Բունկերներից ժողովրդին ուղերձով դիմողին ինչ ասես
ՆերքաղաքականԵվ այսպես, Նիկոլի համար Հայաստանի եւ Արցախի այս ողբերգություններում բոլորն են մեղավոր: Եվ առաջին հերթին, բնականաբար, ռուսները, նախկինները, ազերիները, միայն ոչ ինքը:
Միայն մեկ փաստ. 2018թ.-ին հենց Նիկոլը ստաձնեց մի երկրի ղեկավարում, որտեղ որեւէ մեկը մտածել անգամ չէր կարող, որ հաշված տարիներ անց Արցախը, էլ չասած` Հայաստանը ստիպված կլինի խոսել լինել-չլինելուց: Հիմա խոսում է, եւ իրեն վարչապետ համարող անձը, հաշվի առնելով, որ եվրջին ընտրությունենրում հազիվ 9 տոկոս ձայն ստացավ, այն էլ` հիմնականում հնդիկների եւ ներքին հուդաների հաշվին, որ այսօր ամբողջ ժողովուրդն այն կատաղությամբ է նրա դեմ ելել,. որ արդեն մետրոներ են փակում, փոխանակ սեփական ոտքով բանտ գնա, դեռ ուրիշներին է մեղադրում:
Չնայած, երեւի երեկ ամերիկացիները նորից սպառնացել են, թե ա´յ Նիկոլ, քեզ իշխանության ենք բերել, որ ռուսներին քշես, ու չես կարողանում: Արագացրու, թե չէ վերջդ վատ կլինի: Ու նույն Նիկոլը, որ ընդամենը երկու օր առաջ բոլորին համոզում էր, թե արցախի ժողովրդին ոչինչ չի սպառնում, հիմա սկսել է հակառակը խոսել:
Լավ, եթե ազերիներին Արցախը տալով, ժողովուրդը կանգնելու էր ոչնչացման առաջ, ինչպե՞ս էր նույն Նիկոլն Արցախը ճանաչում Ադրբեջանի մասի` հորդորելով, թե գնացեք, բանակցեք: Հիմա մարդիկ գնացել, բանակցում են, ու Նիկոլը համոզում է, թե արցախահայերն էթնիկ զտումների առաջ են: Այսինքն, երբ նա մարդկանց ուղարկում էր բանակցելու, հենց դրա համա՞ր էր անում, որ էթնիկ զտումների հեռանկար բացվի...
Չնայած, վաղուց է անիմաստ դարձել Նիկոլի, ով կարող է այսօր լիովին հերքել իր երեկվա ասածը, արարքներին տրամաբանական պատասխաններ տալ: Պարզապես հիշել է պետք. նա 2018թ.-ից ունի մեկ խնդիր` Հայաստանից ռուսներին հեռացնել: Ու շարունակում է այդ ուղղությամբ աշխատել` այս անգամ Հայաստանը դնելով լինել-չլինելու հրամայականի առաջ: Բայց երեւի դժվարանում է հասկանալ` ինքը չէ Հայաստանը ստեղծել, որ կարողանա ոչնչացնել:
Ֆիքսենք նաեւ, որ երբ մի երկրի ղեկավար ոչ պատերազմական պայմաններում բունկերներից է սեփական ժողովրդին ուղերձով դիմում, դա մեկ բան է նշանակում` նա սեփական ժողովրդից է թաքնվել: Մնացածն արդեն ավելորդ է: Բայց իզուր է չարչարվում` խոսում. զրոյական վարկանիշ ունեցողի ամեն մի բառն էլ ավելի է սրում վարչախմբի նկատմամբ համաժողովրդական ատելությունը:
