Նիկոլին պատրաստում են արեւմտյան մոդելով «խաղաղության պայմանագիրը» ստորագրելուն
Միջազգային
Ոմն Սիմոնյան Ալեն, ով իրեն համարում է ԱԺ նախագահ, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց` «Անձամբ ես կարծում եմ, որ մենք շատ մոտ ենք եւ պատմական հնարավորութուն ունենք կնքենք խաղաղության պայմանագիր, եւ ուզում եմ ասեմ, որ մեր համար առաջնային է այս ճանապարհների բացում եւ Հայաստանը բաց է տրամադրել ճանապարհ եւ նույնիսկ երկաթուղի... Շատ կուզենանք , որ Գրանադայում քայլ անենք առաջ, պատմական շանսն օգտագործենք, հավերժ պատերազմը ոչ մեկին ձեռք չի տալիս»,-ասաց նա:
Նման է նրան, որ Արեւմուտքը փորձում է վերջին պահին Հայաստանում զրոյական վարկանիշ ունեցող Նիկոլին տանել Գրանադա ու այնպես, ինչպես Պրագայում, պարտադնել ստորագրություն դնել մի փաստաթղթի տակ, որը կամբողջացնի Արցախ-Հայաստանը ծախելու գործընթացը: Խոսքը, այսպես ասած, Պրագայի գործընթացի հիման վրա կազմված պայմանագրի մասին է, որից ընդդիմությունը խոսռացել է հրաժարվել` Հայաստանի արտաքին քաղաքականությունն ու բանակցային գործընթացը շրջելով ՌԴ-ի եւ Իրանի հետ հարաբերությունենրի բարելավման տրամաբանության հուն:
Թերեւս, Արեւմուտքում դա հասկանալով, Ալենի միջոցով տարածում են թեզ, թե Նիկոլը պետք է ստորագրի իրենց տարբերակը: Դրանից հետո նրան կարող են Հայաստանից հանգիստ «թռցնել»: Սակայն նոր իշխանությունները, ովքեր կգան Նիկոլի փոխարինելու, արդեն կաշկանդված կլինեն նրա ստորագրած փաստաթղերը չեզոքացնելու հարցում: Ու, նման է, հենց դա էլ անոնսավորեց Ալենը: