Եվրոպացի քաղաքական գործիչները շարունակում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների եւ գազից հրաժարվելու կոչերը
Միջազգային
«Եվրոպական միությունը պետք է պատժամիջոցներ մտցնի Ադրբեջանի դեմ», Tempi-ի հարցազրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի գերմանացի պահպանողական պատգամավոր, Եվրախորհրդարանի արտաքին գործերի կոմիտեի անդամ Լարս Փատրիկ Բերգը։ Նա ԵՄ-ին մեղադրել է այն բանում, որ նա չի պաշտպանել հայերին եւ գազի մատակարարումները նախընտրել է անմեղ մարդկանց կյանքերից։
«Ցինիկը կարող է մտածել, որ (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը գազի մատակարարումներն ավելի կարեւոր է համարել, քան հայերի կյանքը։ Ալիեւը երբեք հուսալի (գործընկեր) չի եղել, անհրաժեշտ են պատժամիջոցներ»,- ասել է նա։
Բաքվի հարձակումն Արցախի դեմ «բռնապետից կախման մեջ հայտնվելու մեծ վտանգի եւս մեկ օրինակ է»։ Ավտորիտար Ադրբեջանից գազ գնելու փոխարեն ԵՄ պետությունները պետք է «հենվեն այլ աղբյուրների եւ, առաջին հերթին, էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա»։