիՀնդկաստանը ռուս-հնդկական հիպերձայնային հրթիռներով հարպածել է պակիստանյան ավիաբազաներին (Տեսանյութ)Հրազդանցին իր աղջկա նկատմամբ անառակաբարո արարքներ է արել ու ծեծել կնոջը. ինչ պատիժ է սպասվում նրանՀռոմի նորընտիր պապի եղբայրը պատմել է նրա մանկության սիրելի խաղի մասինԹուրքիայի ԱԳ նախարարը պատմել է՝ իրեն փորձել են թունավորելՏարադրամի փոխարժեքները մայիսի 10-ինԱմեն ինչ էլ հնարավոր է,Աղազարյանը՝ հարցին հնարավոր է արդյո՞ք ախկին ՔՊ-ականի թեկնածություն առաջադրվիԿինը թունավոր սնկով սպանել է ամուսնու հարազատներին. որն է եղել պատճառըԼուկաշենկոն հայտարարել է Լեհաստանից և Լիտվայից եկող սպառնալիքի մասինԱդրբեջանը Հայաստանից ակնկալիքներ ունի․ ԲայրամովՑավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասինGlobal High-Tech-ի 15-րդ դափնեկիրը ժամանել է ՀայաստանՏարադրամի փոխարժեքն այսօրԱստղագուշակ մայիսի 10-ի համար․ Երկվորյակներին՝ նոր հորիզոններ, Կշեռքներին՝ կարևոր բանակցություններԽորովածի շամփուրի միջոցով հնարավոր է ծանր հիվանդություն ձեռք բերել․ զգուշացրել է բժիշկըՕկուպացված Շուշին իսլամացվում էԱդրբեջանի և Հայաստանի միջև շփումները շարունակվում են․ խաղաղության գործընթացի մի քանի ուղղություններ կան․ Ադրբեջանի ԱԳ նախարարԱվիահարվածի հետևանքով զոհվել է Հնդկաստանի բարձրաստիճան պետական ​​ծառայողԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվելՀՀ ՊՆ-ն նորից հայտարարություն է տարածելՀայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունումՕրվա խորհուրդ. մայիսի 10Էսօր ու միշտ հիշում ենք քեզ… Հայտնիների գրառումները` երջանկահիշատակ Գևորգ Եղիազարյանի մասինՍարալանջի փողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում հայտնաբերված 18-ամյա տղայի կյանքը փրկել ենՄխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումըԱնձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա ԿոեՀայ ծնվելը օրհնություն է. Ռոզա Դավթյանի նոր ֆոտոշարքըՄակրոնը, Սթարմերը, Մերցը և Տուսկը ժամանել են ԿիեւԳրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասինՀնդկաստանը հայտարարել է Պակիստանի նոր հարձակման հետ մղման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top